Четверг, 26.06.2025, 04:55Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ստալին Իոսիֆ
15:51
Ստալին Իոսիֆ
Իոսիֆ Ստալինը կուսակցական, քաղաքական, պետական, 
ռազմական գործիչ է, ԽՍՀՄ առաջնորդը` 1924–53 թթ-ին:

Իոսիֆ Ստալինը (իսկական ազգանունը` Ջուղաշվիլի, հեղափոխական ծածկանունները` Կոբա, Բեսոշվիլի և այլն) 1894 թ-ին ավարտել է Գորիի հոգևոր ուսումնարանը, ապա ընդունվել Թիֆլիսի ուղղափառ սեմինարիան (1899 թ-ին հեռացվել է հեղափոխական գործունեության համար): 1898 թ-ից ՌՍԴԲԿ անդամ էր: Նույն թվականին անդամակցել է վրացական «Մեսամե-դասի» («Երրորդ խումբ») սոցիալ-դեմոկրատական խմբին, մասնակցել «Բրձոլա» («Պայքար») ընդհատակյա թերթի հրատարակմանը: 1900 թ-ի մայիսին կազմակերպել է բանվորական խոշոր ցույց, որն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով. Ստալինն անցել է ընդհատակ: 1902–13 թթ-ին 6 անգամ ձերբակալվել և աքսորվել է, քանիցս փախել է աքսորավայրերից:
1903 թ-ից հարել է բոլշևիկներին: 1905 թ-ին եղել է Տամերֆորսում (Ֆինլանդիա) տեղի ունեցած ՌՍԴԲԿ խորհրդաժողովի պատգամավոր: 1905–07 թթ-ին ակտիվ մասնակցել է Ռուսական առաջին հեղափոխությանը: 1912 թ-ին հեռակա ներառվել է ՌՍԴԲԿ կենտկոմի և կոմկուսի Ռուսական բյուրոյի կազմերի մեջ: 
1913 թ-ին Ստալինը Վիեննայում գրել է «Մարքսիզմը և ազգային հարցը» հոդվածը, որով ճանաչվել է ռուս մարքսիստների շրջանում: Փետրվարին ձերբակալվել է և 4 տարով աքսորվել Տուրուխանյան երկրամասի Կուրեյկա գյուղ: Մինչև Վլադիմիր Լենինի տարագրությունից վերադառնալը Ստալինը եղել է ՌՍԴԲԿ կենտկոմի և բոլշևիկյան կուսակցության Սանկտ Պետերբուրգի կոմիտեի ղեկավարներից, «Պրավդա» թերթի խմբագրակազմի անդամ: Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո` մինչև 1922 թ., խորհրդային կառավարության առաջին կազմի ազգությունների գործերի ժողկոմն էր, միաժամանակ, 1919–22 թթ-ին գլխավորել է Պետական վերահսկողության ժողկոմատը (1920 թ-ից՝ Բանգյուղտեսչության ժողկոմատ): 1918 թ-ին կտրուկ վատացել են Ստալինի հարաբերությունները կուսակցության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Լև Տրոցկու հետ. վերջինս Ստալինին անվանել է «...կուսակցության ամենահայտնի միջակությունը», և նրա պահանջով Ստալինին հեռացրել են Հարավային ճակատից: 
1920-ական թվականներին կուսակցության մեջ և երկրում իշխանության համար ծավալված դաժան պայքարում Ստալինին հաջողվել է գլխավորել կուսակցությունը և աստիճանաբար ամրապնդել իր դիրքերը: 1922–53 թթ-ին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարն էր: 1923 թ-ին «Նամակ համագումարին» հայտնի հոդվածում Լենինը գրել է. «Ընկեր Ստալինը, դառնալով գլխավոր քարտուղար, իր ձեռքում կենտրոնացրել է անսահմանափակ իշխանություն. ես վստահ չեմ, որ նա կկարողանա միշտ բավարար զգուշությամբ օգտվել այդ իշխանությունից... Ես առաջարկում եմ ընկերներին մտածել Ստալինին տեղափոխելու եղանակի մասին...»:
Այդուհանդերձ, Ստալինին հաջողվել է իր ձեռքում կենտրոնացնել երկրի կառավարման բոլոր լծակները և աստիճանաբար հաստատել ամբողջատիրական ռեժիմ: Նա ԽՍՀՄ-ում իրականացրել է արագ ինդուստրացում (1925–35 թթ.) և պարտադրված կոլեկտիվացում (1930–35 թթ.). վերջինիս հետևանքով 1932–33 թթ-ին երկրում սկսվել է սով. Պովոլժիեում, Ուկրաինայում (Գոլոդոմոր), Հյուսիսային Կովկասում և այլուր սովամահ է եղել շուրջ 7 մլն մարդ:
Ձևավորվել է ստալինյան բռնապետությունը: 1920–30-ական թթ-ին Ստալինը հաշվեհարդար է տեսել իր քաղաքական և գաղափարական հարյուրավոր հակառակորդների (Լև Տրոցկի, Նիկոլայ Բուխարին, ավելի ուշ` Լև Կամենև, Գրիգորի Զինովև և ուրիշներ), հետագայում՝ նաև ռազմական գործիչների (Միխայիլ Տուխաչևսկի, Վասիլի Բլյուխեր, Իվան Բելով, Նիկոլայ Կաշիրին և ուրիշներ) հետ: 1936–38 թթ. դարձել են խորհրդային պատմության «սև տարիները»: Ընդհանուր առմամբ՝ ստալինյան բռնությունների զոհ է դարձել ավելի քան 20 մլն մարդ:
1939 թ-ի օգոստոսի 23-ին Ստալինը գաղտնի համաձայնագիր է կնքել ֆաշիստական Գերմանիայի հետ և ԽՍՀՄ-ին միացրել Արևմտյան Ուկրաինան, Արևմտյան Բելոռուսիան, Բեսարաբիան, Հյուսիսային Բուկովինան, Ֆինլանդիայից՝ առանձին տարածքներ, մերձբալթյան 3 հանրապետությունները: Չնայած ֆաշիստական Գերմանիայի հետ մերձեցման նրա քաղաքականությանը՝ 1941 թ-ին Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա: 
Պատերազմի տարիներին Ստալինը եղել է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը, պաշտպանության ժողկոմը, բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Նրա հեղինակությունը խիստ բարձրացել է, երբ Մոսկվայի անկման վտանգի պայմաններում ԽՍՀՄ կառավարությունը տարհանվել է մայրաքաղաքից, իսկ ինքը մնացել է այնտեղ:
Ստալինի ջանքերով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ ստեղծվել է հակահիտլերյան կոալիցիա` ֆաշիստական Գերմանիայի և ռազմամոլական Ճապոնիայի դեմ: Հրավիրվել են 3 տերությունների` ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ղեկավարների խորհրդաժողովներ` Թեհրանում (1943 թ.), Ղրիմում (1945 թ.) և Պոտսդամում (1945 թ.). քննարկվել են երկրորդ (արևմտյան) ճակատի բացման ու պատերազմի ավարտին վերաբերող ռազմաքաղաքական հարցեր: 
Պատերազմի ավարտից հետո ազատագրված Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի մի մասում հաստատվել է ԽՍՀՄ գերիշխանությունը: Ստալինը, օգտվելով իրավիճակից, ազատագրված երկրներին պարտադրել է սոցիալիստական կացութաձև և ձեռնարկել «համաշխարհային սոցիալիստական համակարգի» ստեղծման գործընթաց, որը դարձել է ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական հակադրության և «սառը պատերազմի» պատճառ: Այդ տարիներին Ստալինն իրականացրել է «ատոմային ծրագիրը». երկիրը դարձել է միջուկային գերտերություն:
Ստալինյան բռնությունները շարունակվել են նաև հետպատերազմյան տարիներին. ԽՍՀՄ-ի եվրոպական հատվածից, անվտանգության պատրվակով, տեղահանվել են էթնիկ գերմանացիները և այլ ժողովուրդներ (ֆիններ, կարաչաևցիներ, Ղրիմի թաթարներ, կալմիկներ, չեչեններ, ինգուշներ, թուրք-մեսխեթցիներ, կաբարդիններ և ուրիշներ), աքսորվել Միջին Ասիա ու Սիբիր (մեծ մասը վերադարձել է 1957 թ-ից հետո): 
1949 թ-ին բարձրացել է բռնությունների նոր ալիք. մի քանի օրվա ընթացքում մերձբալթյան 3 հանրապետություններից աքսորվել է շուրջ 100 հզ. մարդ, տասնյակհազարավորների էլ աքսորել են նաև այլ հանրապետություններից: 
1949 թ-ի հունիսին Հայաստանից աքսորվել է 2754 ընտանիք (12.316 մարդ): Հայ բնակչություն է աքսորվել նաև միութենական այլ հանրապետություններից: Անխտիր աքսորվել են պատերազմի ժամանակ գերի ընկած խորհրդային բոլոր զինվորները, իսկ ավելի ուշ Ստալինի նախաձեռնությամբ սկսվել են մի շարք դատավարություններ՝ «լենինգրադյան», «մենգրելյան», «հրեական հակաֆաշիստական կոմիտեի», «բժիշկ-թունավորողների» (վերջինս կասեցվել է միայն Ստալինի մահվանից հետո): Բռնադատվել են պետական և կուսակցական տասնյակ գործիչներ:
Դեռևս 1921 թ-ի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ և Ստալինի գործուն միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի, իսկ հուլիսի 7-ի նիստի որոշումով՝ Ախալքալաքի գավառը` Վրաստանի կազմի մեջ: Այդ ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանի սահմանների կարգավորման հարցում (նաև Թուրքիայի հետ) բոլշևիկյան ղեկավարության մեջ տարաձայնություններ են առաջացել, սակայն, ի վերջո, հաղթանակել է Ստալինի հակահայկական տեսակետը:
ԽՄԿԿ XX համագումարը (1956 թ.) դատապարտել է ստալինյան բռնաճնշումները: ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի ջանքերով 1956 թ-ի հունիսի 30-ին ԽՄԿԿ կենտկոմն ընդունել է «Անհատի պաշտամունքը և նրա հետևանքները հաղթահարելու մասին» որոշումը: Ստալինի դին հանվել է դամբարանից, արդարացվել են անհիմն բռնադատված հարյուրհազարավոր մարդիկ: Ստալինը ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1939 թ.) և Կոմինտերնի գործկոմի անդամ (1925–43 թթ.) էր, Սոցիալիստական աշխատանքի (1939 թ.) և Խորհրդային միության (1945 թ.) հերոս, Խորհրդային միության մարշալ (1943 թ.), գեներալիսիմուս (1945 թ.): Պարգևատրվել է Լենինի 3 (1939, 1945 և 1949 թթ.), «Հաղթանակի» 2 (1943 և 1945 թթ.) և Սուվորովի I աստիճանի (1943 թ.) շքանշաններով:
Գորիում գործում է Ստալինի տուն-թանգարանը, թանգարաններ կան Վոլգոգրադում, Վոլոգդայում և այլուր:
Просмотров: 296 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: