Среда, 25.06.2025, 20:13Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 29 » Խեթական պետություն
17:00
Խեթական պետություն
Խեթական թագավորությունը (Խատտի, Հաթի) Փոքր Ասիայի հնագույն պետություններից էր՝  մ. թ. ա. III հազարամյակի վերջից – մ. թ. ա. XII  դարի սկիզբը:

Մ. թ. ա. XVIII դարի 1-ին կեսին Կուսսարա քաղաք-պետության առաջնորդ Անիտտան  միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Խատուսան և այլն: Մ. թ. ա. XVIII դարի 2-րդ կեսին Լաբառնան (Թաբառնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և հիմնադրել Խեթական պետությունը (Հին թագավորության ժամանակաշրջան, մ. թ. ա. XVIII–XVII դարեր): Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս: Խեթական պետությունը տարածվել է Հալիս գետի ավազանում: Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորներն ընդլայնել են Խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ: Մուրսիլի I-ը գրավել է խոշոր քաղաքներ Բաբելոնն ու Հալաբը (այժմ՝ Հալեպ) և կողոպտել:  Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն, և Խեթական պետությունը կրկին հզորացել է: Խեթական պետության ռազմական հզորության հիմքը ռազմակառքերով  զինված բանակն էր:
Պատմագիտության մեջ տարբերում են Հին խեթական` մ. թ. ա. 1680–1500 թթ., Միջին  խեթական` 1500–1380 թթ., և Նոր խեթական` 1380–1190 թթ., թագավորության շրջանները:
Նոր խեթական թագավորության ժամանակաշրջանում Խեթական պետությունն ընդգրկել է գրեթե ողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը: Մ. թ. ա. XIV դարում խեթերի տերությունը տարածվում էր արևմուտքում՝ մինչև Էգեյան ծովը, արևելքում՝ Եփրատ և Տիգրիս գետերը, իսկ հարավում՝ Սիրիայի կենտրոնական մասը: Խեթերն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի թագավոր Անիայի և Մուրսիլի II-ի պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի  և Հայասայի թագավոր Հուկկաննայի միջև): Սուպիլուլիումա I-ը բազմիցս արշավել է Եգիպտոս և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, հպատակեցրել Միտաննի երկիրը, խուռիներին: Մ. թ. ա. XII դարի 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանել են Խեթական պետությունը:
Խեթական պետության կործանումից հետո Վանի թագավորության (Ուրարտու) ասորեստանյան և հինարևելյան այլ աղբյուրներում Կիլիկիայի արևելյան մասը, Հյուսիսային Ասորիքի Կարքեմիշի շրջանը հիշատակվում են որպես Խեթերի երկիր: Հետագայում Կարքեմիշի շրջանի խեթերը ձուլվել են արաբներն, Կիլիկիայի արևելքում բնակվողները` հայերին: Նախկին Խատտին մտել է Փռյուգիայի կազմի մեջ, իսկ բնակիչները՝ խեթերը, որոնք հնագույն աղբյուրներում հիշատակվում են «սպիտակ ասորիներ» անունով, հետագայում հավանաբար ձուլվել են հույներին: 
Просмотров: 447 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: