Четверг, 26.06.2025, 04:51Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սուվորով Ալեքսանդր Վասիլևիչ
16:09
Սուվորով Ալեքսանդր Վասիլևիչ
Ռուս զորավար և ռազմական տեսաբան, գեներալիսիմուս 
Ալեքսանդր Սուվորովը ռուսական ռազմարվեստի հիմնադիրներից է:

Սուվորովը ծնվել է զինվորականի ընտանիքում: Հոր` գեներալ Վասիլի Սուվորովի ղեկավարությամբ մանկուց սովորել է հրետանային գործ, ռազմի պատմություն, օտար լեզուներ, ֆիզիկապես կոփվել (ի ծնե թույլ էր): Մայրը` Ավդոտյա (Եվդոկյա) Ֆեդոսեևնա Սուվորովան (օրիորդական ազգանունը՝ Մանուկովա), ազգությամբ հայ է:
Սուվորովը զինվորական ծառայությունն սկսել է որպես կապրալ, 1754 թ-ին դարձել պորուչիկ: Մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756–63 թթ.): 1762 թ-ին ստացել է գնդապետի կոչում (6 տարում կրտսեր սպայից հասել է գնդապետի աստիճանի), նշանակվել Աստրախանի, 1763 թ-ին` Սուզդալի հետևակային գնդերի (մինչև 1769 թ.) հրամանատար: 1764– 1765 թթ-ին կազմել և գործողության մեջ է դրել զինվորական կարգուկանոնի (վարքականոն), սպաների ու զինվորների ուսուցման կանոնների և դաստիարակության հատուկ հրահանգը` «Գնդի կանոնադրությունը»: 1770 թ-ին ստացել է գեներալ-մայորի կոչում: Իր հաղթանակներով աչքի է ընկել 1768–74 թթ-ի ռուս-թուրքական պատերազմում (Տուրտուկայ՝ 1773 թ., և Կոզլուջա՝ 1774 թ.): 
1778 թ-ի ամռանը Սուվորովի գլխավորությամբ կազմակերպվել է 12.600 ղրիմահայերի տեղափոխումը Ռոստովի ամրոցի մերձակա տարածք, որտեղ նրանք Եկատերինա II կայսրուհու հրովարտակով (1779 թ.) հիմնադրել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստովի շրջագծում):
 1780 թ-ին իշխան Գրիգորի Պոտյոմկինի հանձնարարությամբ Սուվորովը մասնակցել է Հովհաննես Լազարյանի և Հովսեփ Արղությանի հետ վարվող բանակցություններին. նշանակվել է Աստրախանի զորամիավորման հրամանատար և պետք է իրականացներ Հայաստանի ազատագրումը: 1786 թ-ին Սուվորովը դարձել է գլխավոր գեներալ: Հաղթել է թուրքական զորքերին Կինբուռնի (1787 թ.), Ֆոկշանիի (1789 թ.) և Ռիմնիկի (1789 թ.) մատույցներում, գրոհով գրավել Իզմայիլի հզոր ամրոցը (1790 թ.): 
1794 թ-ին Սուվորովի գլխավորությամբ ճնշվել է Լեհական ապստամբությունը: 1795 թ-ին Եկատիրինա II-ը Սուվորովին շնորհել է գեներալ-ֆելդմարշալի կոչում: Նույն թվականին զորավարը գրել է «Հաղթելու գիտությունը» երկը (ընդհանրացրել է ռուսական և այլ բանակների ռազմական փորձը), որն ուղղված էր Պավել I կայսեր` պրուսականից փոխառնված նոր կանոնադրության դեմ: 1796 թ-ին նշանակվել է Հարավի զորքերի հրամանատար:
Այդ քննադատության և կայսեր հրամանը չկատարելու համար Սուվորովը հեռացվել է բանակից և աքսորվել: Սակայն որոշ ժամանակ անց դաշնակիցների (Ավստրիա, Պրուսիա) խնդրանքով Պավել I-ը հետ է կանչել նրան և 1799 թ-ին նշանակել Իտալիա ուղարկվող ռուսական զորքերի հրամանատար: Կարճ ժամանակ անց ռուս-ավստրիական դաշնակից զորքերը Սուվորովի գլխավորությամբ ֆրանսիացիներից ազատագրել են ողջ Հյուսիսային Իտալիան: 1799 թ-ի օգոստոսի 31-ին (նոր տոմարով՝ սեպտեմբերի 11-ին) սկսվել է ռազմական պատմության մեջ աննախադեպ՝ Շվեյցարական արշավանքը: Ռուսական զորքերը, Սուվորովի հրամանատարությամբ հաղթահարելով բացառիկ դժվարություններ, դուրս են եկել շրջապատումից: 1799 թ-ի հոկտեմբերին Պավել I-ը խզել է ռուս-ավստրիական դաշինքը ու հետ կանչել Սուվորովին և «բարձրագույն կանոնադրությունը» խախտելու համար նրան կրկին շնորհազրկել. դա վհատեցրել է տարեց զորավարին և արագացրել նրա վախճանը:
Սուվորովը XVIII դարի ամենակրթված ռազմական գործիչներից է: Նա մշակել և կիրառել է ռազմարվեստի առավել կատարյալ ձևեր: Սուվորովյան մարտավարությունը խարսխված է իրադրության մանրազնին հաշվարկի, արագության և գործողությունների հանկարծակիության վրա: Նա ղեկավարել է ավելի քան 60 ճակատամարտ՝ առանց պարտության:
Սուվորովն արժանացել է Ռիմնիկի կոմս, Հռոմեական սրբազան կայսրության կոմս, Իտալիայի պայծառափայլ իշխան տիտղոսների: Պարգևատրվել է Ռուսաստանի Սբ Անդրեյ Նախավկայի (1787 թ.) և Սբ Գեորգիի 1-ին աստիճանի (1789 թ.) շքանշաններով:
1942 թ-ին ԽՍՀՄ-ում սահմանվել է Սուվորովի 3 (I–III) աստիճանների շքանշաններ:
1943 թ-ին ԽՍՀՄ-ում ստեղծվել են Սուվորովյան ուսումնարաններ: ՌԴ-ում, Բելառուսում, Ուկրաինայում (Իզմայիլում), Շվեյցարիայում գործում են Սուվորովի անվան թանգարաններ: Սուվորովի անունով կոչվել են աստղակերպ, բնակավայրեր, փողոցներ, տարբեր քաղաքներում կանգնեցվել են նրա հուշարձանները: 
Просмотров: 284 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: