 |

 |
| Суббота, 20.12.2025, 06:30 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Վագերաձիեր
|
Վագերաձիերը (զեբրեր) միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուններ են: Ըստ մեծության, գանգի կառուցվածքի և շերտավորության՝ տարբերում են 3 տեսակ: Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում: Բնակվում են անապատներում, տափաստաններում, անտառատափաստաններում: Մարմնի երկարությունը 200–240 սմ է, պոչինը՝ 45–57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120–140սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 350 կգ: Մարմինըծածկված է կարճ ու կոպիտ բրդով՝ մեկընդմեջ մուգ ու բաց գույնի շերտերով: Յուրաքանչյուր անհատի նախշն անկրկնելի է: Պոչն ավարտվում է երկար մազափնջով: Հանդիպում են հոտերով, հաճախ՝ այծքաղների հետ: Չնայած շատ զգույշ ու արագավազ կենդանիներ են, սակայն հաճախ առյուծների, հովազների ու բորենիների որս են դառնում: Սնվում են բուսական կերով: Ծնում են 1–2 ձագ: Արհեստական պայմաններում լավ են բազմանում: Որսում են գեղեցիկ մորթու և համեղ մսի համար: Թվաքանակի նվազման պատճառով վագերաձիերն առնված են պաշտպանության ներքո:
|
|
Просмотров: 366 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |