Четверг, 26.06.2025, 05:13Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սուրինամ
16:10
Սուրինամ
Սուրինամը փոքր պետություն է Հարավային Ամերիկայի Գվիանական սարահարթի հյուսիս–արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Ափամերձ գոտին ճահճապատ է (Գվիանական դաշտավայր): Ընդերքում կան բոքսիտների խոշոր պաշարներ, մանգանի, ոսկու հանքավայրեր:
Կլիման արևադարձային է, խոնավ: Գետերը (Կորանտեյն, Կոպենամե, Սուրինամ, Մարոնի) ջրառատ են, սահանքավոր, նավարկելի են միայն գետաբերանում: Տարածքի 90 %-ը զբաղեցնում են արժեքավոր ծառատեսակներով հարուստ մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է (կապիկներ, ամերիկյան հովազ, կատվառյուծ, գետակինճ և այլն): Շատ են թռչունները, սողունները (այդ թվում՝ անակոնդան), ջրերում՝ ձկները, ծովախեցգետինները:
Սուրինամի տարածքն առաջին անգամ հետազոտվել է 1499 թ-ին: 1551 թ-ին հոլանդացի առևտրականները Սուրինամի գետաբերանում հիմնել են բնակավայր: XVI դարի վերջին երկրի տարածքը զավթել են իսպանացիները, 1630 թ-ին՝ անգլիացիները, 1667թ-ին՝ հոլանդացիները: 1954թ-ին ստացել է ինքնավարություն, անկախություն ձեռք է բերել 1975 թ-ի նոյեմբերի 25-ին: 
Սուրինամում բնակվում են հնդկացիներ, կրեոլներ, ինդոնեզացիներ, մարոններ (անտառային նեգրեր), չինացիներ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Պարամարիբոն և Նյիվ Նիքերին:
Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն:Արդյունահանում են մեծ քանակությամբ բոքսիտներ, որից ստացվող ալյումինն արտահանվում է: Կան նաև փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Զարգացած է երկրագործությունը: Մշակում են բրինձ, շաքարեղեգ, ցիտրուսներ, ադամաթուզ: Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն ու ծովախեցգետնի որսն են: 
Просмотров: 326 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: