Среда, 25.06.2025, 19:45Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 21 » Թորոս Ռոսլին
16:45
Թորոս Ռոսլին
XIII դարի 2-րդ կեսի մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինը 
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն 
ներկայացուցիչն է: Որպես բազմաշնորհ անհատականություն՝ բացառիկ տեղ ունի միջնադարյան արվեստի պատմության մեջ՝ Արևելքի և Արևմուտքի լավագույն գեղանկարիչների կողքին:

Թորոս Ռոսլինն ստեղծագործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը, աշակերտել նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված   մատյաններ, որոնցից 1256 թ-ի «Զեյթունի Ավետարանը» և 1268 թ-ի «Մալաթիայի Ավետարանը» պահվում են Մատենադարանում, 1262 թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»՝ Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահում, մնացած երեքը և 1266 թ-ի Մաշտոցը՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանում: Ռոսլինին են վերագրվում նաև 3 անստորագիր ավետարանների (Վասակ իշխանի, Հեթում Ա-ի և 1250/51 թ-ի Ավետարանի) մանրանկարները: Ավետարանները բացվում են շքեղ խորաններով, որտեղ, բացի XII դարի և XIII դարի սկզբի կիլիկյան մանրանկարչության դպրոցի մոտիվներից, առկա են նաև նոր երևույթներ: 
Ռոսլինի ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է և՜ XI դարի Անիի, և՜ XII դարի կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը: Նա հայ գրքարվեստը հարստացրել է բազմաթիվ թեմաներով, վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը: Պահպանվել է Լևոն Գ թագավորի 2 դիմանկար. մեկը՝ պատանեկան տարիքում, մյուսը՝ տիկնոջ՝ Կեռանի հետ: Թորոս Ռոսլինը, թեև հաճախ, սակայն միշտ նորովի է անդրադարձել ավետարանական նույն պատմությանը: Խորապես իմանալով անտիկ արվեստը, հատկապես քանդակագործությունը, իր գործերում օգտագործել է դասական երկերի գեղարվեստական արտահայտչամիջոցներ: Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և ճոխ. մասնավորապես «Զեյթունի Ավետարանում» կան ոչ միայն առանձին զարդագրեր, այլև մարդագիր «Ե»-ն միավորվում է լուսանցանկարի հետ և, մի ամբողջություն կազմելով, ներկայացնում «Ավետումը»: Զարդագրերի այս ձևը նորություն էր հայ գրքարվեստում: 
Թորոս Ռոսլինին հովանավորել և ձեռագրեր են պատվիրել Կիլիկիայի Հեթում Ա և Լևոն Գ թագավորները, Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը և ուրիշներ: Ռոսլինի ձեռագրերում պահպանվել են 200-ից ավելի պատկերներ, որոնք բացառիկ արժեք ունեն XIII դարի գեղարվեստական ժառանգության մեջ: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 617 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: