Четверг, 18.12.2025, 22:44Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սխտոր
15:26
Սխտոր
Սխտորը շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր, երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: 
Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի լեռներում, Ղազախստանի հարավում, Կովկասում, Հնդկաստանում, միջերկրածովյան երկրներում: 
Մշակովի տեսակն ունի 2 ենթատեսակ՝ ցողունավոր և սովորական: Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայի արևադարձային շրջաններում, Ավստրալիայում: ՀՀ-ում տարածված է տեղական պոպուլացիան, որը նույնպես կազմված է վերոհիշյալ 2 ենթատեսակներից: Մշակվում է Արարատյան դաշտում և նախալեռնային մարզերում:
Ծաղկակիր ցողունի բարձրությունը 60–150 սմ է: Տերևները նշտարաձև են, տափակ, կանգուն կամ խոնարհված, մատղաշներն օգտագործվում են սննդի մեջ: Ծաղկաբույլը գնդաձև է, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն: Սոխուկը բարդ է` կազմված 2–50 պճեղներից (կոճղեզներ), որոնցից յուրաքանչյուրը պատված է կաշեկերպ թաղանթով:
Սխտորի յուրահատուկ հոտն ու համը պայմանավորված են եթերայուղերի առկայությամբ: Դրանք պարունակում են ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են շատ ախտածին հարուցիչներ: Սխտորը պարունակում է նաև չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, C, B վիտամիններ, բազմաշաքարներ: Սխտորի ֆիտոնցիդային պատրաստուկները, թուրմը և սպիրտային մզվածքը (ալիսատ) կիրառվում են բժշկության մեջ՝ որպես ստամոքսաղիքային համակարգի շարժողական և հյութազատիչ գործառույթները խթանող միջոց, նաև հիպերտոնիայի և աթերոսկլերոզի դեպքերում:
Օգտագործվում է թարմ և վերամշակված, որպես համեմունք՝ թթուների, աղցանների մեջ, երշիկի արտադրությունում, նաև պահածոյած:
Սխտորը բազմանում է վեգետատիվ ճանապարհով. պճեղները տնկում են վաղ գարնանը կամ աշնանը: Գարնանացանը պահպանվում է մինչև նոր բերքը: Աշնանացանը, թեպետ ավելի բերքատու է, բայց երկար չի պահպանվում:
Սխտորը հնադարյան մշակաբույս է. Չինաստանում այն մշակվել է IV–V դարերում: Դեռևս Հին Հունաստանում և Եգիպտոսում սխտորն օգտագործվել է որպես դեղաբույս, ինչպես նաև սննդի մեջ:
Просмотров: 338 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: