 |

 |
| Суббота, 20.12.2025, 15:08 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Վեսպուչի Ամերիգո
|
Ամերիգո Վեսպուչին այն բացառիկ հաջողակ ծովագնացներից է, ում անունով է կոչվել, ըստ էության, իրենից առաջ հայտնաբերված Ամերիկա մայրցամաքը:
Ամերիգո Վեսպուչին որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում: 1499–1504 թթ-ին մասնակցել է մի քանի արշավախմբերի՝ դեպի Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերը: Այդ մայրցամաքի հյուսիսային և արևելյան ափերով նավարկելիս նա, հակառակ Կոլումբոսի, հանգել է այն եզրակացության, որ այն նորահայտ աշխարհ է, և անվանել է Նոր Աշխարհ: Վեսպուչին իր ճանապարհորդությունների մասին հաղորդել է նամակներով, որոնք այդ ժամանակաշրջանում մեծ համբավ էին վայելում և բազմիցս վերահրատարակվել են: Լոթարինգիացի քարտեզագիր Մ. Վալձեմյուլլերը Ք. Կոլումբոսի Հարավային Ամերիկայի երկրների հայտնագործությունները վերագրել է Վեսպուչիին և, ի պատիվ նրա, առաջարկել մայրցամաքն անվանել Ամերիկա: 1538 թ-ին ֆլամանդական քարտեզագիր Մերկատորն իր քարտեզի վրա առաջին անգամ այդպես է անվանել նաև Հյուսիսային Ամերիկան:
|
|
Просмотров: 650 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |