Четверг, 26.06.2025, 04:53Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Май 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Май » 14 » Տարկովսկի Անդրեյ
19:41
Տարկովսկի Անդրեյ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Տարկովսկին 
ռուսական կինոյի ամենաինքնատիպ և նորարար ռեժիսորներից է: 

Անդրեյ Տարկովսկին ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Արսենի Տարկովսկու ընտանիքում: 1951–52 թթ-ին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի արաբական բաժնում: 1952–53 թթ-ին աշխատել է Գունավոր մետաղների և ոսկու համառուսական գիտահետազոտական ինստիտուտում և երկրաբանական խմբերում: 1960 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը. աշակերտել է կինոռեժիսոր Միխայիլ Ռոմին: 
Տարկովսկու առաջին կինոնկարը «Մարդասպաններ» (1956 թ., ըստ Էռնստ Հեմինգուեյի) կարճամետրաժ ֆիլմն է: Նրա դիպլոմային աշխատանքը` «Գլանվակ և ջութակ» կարճամետրաժ կինոնկարը (1960 թ.), 1961 թ-ին Նյու Յորքի ուսանողական ֆիլմերի փառատոնում արժանացել է Գլխավոր մրցանակի: 
1962 թ-ից Տարկովսկին աշխատել է Մոսֆիլմ ստուդիայում: Նա «Անտարկտիդա` հեռավոր երկիր» (1959 թ.), «Հազարից՝ մեկ հնարավորություն» (1968 թ.), «Զգուշացի՜ր, օձեր են» (1979 թ.) ֆիլմերի սցենարների հեղինակ և համահեղինակ է: Նկարահանվել է «Ես 20 տարեկան եմ», (1965 թ.), «Սերգեյ Լազո» (1967 թ.) ֆիլմերում: Որպես ռեժիսոր՝ Տարկովսկին  համաշխարհային ճանաչման է արժանացել «Իվանի մանկությունը» (1962 թ.) լիամետրաժ կինոնկարով: Վերջինս արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների (Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» և այլն): Հետագայում Տարկովսկու բոլոր ֆիլմերը դարձել են երկրի մշակութային կյանքի նշանավոր իրադարձություններ` էապես ազդելով հասարակության հոգևոր զարգացման վրա: Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971 թ.) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում:
Ռեժիսորի ստեղծագործության մեջ առավել նշանակալի են «Սոլյարիս» (1972 թ., ըստ Ստանիսլավ Լեմի) և «Ստալկեր» (1979 թ., ըստ Արկադի և Բորիս Ստրուգացկիների) կինոնկարները, որտեղ Տարկովսկին փիլիսոփայորեն վերաիմաստավորել է գրական հիմքերը՝ տալով դրանց նոր հնչողություն: «Հայելի» (1974 թ.) ինքնակենսագրական ֆիլմում արտացոլված են մանկության բազում տպավորություններ [հոր հեռանալն ընտանիքից, կենցաղային դժվարությունները, շրջափակումը Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) ժամանակ, միայնակ մոր կերպարը]: 
Տարկովսկին բեմադրել է  Վիլյամ Շեքսպիրի «Համլետը» (1972 թ., Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն), Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունովը» (1983 թ., Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոն): 1982 թ-ին ռեժիսորը մեկնել է Իտալիա.  նկարահանել է «Կարոտախտ» (1983 թ.) կինոնկարը: Անհատի զոհաբերման թեման առավելապես զարգացրել է իր վերջին` «Զոհաբերություն» (1986 թ., Շվեդիա) ֆիլմում:  
Տարկովսկին արժանացել է Լենինյան մրցանակի (1990 թ.՝ հետմահու):
1989 թ-ից գործում է Անդրեյ Տարկովսկու անվան հիմնադրամը, 1993 թ-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում սահմանվել է նրա անվան կինոմրցանակ: 2007 թ-ին Իվանովոյում (ՌԴ) բացվել է Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնը: 2009 թ-ին Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոսը» ֆիլմը՝ նվիրված Անդրեյ Տարկովսկուն:
Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի առջև տեղադրված է Տարկովսկու հուշարձանը (2009 թ.): Յուրևեց քաղաքում բացվել է Տարկովսկու տուն-թանգարանը: Տարկովսկու անունով  կոչվել է դ 3345 փոքր մոլորակը:
Просмотров: 323 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: