Четверг, 26.06.2025, 05:15Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Վեներա
17:22
Վեներա
Արուսյակ
Հասարակածային տրամագիծը՝ 12.100 կմ
Զանգվածը՝ 4,9.1024 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 108 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 42 մլն կմ
Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 243 երկրային օր
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 225 երկրային օր
Մակերևույթի միջին ջերմաստիճանը՝ 480օC
Արբանյակներ՝ չունի
Մթնոլորտը՝ ածխաթթվական գազ (96 %) և ազոտ (4 %)

Վեներան Արեգակից հեռավորությամբ` երկրորդ և Երկրին ամենամոտ մոլորակն է: Ըստ չափերի՝ Վեներան Երկրի գրեթե երկվորյակն է, սակայն շիկացած, անջուր, բարձր (93 մթն) մթնոլորտային ճնշմամբ մոլորակ է: Երկնքում 3-րդ պայծառ մարմինն է՝ Արեգակից և Լուսնից հետո: Այս մոլորակն իր անվանումն ստացել է հին հռոմեական դիցաբանության գարնան, ծաղկունքի ու պտղաբերության աստվածուհի Վեներայի անունից: 
Վեներան Արեգակի մայրամուտից անմիջապես հետո կարելի է տեսնել երկնքի արևմտյան, իսկ արևածագից անմիջապես առաջ՝ արևելյան մասում: Այդ պատճառով Վեներան անվանում են Երեկոյան (կամ Առավոտյան) աստղ: Հայերը նրան անվանել են նաև Աստղիկ, Գիշերավոր, Ելաստղ և այլ անուններով:
Տիեզերական սարքերի (հիմնականում ամերիկյան «Մագելան», խորհրդային «Վեներա–15» և «Վեներա–16») օգնությամբ ստացված տեղեկությունների համաձայն՝ Վեներայի մակերևույթը մեծ մասամբ հարթավայրային է: Այդտեղ կան 2 ընդարձակ լեռնային շրջաններ, որոնք կարելի է դիտարկել որպես մայրցամաքներ: Նրանցից մեկը հյուսիսում է, և կոչվում է Իշտարի երկիր, մյուսը՝ հասարակածի մոտ, և կոչվում է Աֆրոդիտեի երկիր:
Երկրից դիտելիս Վեներայի տեսքն ու չափերը փոփոխվում են և, ինչպես Լուսնին, նրան նույնպես բնորոշ  են փուլային փոփոխությունները. երբ Վեներան գտնվում է Արեգակի՝ Երկրին հակադիր կողմում, երևում է փոքրիկ սկավառակի տեսքով, իսկ Երկրին մոտենալով՝  ավելի մեծ է թվում, բայց երևում է նրա սկավառակի միայն մի մասը: Ամենամեծ տեսքով Վեներան Երկրից երևում է իր մանգաղաձև փուլում: 
Երկրից Վեներայի մակերևույթը տեսանելի չէ, որովհետև այն պատված է խիտ ամպերով: Դրանք բոլորովին նման չեն ջրի մանրագույն կաթիլներից կազմված երկրային ամպերին: Վեներայի ամպերը կազմված են ծծմբական թթվի կաթիլներից: Ծծումբը Վեներայի մթնոլորտում հայտնվել է մոլորակի հզոր և երկարատև հրաբխային գործունեության հետևանքով:
Մոլորակն ունի քարե ապարներից կազմված պինդ կեղև: Նրա վրա չափազանց շոգ է, և ջուրը չի կարող պահպանվել հեղուկ վիճակում: Կեղևի տակ գտնվում է ավելի խիտ ապարներից կազմված միջնապատյանը, իսկ մոլորակի կենտրոնում կիսահալված մետաղական միջուկն է:
Վեներայի մակերևույթի բարձր ջերմաստիճանը առաջացել է նրա մթնոլորտը կազմող ածխաթթվական գազի առաջացրած ջերմոցային էֆեկտի արդյունքում: Միլիոնավոր տարիների ընթացքում, այդպիսի ջերմոցային էֆեկտի ազդեցությամբ, Վեներայի ջերմաստիճանը հասել է 480օC-ի և կշարունակեր բարձրանալ, եթե նրա ամպերը չանդրադարձնեին արեգակնային ջերմության 80 %-ը:
Просмотров: 244 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: