 |

 |
| Суббота, 11.04.2026, 04:51 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Վարունգ
|
| Վարունգը դդմազգիների ընտանիքի միամյա բանջարաբույս է: Վարունգի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ այն տարածված է եղել մեր թվականությունից 3000 տարի առաջ: Հայտնի է վարունգի 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ցանովի վարունգը: Վարունգը տարածված մշակաբույս է. մշակվում է գրեթե բոլոր երկրներում, ՀՀ-ում՝ գրեթե բոլոր մարզերում: Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող,երկարությունը՝ 50–200 սմ: Տերևները հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ: Ծաղիկները միատուն են, ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուզանման ծաղկաբույլերով, իգականները՝ տերևանութներում, մեկական: Ցողունի հանգույցներում, բացի տերևներից ու ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ: Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն) և չափերի (5–100 սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է: Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը: Կան նաև անսերմ ձևեր: Վարունգը պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, C, B1, B2 վիտամիններ, եթերայուղեր: Վարունգը ջերմա-, լուսա- և խոնավասեր է: Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30–60 օր, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80–90 օր: Աճեցնում են բաց և փակ գրունտներում՝ սերմերով ու սածիլներով: Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած: Բաց գրունտում շրջանացված են Կոտայքի տեղական, Առինջի, Նեժինսկի, Ուսպեխ, Դրուժբա 60, փակ գրունտում՝ Ստելլա, Կուկարաչա (անսերմ), Ալմաթի և այլ սորտեր:
|
|
Просмотров: 282 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |