Четверг, 26.06.2025, 05:06Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Վիրտուալ իրականություն
17:44
Վիրտուալ իրականություն
Վիրտուալ իրականությունը համակարգչով կամ տեխնիկական այլ միջոցներով ցանկացած կրիչի վրա վերարտադրված, նմանակված իրականությունն է, որը մարդը կարող է ընկալել զգայարաններով՝ աչքով, ականջով և այլն: 
Արհեստական իրականություն հասկացությունը ներմուծել է ամերիկացի Մայրոն Կրյուգերը 1970 թ-ին: 1989 թ-ին Ջարոն Լանիերն առաջարկել է ներկայումս ավելի հանրահայտ դարձած «Վիրտուալ իրականություն» արտահայտությունը: Այդ թվացյալ աշխարհը մուտք գործելու համար բավական է միայն դնել ականջակալներով ու ակնոցով հանդերձված հատուկ սաղավարտ և փոքրիկ էկրանի վրա տեսնել եռաչափ պատկերներ ու լսել ուղեկցող ձայնը: Վիրտուալ իրականությունը վերարտադրվում է իրական ժամանակի մեջ:
Վիրտուալ իրականությունը (այլ կերպ կոչվում է նաև էլեկտրոնային իրականություն կամ իրականության համակարգչային մոդել) առաջացնում է այնպիսի զգացողություն, ասես դուք ևս համակարգչով ստեղծված այդ իրականության մասն եք: Մարզման և ուսուցման նպատակներով ստեղծված վիրտուալ իրականությունն ի վիճակի է մոդելավորել իրական աշխարհի ցանկացած իրադրություն: Օրինակ՝ վիրտուալ ինքնաթիռով կարելի է արդյունավետ ուսուցանել օդաչուներին, վիրտուալ ավտոմեքենայով՝ վարորդներին: Սպորտային վիրտուալ մարզումներն ավելի էժան ու անվտանգ են իրական պարապմունքներից: Իսկ զվարճանքի նպատակով ստեղծված վիրտուալ աշխարհից օգտվողները կարող են շատ ավելի լայն հնարավորություններ ստանալ, քան ունեն իրական կյանքում. օրինակ՝ վիրտուալ աշխարհում նրանք կարող են սավառնել օդում, ստեղծել ցանկացած առարկաներ, վայր ցատկել ցանկացած բարձրությունից:
Գիտական նպատակով ստեղծված վիրտուալ աշխարհի առարկաներին, ըստ ցանկության, կարելի է տալ ցանկացած չափեր. օրինակ՝ գիտնականները մշակել են ծրագրեր, որոնց օգնությամբ էկրանի վրա երևում են, թե ինչպես են հսկայական չափերի մեծացված ատոմները միանում իրար և առաջացնում քիմիական միացություններ, թե մեզանից 15 մլրդ տարի առաջ ինչպե՞ս է Մեծ պայթյունի հետևանքով առաջացել Տիեզերքը, թե միլիոնավոր տարիներ առաջ ի՞նչ կենդանիներ են բնակվել Երկրի վրա: Համակարգչի օգնությամբ ճարտարագետները կարողանում են կառուցել վիրտուալ շենքեր, հավաքել վիրտուալ ավտոմեքենաներ և դրանք սերիական արտադրությունից առաջ փորձարկել: Իսկ համակարգչային խաղեր խաղալու և թեմատիկ (օրինակ`նախապատմական շրջանի) հատուկ զբոսայգիներում զբոսնելու համար կարելի է ստեղծել վիրտուալ արկածային աշխարհ:
Просмотров: 320 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: