Четверг, 26.06.2025, 05:11Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սպարտակ
15:47
Սպարտակ
Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր 
ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Սպարտակը ծագումով Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ապրող թրակիացիներից էր: Հռոմեացիները նրան գերեվարել էին և վաճառել ստրկության: Փախուստի անհաջող փորձից հետո Սպարտակին դարձրել են գլադիատոր: Աչքի է ընկել մեծ ուժով, խելքով ու քաջությամբ: Մ. թ. ա. 74 թ-ին Սպարտակի գլխավորությամբ մոտ 70 ստրուկ փախել է Կապուա քաղաքի գլադիատորների բանտ-դպրոցից և թաքնվել Վեզուվ լեռան անտառապատ բարձունքներում: Ապստամբների ջոկատը համալրելով փախստական ստրուկներով` Սպարտակը հետագայում ստեղծել է ավելի քան 70-հզ-անոց կազմակերպված բանակ: 
Մ. թ. ա. 72 թ-ին ապստամբները ջախջախել են առանձին գործող կոնսուլական 2 բանակ: Այնուհետև Սպարտակն Ադրիատիկ ծովի ափով շարժվել է հյուսիս՝ ըստ երևույթին նպատակ ունենալով ապստամբած ստրուկներին դուրս բերել Իտալիայից: Մուտինայի ճակատամարտում պրոկոնսուլ Կասսիոսի զորքին պարտության մատնելուց հետո շարժվել է հարավ:
Հռոմում Սպարտակի դեմ պայքարելու համար հավաքվել է 6 նոր լեգեոն, հրամանատար է նշանակվել հայտնի զորավար Մարկոս Կրասոսը, որը հետապնդել է ապստամբների բանակին՝ առանց մարտի: Սպարտակը պայմանավորվել էր կիլիկեցի ծովահենների հետ՝ նավեր վարձակալելու և Սիկիլիա (Սիցիլիա) տեղափոխվելու մասին: Սակայն երբ ապստամբները հասել են Մեսինայի նեղուց, ծովահենները դրժել են խոստումը: Սենատը Սպարտակի դեմ է ուղարկել նաև Իսպանիայից վերադարձող Գնեոս Պոմպեոսի բանակը և Թրակիայից եկած Մարկոս Լուկուլլոսի ջոկատը: Հռոմեական բանակների միավորումը կանխելու համար Սպարտակը շարժվել է Կրասոսի դեմ: Մ. թ. ա. 71 թ-ի գարնանը տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սպարտակի շուրջ 60-հզ-անոց բանակը (մոտ 12 հզ. ապստամբ մինչ այդ անջատվել էր նրանից) ջախջախվել է: Մոտ 6 հզ. ապստամբների հռոմեացիները խաչել են Կապուա–Հռոմ ճանապարհի երկայնքով: Այդ մարտում զոհվել է նաև Սպարտակը: Նրան քառատել են: Հռոմեացիները խոստովանել են, որ Սպարտակը զոհվել է հերոսի մահով:
Սպարտակին են նվիրված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, Ռաֆայելլո Ջովանյոլիի համանուն պատմավեպը (հայերեն լույս է տեսել 1982 թ-ին) և կինոնկարը:
Просмотров: 271 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: