Четверг, 26.06.2025, 05:19Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Վիլսոն Վուդրո
17:29
Վիլսոն Վուդրո
Քաղաքական և պետական գործիչ Վուդրո Վիլսոնը ԱՄՆ-ի 28-րդ 
նախագահն է (1913–21 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի 
դափնեկիր (1919 թ.): Հայկական հարցի հայանպաստ լուծման և 
անկախ հայկական պետության ստեղծման կողմնակից էր:

Վուդրո Վիլսոնը 1879 թ-ին ավարտել է Փրինստոնի համալսարանը, ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (1886 թ.): 1890–1902 թթ-ին Փրինստոնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր էր, 1902–10 թթ-ին` ռեկտոր, 1910–12 թթ-ին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ: 1913 թ-ին Վիլսոնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ` դեմոկրատական կուսակցությունից: Նախագահության առաջին տարիներին նպաստել է մի շարք օրենքների ընդունմանը և վաստակել «առաջադեմ բարենորոգչի»  անուն:
Վիլսոնի օրոք (1917 թ-ից) ԱՄՆ-ը մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.)՝  Անտանտի կողմից: 
1918 թ-ի հունվարին Վիլսոնն առաջադրել է խաղաղության ծրագիր («14 կետով»)` ԱՄՆ-ի դերը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով: Նա գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը 1919–20 թթ-ի Փարիզի հաշտության խորհրդաժողովում, որի արդյունքները, սակայն, աննպաստ եղան նրա վարչակազմի և ԱՄՆ-ի համար. չհաջողվեց սասանել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջատար դիրքերը եվրոպական քաղաքականության մեջ:
Վիլսոնը Հայկական հարցի դրական լուծման կողմնակից էր, որն արտահայտվել է  Հայաստանի մանդատը (հովանավորություն, 1920 թ.) ստանձնելու նրա պատրաստակամությամբ: Դեռևս 1919 թ-ի կեսերին նա Հայաստան է ուղարկել  պատվիրակություն` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ՝ ծանոթանալու երկրի կացությանը և հստակեցնելու նրա հովանավորությունն ստանձնելու հարցը, իսկ 1920 թ-ի ապրիլին ԱՄՆ-ը փաստացի (դե ֆակտո) ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Սակայն նույն թվականի հունիսին ԱՄՆ-ի Սենատը մերժել է (52 դեմ, 23 կողմ)  Հայաստանի մանդատը:
Ազգերի լիգայի (ստեղծողներից մեկը Վիլսոնն էր) հանձնարարությամբ նա ստանձնել է հայ-թուրքական սահմանի որոշումը 1920 թ-ի Սևրի հաշտության պայմանագրով: Դա հայտնի է «Վիլսոնի իրավարար պայմանակարգ» անվամբ, որը ներկայացվել է 1920 թ-ի նոյեմբերի 22-ին: Այս պայմանակարգի համաձայն` Արևմտյան Հայաստանի տարածքը կազմելու էր 90 հզ.  կմ2:
Սակայն հակասությունների սրումը ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) միջև, ինչպես նաև նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ և բացասական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձախողել են ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ-ի Սենատում, այնպես էլ Սևրի պայմանագրի իրագործումը:
Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո Վիլսոնը հեռացել է քաղաքական գործունեությունից: 
Վիլսոնի մասին նկարահանվել է «Վիլսոն» (1944 թ.) գեղարվեստական կինոնկարը (արժանացել է 5 «Օսկարի»): 
Просмотров: 291 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: