Четверг, 26.06.2025, 05:27Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Վիճակագրություն
17:42
Վիճակագրություն
Վիճակագրությունը գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է զանգվածային վիճակագրական (քանակական) տվյալների հավաքման, չափման և վերլուծության ընդհանուր հարցերը: Վիճակագրությունը մշակում է նյութերի ուսումնասիրության՝ զանգվածային վիճակագրական դիտարկումների, խմբավորումների, միջին մեծությունների, ցուցիչների, գրաֆիկական պատկերման և այլ մեթոդներ:
Դրանցից է վիճակագրական տարածված գնահատականներից մեկը՝ միջին մեծությունը կամ միջինը` այն թիվը, որն ստացվում է որոշակի թվով հավաքածուի տվյալների միջինացումով և գործածվում այդ հավաքածուն ներկայացնելու համար: Օրինակ՝ երեխաների որևէ խմբի միջին տարիքը որոշվում է նրանց բոլորի տարիքներն իրար գումարելով և ստացված գումարը երեխաների թվի վրա բաժանելով:
Վիճակագիրները վիճակագրական տվյալները կարգավորում և ներկայացնում են աղյուսակների, սխեմաների և գրաֆիկների միջոցով, այնուհետև եզրահանգումներ և կանխատեսումներ են կատարում:
Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտություն բաղկացած է հետևյալ փուլերից.
1. վիճակագրական դիտարկում, 2. դիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում, 3. վերլուծություն:
Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է զանգվածային երևույթների վերլուծություն և հիմնված է հավանականությունների տեսության վրա: Վիճակագրությունը դարձել է նաև առանձին ճշգրիտ գիտությունների բնագավառ:
Վիճակագրական մաթեմատիկայի կամ մաթեմատիկական վիճակագրության նպատակը վիճակագրական դիտարկման մեթոդների մշակումը և վիճակագրական տվյալների համակարգումն ու վերլուծությունն են: Մաթեմատիկայի այս բաժնի հիմնական խնդիրներից է պատահական մեծությունների թվային բնութագրիչների (հավանականություն, մաթեմատիկական սպասում և այլն) գնահատման մեթոդների մշակումը:
Վիճակագրական ֆիզիկան նկարագրում է մեծ թվով մասնիկներից (մոլեկուլներ, ատոմներ, տարրական մասնիկներ) բաղկացած համակարգերի (գազեր, հեղուկներ, պինդ մարմիններ, պլազմա) վարքը՝ հիմնվելով մեխանիկական շարժման օրինաչափությունների վրա: Ֆիզիկայի այս բաժնում նույնպես կիրառվում են հավանականությունների տեսության վրա հիմնված վիճակագրական մեթոդներ: 
Վիճակագրական լեզվաբանությունն ուսումնասիրում է տեքստերում ի հայտ եկող բնական լեզվի քանակական օրինաչափությունները:
Կան նաև վիճակագրության բազմաթիվ այլ ուղղություններ. դրանցից են վիճակագրական թերմոդինամիկան, վիճակագրական ռադիոֆիզիկան, վիճակագրական ռազմագիտությունը և այլն:

Վիճակագրության պատմությունից
Վիճակագրության սկիզբը, գործնականում, համարվում է մոտավորապես այն ժամանակաշրջանը, երբ առաջացել է պետությունը. տվյալներ են պահպանվել պետության բնակչության և հողերի մի քանի հազարամյակներ առաջ անցկացված տարրական հաշվարկների վերաբերյալ: Այնուհետև, կենտրոնացված պետությունների առաջացմանը զուգընթաց, վիճակագրության կիրառությունը նշանակալիորեն աճել է. պարբերաբար կազմակերպվել են մարդահամարներ, առաջացել վիճակագրական հաշվարկի տարրական ձևեր նաև հասարակական կյանքի այլ բնագավառներում:
Վիճակագրությունը, որպես գիտություն, սկզբնավորվել է XVII դարի անգլիացի գիտնականներ Ռ. Պետիի ստեղծած քաղաքական թվաբանությունից և Ջ. Գրաունթի՝ բնակչության շարժի օրինաչափություններին վերաբերող ուսումնասիրություններից: Ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը գերմանացի գիտնական Գ. Կոնրինգի պետության մասին գիտությունն էր, որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն: XIX դարի կեսին բելգիացի Լ. Կետլին և նրա հետևորդները վիճակագրական ուսումնասիրություններում օգտվում էին մաթեմատիկական մեթոդներից:
XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին վիճակագրությունը զարգացավ մեծ թափով. կատարելագործվեցին վիճակագրության պետական մարմինները, ձևավորվեց մաթեմատիկական վիճակագրությունը: Ներկայումս դժվար է պատկերացնել մի բնագավառ, որտեղ չօգտագործվեն վիճակագրության մոտեցումներն ու եղանակները:
Բոլոր զարգացած երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում, գործում են ազգային վիճակագրական ծառայություններ, որոնք կազմում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնորոշող վիճակագրական ցուցանիշները (համախառն ներքին արդյունք, գներ և սակագներ, աշխատանքի շուկա, պետական բյուջե, ապրանքների արտահանում և ներմուծում և այլն): Մեր երկրում այդ ցուցանիշները կազմում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:
Просмотров: 333 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: