 |

 |
| Суббота, 20.12.2025, 15:08 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Վիներ Նորբերտ
|
Նորբերտ Վիները 11 տարեկանում ընդունվել է հայտնի Տաֆթ քոլեջը, որը 3 տարի հետո ավարտելով՝ ստացել է բակալավրի աստիճան: 18 տարեկանում նա արդեն «մաթեմատիկայի դոկտոր» էր Կարնեգիի և Հարվարդի համալսարաններում, իսկ 20 տարեկանում հրավիրվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, 1932 թ-ից դարձել այդ ինստիտուտի պրոֆեսոր: Վիները եղել է նաև Հարվարդի, Քեմբրիջի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսոր: 1945–47 թթ-ին նա աշխատել է Մեխիկոյի սրտաբանության ինստիտուտում: Նորբերտ Վիներն արժանացել է Ամերիկայի` գիտության բնագավառի բարձրագույն պարգևին՝ Գիտնականի ոսկե մեդալի: Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր նիստում ԱՄՆ-ի նախագահ Լ. Ջոնսոնն ասել է. «Գիտության մեջ ձեր ներդրումը զարմանալիորեն համապարփակ է, ձեր տեսակետը՝ բացարձակապես յուրօրինակ: Դուք «մաքուր» մաթեմատիկոսի և կիրառական գիտնականի համակեցության կատարյալ մարմնացում եք»: Վիների աշխատանքները վերաբերում են պոտենցիալի տեսության, հարմոնիկ ֆունկցիաների, Ֆուրյեի շարքերի, ընդհանուր հարմոնիկ անալիզի, չափի տեսության հարցերին: Նա զբաղվել է նաև էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի (մասնավորապես՝ բալիստիկական հաշվարկների հետ կապված) հարցերով: Վիներն ուսումնասիրել է էլեկտրոնային համակարգերում և կենդանի օրգանիզմներում ընթացող շարժընթացների նմանությունը: 1948 թ-ին Փարիզում լույս տեսած իր «Կիբեռնետիկա» աշխատության մեջ ձևակերպել է կիբեռնետիկա գիտության հիմնադրույթները: Վիներն աշխատանքներ ունի նաև մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի վերաբերյալ: Հայտնի է Վիներ-Հոպֆի հավասարումը՝ աստղերի ճառագայթային հավասարակշռության վերաբերյալ:
|
|
Просмотров: 294 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |