Четверг, 26.06.2025, 04:51Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սպիրտներ
15:49
Սպիրտներ
Սպիրտներն օրգանական միացություններ են, որոնց մոլեկուլները պարունակում են ածխաջրածնային ռադիկալին միացած հիդրօքսիդ խմբեր: Ըստ մոլեկուլում պարունակվող հիդրօքսիդ խմբերի թվի՝ սպիրտները լինում են միատոմանի (ալկոհոլներ), երկատոմանի (գլիկոլներ), եռատոմանի (գլիցերին) և այլ բազմատոմանի սպիրտներ: Ըստ հիդրօքսիդ խմբին միացած ածխաջրածնային ռադիկալի բնույթի՝ տարբերում են ալիֆատիկ, ալիցիկլիկ, ճարպաարոմատիկ և տարացիկլային սպիրտներ: Ըստ հիդրօքսիդ խմբին միացած ածխածնի ատոմի բնույթի՝ միատոմանի սպիրտները լինում են առաջնային, երկրորդային և երրորդային:
Ալիֆատիկ միատոմանի սպիրտների պարզագույն ներկայացուցիչներն են մեթիլ սպիրտը և էթիլ սպիրտը:
Մեթիլ սպիրտը
 (մեթանոլ, փայտի սպիրտ) թույլ սպիրտային հոտով, անգույն, թունավոր հեղուկ է (խմելն առաջացնում է  կուրություն, մեծ չափաբաժինների դեպքում՝ մահ): Մեթիլ սպիրտի գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (բոցավառման ջերմաստիճանը՝ 15,6օC): Նախկինում մեթիլ սպիրտն ստանում էին փայտի չոր թորումից (այստեղից՝ փայտի սպիրտ անվանումը): Օգտագործվում է որպես լուծիչ և որպես հումք մրջնալդեհիդ, մեթիլքլորիդ, դիմեթիլանիլին ստանալու համար: 
Էթիլ սպիրտը
 (էթանոլ, գինու սպիրտ) յուրահատուկ հոտով, անգույն, այրող համով հեղուկ է: Էթիլ սպիրտի գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ: Ցանկացած հարաբերությամբ լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում, այրվում է անգույն բոցով: Էթիլ սպիրտն ստանում են շաքար և օսլա պարունակող սննդամթերքների՝ խաղողի, կարտոֆիլի, գարու, վարսակի, կորեկի, ցորենի խմորմամբ: Էթիլ սպիրտը կիրառվում է որպես լուծիչ՝ ներկերի, պայթուցիկ նյութերի, դեղանյութերի արտադրություններում, որպես ելանյութ՝ սինթետիկ կաուչուկ, քացախալդեհիդ, դիէթիլեթեր (բժշկական եթեր) և օրգանական այլ նյութեր ստանալու, որպես վառելանյութ՝ հրթիռային շարժիչների համար: Էթիլ սպիրտը մեծ քանակությամբ օգտագործվում է ոգելից խմիչքների արտադրության մեջ: 
Էթիլ սպիրտը թմրեցնող է. չափից ավելի օգտագործումը վնասակար է առողջությանը: 
Երկհիմն ու եռհիմն սպիրտների առավել տարածված և օգտագործվող ներկայացուցիչներ են էթիլենգլիկոլն ու գլիցերինը:
Էթիլենգլիկոլն 
անգույն, անհոտ, մածուցիկ, քաղցրահամ, խոնավածուծ, թունավոր հեղուկ է: Գլիկոլ անվանումն ստացել է շարքի ներկայացուցիչների քաղցր համի համար (հունարեն «գլիկոս»՝ քաղցր): Էթիլենգլիկոլը լավ լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում: Նրա խառնուրդը ջրի հետ օգտագործվում է որպես հակասառեցուցիչ միջոց (անտիֆրիզ). ձմռանն այդ խառնուրդը լցնում են ավտոմեքենաների ռադիատորի մեջ: 25% էթիլենգլիկոլ պարունակող խառնուրդը սառչում է –12 օC-ում, 52,6%-ը՝ –40 օC-ում, 63,1%-ը՝ –60 օC-ում: Էթիլենգլիկոլը կիրառվում է նաև պայթուցիկ երկնիտրոգլիկոլի, սինթետիկ մանրաթելի (լավսանի) արտադրության մեջ:
 Գլիցերինն անգույն, մածուցիկ, խոնավածուծ, քաղցրահամ հեղուկ է: Գերսառեցնելիս դառնում է ապակենման զանգված: Ջրի գլիցերինային լուծույթները նույնպես սառչում են ցածր ջերմաստիճաններում: Գլիցերինն առաջինն ստացել է Կ. Շեելեն 1779 թ-ին՝ բնական ճարպերի հիդրոլիզով:
Գլիցերինն 
օգտագործվում է պայթուցիկ նյութերի, ալկիդային և էպօքսիդային խեժերի, օծանելիքների, դեղանյութերի, կաշվի, թղթի և տեքստիլ արտադրություններում, բժշկության մեջ` լուծողականներ, քսուքներ պատրաստելու, մաշկը փափկացնելու համար: Նիտրոգլիցերինի 1%-անոց սպիրտային լուծույթն անոթալայնիչ միջոց է:
Просмотров: 2163 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: