Среда, 25.06.2025, 22:47Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Խաչակրաց արշավանքներ
16:56
Խաչակրաց արշավանքներ
Խաչակրաց արշավանքները արևմտաեվրոպական պետությունների և կաթոլիկ եկեղեցու` 1096–1270 թթ-ին դեպի Արևելք «Քրիստոնեական  սրբավայրերը մահմեդականներից ազատագրելու» նշանաբանով կազմակերպած արշավանքներն են: 
Մասնակիցներն իրենց թիկնոցներին կրել են խաչի նշանը 
(այստեղից՝ նրանց «խաչակիր» անվանումը):
 
Արևելքից ներխուժած թյուրք-սելջուկները 1070–80-ական թվականներին նվաճեցին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները՝ լուրջ վտանգ դառնալով Կոստանդնուպոլսի համար: Բյուզանդիան Երուսաղեմն ազատագրելու և Հիսուս Քրիստոսի գերեզմանը փրկելու պատրվակով ռազմական օգնություն խնդրեց Արևմուտքից: Կաթոլիկ եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, Արևելքի քրիստոնյաներին իր ազդեցությանը ենթարկելու նպատակով, իսկ սնանկացած ավատատեր-ասպետները մերձավորարևելյան հարուստ երկրներին տիրանալու ակնկալությամբ նախաձեռնեցին Խաչակրաց արշավանքները: Դրանց մասնակցող իտալական քաղաքները (մասնավորապես՝ Վենետիկն ու Ջենովան) ձգտում էին իրենց ձեռքը վերցնել արևելյան առևտուրը և ազատվել միջնորդ վաճառականներից՝ հույներից, հայերից, արաբներից և ուրիշներից:
Առաջին արշավանքի (1096–99 թթ.) ժամանակ, որը 1095 թ-ի ուշ աշնանը հայտարարեց Հռոմի պապ Ուրբանոս II-ը, շուրջ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրներ հասան Կոստանդնուպոլիս, դաշինք կնքեցին Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Կոմնենոսի հետ, մտան Փոքր Ասիա և Նիկիայի ու Դորիլեոնի մատույցներում 1097 թ-ին  ջախջախեցին Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերին: Նույն թվականին խաչակիրների մի ջոկատ Տավրոսի կիրճերով ներխուժեց Դաշտային Կիլիկիա, մի այլ ջոկատ Կեսարիան ու Կոմանան գրավելուց հետո, անցնելով Անտիտավրոս լեռը, նույնպես մտավ Կիլիկիա, գրավեց Կոկիսոնն ու Մարաշը, որտեղ կառավարիչ նշանակվեց հայազգի Թաթուլ իշխանը: 
1097 թ-ին խաչակիրները Կիլիկիայի հայերի օգնությամբ սելջուկներից գրավեցին Տարսոնը, Ադանան, Մամեստիան: 1098 թ-ին գրավեցին Եդեսիան և ստեղծեցին լատինական առաջին իշխանությունը Արևելքում: Նույն թվականին գրավելով Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը: 1099 թ-ին տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնադրած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: 1099 թ-ին, գրավելով Տրիպոլին, խաչակիրներն ստեղծեցին իրենց չորրորդ իշխանությունը: Անտիոքի իշխանությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները վասալական կախման մեջ էին  Երուսաղեմի թագավորից: 
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ի և Գերմանիայի թագավոր Կոնրադ III-ի գլխավորած Խաչակրաց երկրորդ արշավանքը (1147–49 թթ.), որի առիթը 1144 թ-ին սելջուկների կողմից Եդեսիայի գրավումն էր, ավարտվեց անհաջողությամբ: Երրորդ արշավանքի (1189–92 թթ.) առիթը Եգիպտոսի Սալահ ադ Դին սուլթանի կողմից 1187 թ-ին Երուսաղեմի գրավումն էր: Արշավանքն առաջնորդում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը (1190 թ-ի հունիսին խեղդվեց Կիլիկիայի Սելևկիա գետում), Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը: Նրանց հաջողվեց գրավել Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը. կանխվեց Եգիպտոսի սուլթանի ծրագրած արշավանքը Կիլիկիա: 
Կիլիկիայի հայկական պետության իշխան Լևոն Բ-ն (1198 թ-ից՝ թագավոր) իր քաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով բանակցություններ սկսեց խաչակիրների հետ: Քաղաքական, առևտրական, նաև խնամիական կապերի ստեղծմամբ Կիլիկիայի ավատատիրական վերնախավի զգալի մասը դրսևորեց  որոշակի լատինասիրություն և կաթոլիկ եկեղեցուն միանալու հակում: 
Խաչակրաց չորրորդ արշավանքի (1199 թ.) մասնակից գերմանական, ֆրանսիական և իտալական ավատատեր ասպետները, օգտվելով խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասություններից, 1204 թ-ին գրավեցին Կոստանդնուպոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը (1204–61 թթ.):
Բացահայտ նվաճողական բնույթ ունեին խաչակրաց հաջորդ արշավանքները: Հինգերորդ արշավանքը (1217–21 թթ.), որին մասնակցում էին Ավստրիայի դուքսն ու Հունգարիայի թագավորը, ուղղված էր Եգիպտոսի դեմ և ավարտվեց անարդյունք: Վեցերորդ արշավանքի (1220–29 թթ., գլխավորում էր Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ II-ը) վերջին  խաչակիրները  ժամանակավորապես վերանվաճեցին Երուսաղեմը, որին 1244 թ-ին վերստին տիրեցին մահմեդականները: Յոթերորդ (1248–54 թթ.) և ութերորդ (1270 թ.) արշավանքները Եգիպտոս և Թունիս (գլխավորում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբը) նույնպես ձախողվեցին: 1280– 1290-ական թվականներին մահմեդականները գրավեցին խաչակիրների արևելյան բոլոր տիրույթները:
Խաչակրաց արշավանքների շնորհիվ զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը, Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին:
Просмотров: 1159 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: