Четверг, 26.06.2025, 00:47Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Յուղաներկեր
22:58
Յուղաներկեր
Յուղաներկերն անօրգանական գունանյութերի (պիգմենտներ) և որոշ լցանյութերի կախույթներ են օլիֆներում: Հաճախ որպես գունանյութեր օգտագործվում են տիտանի օքսիդը, օքրան, երկաթի սուսրը, քրոմի օքսիդը և այլն, իսկ որպես լցանյութեր՝ տալկը, կաոլինը, փայլարը և այլն, որոնք ավելացվում են յուղաներկերին՝ որոշակի մածուցիկություն հաղորդելու և գունանյութերի ծախսը նվազեցնելու նպատակով: Յուղաներկի չորանալու արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից: Սենյակային պայմաններում չորացնելիս յուղաներկի շերտի ջրակայունությունը ցածր է, 250–300օC-ում չորացնելիս` կայուն է նույնիսկ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ: Արտադրվում են հեղուկ և մածուկային յուղաներկեր: Կիրառվում են պատեր, տանիքներ, փայտ և այլ իրեր ներկելու համար:
Գեղարվեստական յուղաներկերը պատրաստում են` գունանյութերը կտավատի ձեթի հետ տրորելով: Երբեմն ավելացնում են նաև ընկույզի և արևածաղկի ձեթեր: Այսպիսի յուղաներկերով նկարում են հիմնաներկով պատած կտավի, փայտի, մետաղի, ծեփած պատի վրա: Յուղաներկով նկարելիս հնարավոր է հարթ մակերեսի վրա ստանալ ծավալի և տարածության տեսողական պատրանք, գունային հարուստ էֆեկտներ, նկարին հաղորդել խոր արտահայտչականություն: Յուղաներկերի կիրառման մասին գրավոր տեղեկություններ պահպանվել են դեռևս անտիկ և միջնադարյան ձեռագրերում: Յուղաներկերով գեղանկարչությունը տարածվել է XV դարի 2-րդ կեսից, XVI դարից դարձել է առաջատարը գեղանկարչության մեջ:
Просмотров: 307 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: