Среда, 25.06.2025, 20:01Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 21 » Թևավոր խոսք
16:53
Թևավոր խոսք

Թևավոր խոսքերն իմաստալից, սրամիտ մտքեր են, դիպուկ 
բառեր ու պատկերավոր արտահայտություններ, որոնք 
գործածվում են թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում: 

Թևավոր խոսքերի մեծ մասն ունի անհատական ծագում` պատմիչների, գրողների, պետական ու քաղաքական գործիչների, գիտնականների սրամիտ, իմաստուն խոսքեր են. օրինակ՝ «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜», «Եվ դո՞ւ, Բրուտո՜ս» (Հուլիոս Կեսար), «Մեծից մինչև ծիծաղելին մի քայլ է» (Նապոլեոն Բոնապարտ), «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» (Ժան դը Լաֆոնթեն), «Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր» (Կիկերոն) և այլն: Կան թևավոր խոսքեր, որոնց ծագման տեղն ու ժամանակն անհայտ են. գործածության մեջ են մտել զանազան զրույցներից, ավանդապատումներից, առասպելներից, բանահյուսությունից և սերտորեն առնչվում են ասացվածքներին. օրինակ՝ «Ով ալարի, ոչ դալարի»: 
Թևավոր խոսքի իմաստ են ձեռք բերել գրական և դիցաբանական հերոսների անունները, բառերը, որոնք դիտվում են իբրև երևույթի հոմանիշ. օրինակ՝ Քաջ Նազար՝ վախկոտ մարդ, Ձենով Օհան՝ բարձրախոս մարդ, աքիլլեսյան գարշապար՝ մարդու խոցելի տեղը, դամոկլյան սուր՝ վերահաս վտանգ, երկու տիրոջ ծառա՝ երկերեսանի մարդ, գորդյան հանգույց՝ անլուծելի, խճճված հարց, սիզիփոսյան աշխատանք՝ զուր, անօգուտ գործ և այլն: Թևավոր խոսքի անսպառ աղբյուր է Աստվածաշունչը՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման», «Սիրի՜ր մերձավորիդ, ինչպես քո անձը», «Ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, քո աչքի միջի գերանը չես տեսնում», «Անառակ որդու վերադարձը» և այլն:
Թևավոր խոսքը հաճախ անջատվում է գրական երկից և ընկալվում որպես առանձին միավոր. օրինակ՝ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,  «Լավ է կույր լինել աչքով, քան կույր՝ մտքով» (Եղիշե, «Վարդանի և Հայոց պատերազմի մասին»):
Ուշ միջնադարում ու նոր ժամանակներում հայ և օտար գրողների ու բանաստեղծների ստեղծագործությունների վերնագրերը և որոշ արտահայտություններ այնքան են սիրվել ժողովրդի կողմից, որ թևավոր խոսքի արժեք են ձեռք բերել. Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոսը» հեքիաթների վերնագրերը դարձել են ծույլ աղջկա և անհաջողակ մարդու բնորոշումներ, «Կիկոսի մահը» մանկական բանաստեղծության վերնագիրն օգտագործվում է անմիտ, անտեղի սուգ, «Մի կաթիլ մեղրինը»՝ ոչնչից մեծ իրարանցում, իսկ Պուշկինի «Ոսկե ձկնիկ» հեքիաթի «կոտրած տաշտակ» արտահայտությունը՝ ձեռնունայն մնալու իմաստներով և այլն:
 Թևավոր խոսքը բանավոր ու գրավոր ասելիքը դարձնում է պատկերավոր և արտահայտիչ: Թևավոր խոսքերի ուսումնասիրությամբ զբաղվում է դարձվածաբանությունը:
Просмотров: 545 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: