Четверг, 26.06.2025, 00:46Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Յակուլով Գեորգի
18:37
Յակուլով Գեորգի
Նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը խորհրդային 
բեմանկարչության հիմնադիրներից է, մշակել է «յակուլովյան տեսություն», որի սկզբունքները լայնորեն կիրառվել են թատրոնում:

Գեորգի Յակուլովը (իսկական անուն-ազգանունը՝ Գևորգ Յակուլյան, արվեստակիցների շրջանում՝ Ժորժ Վելիկոլեպնի) 1893 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: 1898–1901 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1901–03 թթ-ին՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1903 թ-ին կամավոր ծառայել է Կովկասյան գնդում, 1904–05 թթ-ին մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին:
Յակուլովը մասնագիտացել է ինքնակրթությամբ: Կատարել է էտյուդներ Մանջուրիայում, Սև ծովի կովկասյան ափերին, ուսումնասիրել է բնության տարբեր երևույթներ, չինական գծանկարչության ոճի ու ռիթմի ծագման խնդիրները: Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, գեղանկարի և գրաֆիկայի բնագավառներում: «Ձիարշավ» (1905 թ.), «Ամբոխի մարդը» (1907 թ.), «Կաֆե-շանտան» (1912 թ.) և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների: 
1908 թ-ին Յակուլովը շրջագայել է Իտալիայում, 1913 թ-ին՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, շփվել ժամանակի նշանավոր արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն: Իր գործերում համադրել է Արևելքի ու Արևմուտքի մշակույթների ավանդույթները, ստեղծել տեսություն գույների տեղաշարժման, գծի ու լույսի փոխհարաբերության և ոճերի ծագման մասին: Յակուլովի առաջին բեմանկարչական աշխատանքներից են Պոլ Կլոդելի «Փոխանակություն», Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա», Շառլ Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (բոլորը՝ Մոսկվայի կամերային թատրոն) բեմադրությունների ձևավորումները, որոնք արժանացել են բարձր գնահատականի:
Յակուլովը բեմանկարչության մեջ ընդգծել է ճարտարապետական դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը, որը համարել է կոնստրուկտիվ ոճ: Մի շարք բեմադրություններում (Վիլյամ Շեքսպիրի «Չափ առ չափ», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» ներկայացումներում, Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայում և այլն) Յակուլովը գունային լուծումները փոխարինել է լուսագրով, առավել կարևորել բեմական զգեստների և դեկորների շարժման համահունչ ռիթմը: Նրա ձևավորումներին բնորոշ են ռոմանտիկ ոգին, պաթետիկ-մոնումենտալ ոճը: 
1914 թ-ին նկարիչը հայ մտավորականների հետ Մոսկվայում հանդես է եկել հայ մշակույթի պաշտպանությամբ՝ ընդդեմ վանդալիզմի: 1917 թ-ին «Ճակատամարտ», «Ամազոնուհիների կռիվը», «Գավիթ», «Դիմանկար», «Առևտուր անող կինը» կտավներով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության ցուցահանդեսին: 
Յակուլովը Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայում (հիմնադիրներից էր և ձևավորման բաժնի վարիչը) Ռուբեն Սիմոնովի համագործակցությամբ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) ձևավորել է Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» ներկայացումները, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել հայ բեմանկարչության զարգացման համար: 1927 թ-ին Միխայիլ Դյագիլևի բալետի խումբը Փարիզում ներկայացրել է Սերգեյ Պրոկոֆևի «Պողպատե ցատկ» բալետը, որի լիբրետոյի և ձևավորման հեղինակը Յակուլովն էր: 
Կյանքի վերջին տարիներին նկարիչն ստեղծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի, բժիշկ Արտաշես Մելիք-Ադամյանի դիմանկարները և դիլիջանյան բնանկարների շարքը:
Յակուլովի գործերի հետմահու ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում (1959, 1967, 1975 և 1984 թթ.), Մոսկվայում (1975 թ.): 1964 թ-ից Փարիզում գործում է Յակուլովի արվեստի համակիրների ընկերությունը: Նրա գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ալեքսանդր Բախրուշինի անվան թատերական թանգարանում: Գրել է «Ինքնակենսագրություն» (1925 թ.) գիրքը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 322 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: