Четверг, 26.06.2025, 04:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ստորգետնյա ջրեր
15:54
Ստորգետնյա ջրեր
Ստորգետնյա են բոլոր այն ջրերը, որոնք գտնվում են երկրակեղևի տարբեր խորություններում՝ ապարների ծակոտիներում ու ճեղքերում:
 Երկրակեղևը կազմող ապարները բաժանվում են 3 խմբի. ջրաթափանց (խիճ, ավազ), կիսաթափանց (լյոս, տորֆ, մերգելներ), ջրակայուն կամ ջրամերժ (կավ, գրանիտ, մարմար): Ջրակայուն շերտերում կուտակված ստորերկրյա ջրերը կոչվում են գրունտային ջրեր (գետնաջրեր): Երբեմն դրանք այնքան մոտ են լինում Երկրի մակերևույթին, որ շրջապատը ճահճակալում է: Հարթավայրերում, որտեղ գետնաշերտերը հորիզոնական են, ջրերը, կուտակվելով, գոյացնում են ջրատար շերտ: Ստորգետնյա ջրերը դուրս հանելու համար փորում են ջրհոր: Ստորգետնյա ջուրը կուտակվում է նաև երկու ջրամերժ շերտերի միջև: Բավական է այդպիսի տեղանքում ջրակայուն վերին շերտում հորատանցք փորել, և ջուրը հիդրոստատիկ ճնշման տակ շատրվանով կցայտի դուրս: Այդ կարգի ջրհորերը, ի տարբերություն սովորականների, կոչվում են արտեզյան (առաջին անգամ այդպիսի ջրհոր փորվել է Ֆրանսիայի Արտուա գավառում, որից էլ առաջացել է անվանումը):
Լեռնային երկրներում, որտեղ ապարաշերտերն ունենում են որոշակի թեքություն, ստորգետնյա ջրերը շարժվում են և, տեղանքի երկրաբանական կառուցվածքից կախված, դուրս են գալիս երկրի մակերևույթ  (սովորաբար` գետահովիտներում և ձորերում)` առաջացնելով աղբյուրներ:
Երկրագնդի որոշ շրջաններում ստորգետնյա ջրերը, շարժվելով լուծվող ապարների միջով, իրենց հետ մակերևույթ են դուրս բերում մեծ քանակությամբ աղեր և գազեր: Այդպիսի աղբյուրները կոչվում են հանքային: Ըստ ջերմաստիճանի՝ աղբյուրները լինում են սառը, գոլ, տաք և գերտաք:
Ստորգետնյա ջրերն օգտագործվում են խմելու, ոռոգման համար, ինչպես նաև կենցաղում: Տաք աղբյուրների ջրերով ջեռուցում են բնակարաններ ու ջերմատներ: Հանքային ջրերն ունեն բուժիչ հատկություններ և օգտագործվում են որպես բուժամիջոց: Դրանց ելքերի մոտ հիմնվել են առողջարաններ, հանգստյան տներ. օրինակ՝ Ջերմուկը, Արզնին, Հանքավանը՝ ՀՀ-ում, Բորժոմը՝ Վրաստանում, Եսենտուկին, Ժելեզնովոդսկը՝ ՌԴ-ում, Կարլովի Վարին՝ Չեխիայում և այլն:
ՀՀ-ում ստորգետնյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում. առավելապես ստորգետնյա սնում ունեն Մեծամոր (93 %), Աշոցք (85 %), Գավառագետ (83 %), Մասրիկ  (78 %), Գորիս (73 %), Ազատ (69 %), Ախուրյան 
(59 %) և այլ գետեր:
ՀՀ տարածքը հարուստ է նաև արտեզյան (Արարատյան, Մասրիկի, Շիրակի, Վերին Ախուրյանի արտեզյան ավազաններ) և քիմիական տարբեր բաղադրությամբ հանքային աղբյուրներով («Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Ջերմուկ», «Սևան» և այլ հանքային ջրեր):
Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորգետնյա ջրերի մաքրության պահպանումը:
Просмотров: 395 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: