Четверг, 26.06.2025, 05:31Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Վահան Մամիկոնյան
16:50
Վահան Մամիկոնյան
Վահան Մամիկոնյանը Պարսից տիրապետության դեմ 481–484 թթ-ի 
հայ ազգային-ազատագրական կռիվների (Վահանանց պատերազմ) 
առաջնորդն է: Նրա գլխավորած պայքարի շնորհիվ պաշտոնապես 
ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը:

Վահան Մամիկոնյանը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակի և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին է: Ավարայրի ճակատամարտից (451 թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք: 455 թ-ին Գուգարաց Աշուշա բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը:
 Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ: Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են Ատրպատական, և իշխանությունն անցել է ապստամբներին: Վահան Մամիկոնյանն ընտրվել է սպարապետ, Սահակ Բագրատունին՝ մարզպան, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը՝ մեծ դատավոր: Հայաստանից փախած պարսիկ մարզպան Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքել և 481 թ-ի աշնանը շարժվել դեպի Այրարատ: Մասիսի լանջին՝ Ակոռի գյուղի մոտ, հայկական ուժերը ճակատամարտում հաղթել են պարսիկներին: Ատրվշնասպն սպանվել է: Հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, ապստամբների շարքերը համալրվել են: Թշնամու ավելի խոշոր բանակ արշավել է Հայաստան: 482 թ-ի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ: Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով: Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան: Ներսեհապատի ճակատամարտը հայկական ռազմական արվեստի պատմության փառավոր էջերից է: 482 թ-ի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ Աղվանքով  ներխուժել է Վրաստան: Վրաց Վախթանգ I թագավորի խնդրանքով հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասել է օգնության, բայց Ճարմանայի դաշտում հայ-վրացական միացյալ բանակը ծանր պարտություն է կրել: Զոհվել են մարզպան Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ: Հայկական զորքը նահանջել է Տայք:
484 թ-ի ամռանը պարսից բանակը պարտվել է միջինասիական քոչվորական ցեղերին՝ հեփթաղներին. կռվում սպանվել է Պարսից Պերոզ արքան: Գահ է բարձրացել նրա եղբայր Վաղարշը: Արքունիքը համոզվել է, որ անհնար է բռնությամբ ճնշել հայոց ապստամբությունը և ընտրել է զիջումների ուղին: 484 թ-ի աշնանը Վաղարշ արքան Հայաստան է ուղարկել դեսպան Նիխոր զորավարին՝ հաշտության բանակցություններ վարելու համար: Բանակցությունները տեղի են ունեցել Հեր գավառի Նվարսակ գյուղում: Արքունիքը պարտավորվել է հրաժարվել կրոնափոխության ծրագրից, պահպանել Հայաստանում հաստատված նախարարական կարգը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, իսկ հայ նախարարները ճանաչել են Պարսից արքայի գերագահությունը: 
485 թ-ին Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ և տանուտեր: Շուտով  նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան: 483–484 թթ-ին հիմնովին վերակառուցել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը: Աքսորից վերադարձրել է Ղազար Փարպեցուն, որը նրա պատվերով և հովանավորությամբ գրել է «Պատմություն Հայոց» երկը: Վահան Մամիկոնյանին է հղված Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակը:
Просмотров: 492 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: