Четверг, 26.06.2025, 04:37Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Վաղարշյան Վաղարշ
16:52
Վաղարշյան Վաղարշ
Դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական 
արտիստ Վաղարշ Վաղարշյանը ռեալիստական խաղարվեստի 
նշանավոր ներկայացուցիչներից է հայ թատրոնում:

Վաղարշ Վաղարշյանը (իսկական անուն-ազգանունը՝ Վաղարշակ Տեր-Պողոսյան) նախնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում, 1913 թ-ին ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը: Նույն թվականին անդամակցել է Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը:
Դերասանական ու գրական առաջին փորձերը, շփումները դերասանների, գրողների և այլ նշանավոր գործիչների հետ կանխորոշել են Վաղարշյանի ստեղծագործական ուղին: 1913–15 թթ-ին ծառայել է Բաքվի նավթահանքերի գրասենյակում: Թողնելով ծառայությունը՝ 1915 թ-ին ընդունվել է Բաքվի դրամատիկ-օպերետային շրջիկ թատերախումբ. խաղացել է Սեյրանի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Ֆերդինանդի (Ֆրիդրիխ Շիլլերի «Խարդավանք և սեր»), Կրեչինսկու (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը») և այլ դերեր: 
1921 թ-ին Վաղարշյանը Կրասնոդարում աշխատել է որպես ՌԿ(բ)Կ Կուբան-Սևծովյան շրջանային կոմիտեին կից ազգային փոքրամասնությունների ենթաբաժնի կառավարիչ: Տեղի հայ բնակիչների և հայ գաղթականների համար կազմակերպել է դպրոցներ, մանկատներ, ժողովրդական համալսարան, հայկական թատերախմբեր: 1922 թ-ին տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ հիմնադրել է Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը և նորաստեղծ խմբի հետ շրջագայել  հայաբնակ վայրերում:
1923 թ-ից Վաղարշյանը Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր, 1941–44 թթ-ին՝ գեղարվեստական ղեկավար: 1944 թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1946 թ-ից), 1955–59 թթ-ին Հայկական թատերական ընկերության (այժմ՝ Հայաստանի թատերական գործիչների միություն) նախագահն էր:
Թատրոնում 40-ից ավելի դերակատարումները (Պավել I՝ Դմիտրի Մերեժկովսկու «Պավել I», Բելոգուբով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Բորոդին՝ Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը» և այլն) հղկել են Վաղարշյանի արտիստական կարողությունները. խոսքի բարձր մշակույթով, շարժման ու ժեստի նուրբ արտահայտությամբ և ճկուն պլաստիկայով նա դարձել է թատրոնի առաջատար դերասաններից:
1930-ական թվականները Վաղարշյանի դերասանական վարպետության և ռեալիստական խաղարվեստի զարգացման շրջանն էր: Ռուսական խաղացանկի նրա լավագույն անձնավորումներից են՝ Խլեստակով (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Տիխոն  (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ»), Դոն Գուան (Ալեքսանդր Պուշկինի «Քարե հյուր»), Պոլեժաև (Լեոնիդ Ռախմանովի «Անհանգիստ ծերություն»), Եգոր Բուլըչով (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ») և այլն. վերջին դերակատարումը Վաղարշյանի արվեստի գլուխգործոցն է և հայկական թատրոնի մեծագույն նվաճումներից: 
Վաղարշյանը Գորկու դրամատուրգիային անդրադարձել է նաև որպես ռեժիսոր.  բեմադրել է նրա «Դոստիգաևը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա» պիեսները: 
Հայ դասական խաղացանկի նրա ինքնատիպ անձնավորումներից են Սուրենը (Շիրվանզադեի «Պատվի համար»), Գագիկ թագավորը (Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Աշոտ Երկաթը («Գևորգ Մարզպետունի»՝ ըստ Մուրացանի), Ասլան ամին (Վաղարշ Վաղարշյանի «Օղակում»):
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Վաղարշյանը խաղացել է Համլետի դերը (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»). ստեղծել է ազնիվ ու գրավիչ, պլաստիկ դերապատկեր՝ շեշտելով իր ավանդական նախասիրությունը՝ հերոսականությունը, որը համահունչ էր ժամանակին: 
Վաղարշյանի վերջին տարիների լավագույն դերերից են Արբենինը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Ֆիրսը (Անտոն Չեխովի «Բալի այգին»), Պրոտասովը (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Եզոպոսը (Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը», վերջին դերն էր): 
Վաղարշյանը նկարահանվել է կինոյում՝ Շահ («Խասփուշ», 1927 թ.), Ավետիսյան («Լեռնային արշավ», 1939 թ.), Օհան ամի («Լեռնային հեղեղ», 1940 թ.), Շիլլեր («Անձամբ ճանաչում եմ», 1957 թ.), Մելիք-Նուբարյան («Առաջին սիրո երգը», 1957 թ.) և այլն: 
Վաղարշյանը գրել է պիեսներ՝ «Փող և տաղանդ» (1912 թ.),  «Օղակում» (1930 թ.), «Վանքաձոր» (1945 թ.), «Մի օր Սալոնիկում» (1947 թ.) և այլն: Լույս են տեսել նրա «Ընկերներս, բարեկամներս և ես» (1959 թ.), «Երկերը» (2 հատոր, 1972 թ., 1975 թ.) և այլ գրքեր:
Վաղարշյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների (1941 և 1952 թթ.): 
Վաղարշյանի անունով կոչվել են փողոց Երևանում և Գորիսի պետական թատրոնը:
Просмотров: 372 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: