Տառեղները կազմում են արագիլանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 62, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ եգիպտական, դեղին, շիկակարմիր, սպիտակ, մոխրագույն տառեղներ, ջրցուլերը և կվակվան: Տառեղների մեծ մասը բնադրող-չվող է, քիչ տարածված, սպիտակ փոքր տառեղը նստակյաց է, մեծ ջրցուլը՝ չվող-ձմեռող: Բնակվում են ձկնաբուծական լճակներում, լճերում, խիտ բուսուտներով ճահճուտներում:
Տառեղները խոշոր` 33 սմ–1 մ երկարության թռչուններ են: Թևերի բացվածքը 52սմ–2մ է, կենդանի զանգվածը՝ 125գ–2կգ: Փետրավորումը փարթամ է՝ սպիտակ, մոխրագույն, շիկակարմիր: Կտուցը երկար է կամ միջին չափի, սրածայր, ուղիղ (նիզ
... Читать дальше »
Տաջիկստանը պետություն է Միջին Ասիայի հարավ-արևելքում: Տաջիկստանի կազմում է Լեռնային Բադաշխանի մարզը: Աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ և հակադրություններով. տիպիկ բարձրլեռնային երկիր է, առավել բարձրադիրը Միջին Ասիայում: Տարածքի 90 %-ից ավելին զբաղեցնում են Թուրքեստանյան, Հիսարա-Ալայան և Զերավշանի լեռնաշղթաները, հարավ-արևելքում Պամիր լեռնային համակարգն է (բարձրությունը` մինչև 7495 մ): Երկրի տարածքի մոտ կեսն ունի ավելի քան 3 հզ. մ բարձրություն: Գլխավոր լեռնաշղթաները ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Երկրի տարածքն ունի բարձր սեյսմիկություն: Հարթավայրերը (Վախշի, Հիսարի) զբաղեցնում են տարածքի ընդամենը 7%-ը և գտնվում են գետահովիտներում ու միջլեռնային գոգավորություններում:
Տանձենին վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է: Հայտնի է 60 տեսակ, մշակության մեջ՝ 5000 սորտ:
ՀՀ-ում հանդիպում է 16 (20) տեսակ՝ կովկասյան, սուր սղոցանման, Թախտաջյանի, ուռատերև, սիրիական և այլ տանձենիներ՝ տարածված Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ (Զանգեզուրի, խոնարհված, բարձր) տեսակները՝ հիմնականում Սյունիքի մարզում: ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է սովորական տանձենին, որն Արարատյան նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում առաջացնում է ինքնուրույն համակեցություններ՝ տանձուտներ: Բոլոր սորտերն ըստ հասունացման և օգտագործման ժամկետների բաժանվում են 3 խմբի՝ ամառային, աշնանային և ձմեռային:
Ցողունը (բարձրությունը՝ 2–20 մ) ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը սեղմված բրգաձև է՝ խիտ ճյուղավորվող: Տերևները ձվաձև են, երկարավուն, եզրերը՝ մանր ատամնավոր: Ծաղկաբույլը վահա
... Читать дальше »
Տանզանիան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Բաղկացած է մայրցամաքային մասից` Տանգանիկա ու Զանզիբար և Պեմբա ու Մաֆիա կղզիներից: Արևելքից ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով: Բրիտանական համագործակցության անդամ է:
Երկրի մեծ մասը գտնվում է Արևելաաֆրիկական սարահարթի սահմաններում, որի արևելյան եզրն ունի կտրտված սանդղաձև ռելիեֆ՝ մի շարք լեռնազանգվածներով: Երկրաշարժամետ շրջան է: Կան հանգած (Կիլիմանջարո, բարձրությունը 5895 մ) և գործող (Մերու, 4567 մ) հրաբուխներ: Հնդկական օվկիանոսի ափը դաշտավայրային է՝ կտրտված գետահովիտներով և եզրավորված բուստային խութերով: Հարուստ է օգտակ
... Читать дальше »
Տայգան հյուսիսային բարեխառն գոտու ասեղնատերև անտառներն են՝ կազմված եղևնու, եղևինի, կվենու, սոճու հյուսիսային տեսակներից, երբեմն` նաև լանատերև ծառատեսակներից: Զբաղեցնում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասերը:
Տայգային բնորոշ է մի քանի ծառատեսակների համասեռ կազմը, աղքատ ենթանտառը կամ դրա բացակայությունը, խոտաթփուտների և մամուռների հարկերի միատեսակությունը:
Հնդիկ գրող, կոմպոզիտոր, նկարիչ, լուսավորիչ և հասարակական գործիչ Ռաբինդրանաթ Տագորը քննադատական ռեալիզմի խոշորագույն
ներկայացուցիչն է բենգալական և հնդկական գրականությունների մեջ: Հնդկաստանի և Բանգլադեշի ազգային հիմների հեղինակն է: Նա գրական բենգալերենը և բենգալական պոեզիան հարստացրել է բանաստեղծական նոր ձևերով ու արտահայտչամիջոցներով: Ստեղծագործել է բենգալերեն: