Четверг, 26.06.2025, 04:57Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ստրաբոն
15:55
Ստրաբոն
Հին հույն աշխարհագետ և պատմագիր Ստրաբոնը, ի թիվս այլ երկրների, տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի մասին:

Ստրաբոնը ծնվել է բարձրաշխարհիկ ընտանիքում: Սովորել է Նյուսայի և Հռոմի ճարտասանական դպրոցներում: Ստացել է փիլիսոփայական կրթություն:
Ստրաբոնը ճանապարհորդել է Հունաստանում, Փոքր Ասիայում, Հայաստանում, Իտալիայում և Եգիպտոսում: Գրել է «Պատմական հիշատակարաններ» խորագրով աշխատությունը՝ բաղկացած 43 գրքից: Մ. թ. ա. 145–127 թթ-ի իրադարձությունների մասին պատմող այդ երկից պատառիկներ են հասել մեզ:
Մ. թ. ա. 7 թ-ից սկսել է գրել իր հռչակավոր «Աշխարհագրությունը», որը շարունակությունն է «Պատմական հիշատակարանների»: «Աշխարհագրություն» երկում Ստրաբոնը շարադրել է և՜ իր տեսածն ու ուսումնասիրածը, և՜ օգտվել է անտիկ շատ հեղինակների գործերից: 
«Աշխարհագրություն» երկը բաղկացած է 17 գրքից: Նա շարադրել է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների ֆիզիկական ու պատմական աշխարհագրությունը, հարուստ տեղեկություններ հաղորդել այդ երկրների քաղաքական պատմության և հասարակական հարաբերությունների վերաբերյալ: Հեղինակի մտահղացմամբ՝ «Աշխարհագրությունը» պետք է գործնական ձեռնարկ լիներ Հռոմի պետական գործիչների համար:
Ստրաբոնի «Աշխարհագրությունը» անգնահատելի սկզբնաղբյուր է նաև Հայաստանի բնության, պատմության, աշխարհագրության, տնտեսության, մշակույթի մասին, նրա հաղորդած որոշ տեղեկություններ եզակի են, առանց որոնց հնարավոր չէ բավարար չափով կողմնորոշվել 
մ. թ. ա. II–I դարերի Հայոց պատմության բազմաթիվ հարցեր ուսումնասիրելիս:
Ստրաբոնը քննադատաբար է օգտագործել սկզբնաղբյուրները՝ դրանք ճշտելով ու լրացնելով: Նրա «Աշխարհագրություն» երկը ժամանակի յուրատեսակ պատմաաշխարհագրական հանրագիտարան է:
Просмотров: 450 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: