Ընտրություններն ընթացակարգ են՝ իշխանության ներկայացուցչական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու հիմնարկությունների ղեկավար մարմիններ ընտրելու համար: Վերջիններիս դեպքում ընտրություններն իրականացվում են դարձյալ քվեարկության միջոցով՝ տվյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով: Իշխանության ներկայացուցչական մարմինների ընտրություններ անցկացնելու համար ստեղծվում է պետական ներկայացուցչական մարմին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը հսկողություն է իրականացնում ընտրական օրենսդրության միատեսակ կիրառման նկատմամբ: Ընտրական իրավունքից օգտվում է 18 տարին լրացրած յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ օրենքով անմեղսունակ ճանաչվածի): Ընտրությունները կատարվում են փակ (գաղտնի) կամ բաց քվեարկությամբ: Խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կատարվում ե
... Читать дальше »
Ընտանիքը նախնադարյան հասարակության մեջ մարդկանց այնպիսի խումբ էր, որի ներսում թույլատրվում էին սեռական հարաբերություններ: Ուշ հին քարի դարում առաջացել է մայրիշխանությունը, երբ մի տոհմի բոլոր կանայք համարվում էին մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց կանայք, տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում, երեխաները ճանաչում էին միայն մորը և համարվում նրա տոհմի (ընտանիքի) անդամը: Խմբամուսնության շրջանակներում աստիճանաբար առաջացել է մենամուսնությունը, երբ առանձին զույգեր սկսել են առանձին ապրել, և երեխան ճանաչել է նաև հորը:
Տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց ա
... Читать дальше »
Ընձուղտները կազմում են երկսմբակավոր որոճող կաթնասուն կենդանիների առանձին ընտանիք:
Հայտնի են իսկական կամ սովորական ընձուղտները և նրանց մոտ ցեղակից օկապիները:
Սովորական ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Խոշոր կենդանի է. արուների կենդանի զանգվածը հասնում է 750 կգ-ի: Գլուխը փոքր է, ոտքերը՝
... Читать дальше »
Ընկուզենին տերևաթափ խոշոր ծառ է: Աճում է Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իրանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Հայտնի է ընկուզենու 7-9 տեսակ: ՀՀ-ում (Տավուշի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզեր) և Ղարաբաղում տարածված է սովորական ընկուզենին (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում). աճում է քարքարոտ տաք լանջերին, այգիներում, գեղազարդիչ տնկարկներում:
Ընկուզենին ճյուղատարած, խոշոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ
... Читать дальше »
Երկրի մեզ շրջապատող կարծր քարային շերտը միշտ փոփոխվում է, ժամանակի ընթացքում կորցնում նախկին տեսքը: Ռելիեֆի փոփոխման մեջ առանձնապես մեծ է հողմահարման դերը, որը տեղի է ունենում ջերմաստիճանի փոփոխության կամ ջրի մեխանիկական ազդեցության (ֆիզիկական հողմահարում), ջրի և օդի քիմիական ներգործության (քիմիական հողմահարում) և կենդանի օրգանիզմների գործունեության (օրգանական հողմահարում) հետևանքով: Հողմահարման շարժընթացը համամոլորակային է, միայն թե, ֆիզիկաաշխարհագրական պայմաններից կախված, տվյալ վայրում կարող են գերակշռել այս կամ այն գործոնները: Օրինակ՝ անապատներում օրական ջերմաստիճանի մեծ տատանումների հետևանքով գերակշռում է ֆիզիկական հողմահարումը, խոնավ կլիմայական շրջաններում՝ քիմիականը և այլն:
Էրիթրեան պետություն է Արևելյան Աֆրիկայում՝ Կարմիր ծովի ափին: Այն շուրջ 20 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո Եթովպիայից առանձնացել է 1993 թ-ին: Երկարատև պատերազմը մեծ վնասներ է հասցրել երկրի տնտեսությանը:
Բնակչությունը հիմնականում բնակվում է գյուղերում և զբաղվում է երկրագործությամբ ու կիսաքոչվոր անասնապահությամբ:
«Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր». 1983 թ-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին):
Տոնակատարության բացման պաշտոնական հանդիսությունը տեղի է ունենում Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, փակումը՝ «Հրազդան» մարզադաշտում: Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված գեղանկարների ցուցահանդեսներ, մեծ համերգներ` Հանրապետության և մեծ ու փոքր հրապարակներում, պուրակներում, թատերականացված ներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ»՝ Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում: Առաջին օրն ավարտվում է Հա
... Читать дальше »
Հույն Նաուկրատի որդի Էվկլիդեսն ապրել ու աշխատել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Պտղոմեոս I-ի օրոք: Նրա գլխավոր աշխատանքը՝ 13 գրքով շարադրված «Սկզբունքները» (լատիներեն՝ «Տարրեր»), նվիրված է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության հարցերին: Նա դրանով հանրագումարի է բերել իրենից առաջ ստեղծված` Թալեսի, Պյութագորասի, Արիստոտելի և այլոց «հունական մաթեմատիկան»: Էվկլիդեսը կարողացել է եղած երկրաչափական առանձին-առանձին գիտական ճշմարտությունները վերածել խիստ տրամաբանական ու կապակցված գիտության: Էվկլիդեսյան երկրաչափությունն սկսվում է պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, այնուհետև մեկը մյուսի հետևից շարադրված են այդ գիտության թեորեմները, որոնցից յուրաքանչյուրի ապացուցումը հենվում է նախորդ՝ արդեն ապացուցված թեորեմների վրա:
Էստոնիան մերձբալթյան ամենափոքր երկիրն է: Բալթիկ ծովի ջրերը ողողում են նրա հյուսիսային և արևմտյան ափերը, որտեղ շատ են նաև հանրապետությանը պատկանող Արևմտաէստոնական կղզեխմբի մեծ ու փոքր կղզիները: Ծովն այստեղ թողել է արժեքավոր գանձեր՝ կրաքարեր, դոլոմիտներ, ֆոսֆորիտներ, դեղնաշագանակագույն այրվող թերթաքարեր, կավ և այլն:
Սբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: 395 թ-ին Սահակ Ա Պարթև կաթողիկոսը վերակառուցել է Սբ Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր Պարսից Շապուհ արքան: 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը (նաև ճարտարապետն էր) վկայարանի տեղում կառուցել է Սբ Հռիփսիմե եկեղեցին՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, քառախորան, 4 անկյուններում՝ 3/4 խորշերով, որոնցից մուտքեր են բացվում դեպի ավանդատները: Ավագ խորանի տակ սբ Հռիփսի
... Читать дальше »
Ֆրիդրիխ Էնգելսը ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում: Ուսանել է Բարմենի քաղաքային դպրոցում, ապա՝ Էլբերֆելդի գիմնազիայում: Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվել են նրա գրական, երաժշտական, լեզվական բացառիկ ունակությունները. ազատ տիրապետել է մոտ 20 լեզվի: 1841 թ-ից անցել է զինվորական ծառայության, միաժամանակ Բեռլինի համալսարանում սովորել է փիլիսոփայություն. հարել է երիտասարդ հեգելականների ձախ թևին:
1844 թ-ին Փարիզում հանդիպել է Կարլ Մարքսին, և սկսվել է նրանց համատեղ գործունեությունը: 1845 թ-ին Բրյուսելում նրանք մշակել են գիտական կոմունիզմի տեսությունը և պայքարել պրոլետարի
... Читать дальше »
Էյնշտեյնը դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի տղա: Դպրոցն ավարտելուց շատ չանցած, սակայն, Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվեց մաթեմատիկայով և սկսեց ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները ճանաչում գտան: 1 տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակեց մի քանի գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխեցին գիտնականների մտածելակերպը:
Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չկարողացան
... Читать дальше »
Լեոնարդ Էյլերը 1720–24 թթ-ին ուսանել է Բազելի համալսարանում: 1727 թ-ից նա աշխատել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում, 1741 թ-ին տեղափոխվել է Բեռլին, 1766 թ-ին կրկին վերադարձել Սանկտ Պետերբուրգ:
Էյլերը Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի և Փարիզի գիտությունների ակադեմիաների և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր. նրա հետազոտություններն ընդգրկել են իր ժամանակի մաթեմատիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի բոլոր բաժինները: Նա շարադրել է դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմունքները, մշակել է պինդ մարմնի կինեմատիկան և դինամիկան, տվել անշարժ կետի շուրջը դրա պտտման հավասարո
... Читать дальше »
Սերգեյ Էյզենշտեյնը սովորել է Ռիգայի ռեալական ուսումնարանում, Պետրոգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտում, բարձրագույն ռեժիսորական արվեստանոցներում աշակերտել է ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդին: Սկզբում աշխատել է թատրոնում, 1924 թ-ից՝ կինոյում:
Էյզենշտեյնն իր առաջին՝ «Գործադուլ» (1925 թ.) ֆիլմում հեղափոխական ժողովրդին ներկայացրել է որպես պատմության շարժիչ ուժ: Գեղագիտական և գաղափարաթեմատիկ նույն սկզբունքներն է զարգացրել «Պոտյոմկին» զրահանավը» (1925 թ., սցենարիստ՝ Նինա Աղաջանովա) կինոնկարում, որը նոր փուլ էր համաշխարհային կինոյում: Այս ֆ
... Читать дальше »
Էկվադորը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Նրան են պատկանում Գալապագոսի կղզիները (իսպաներեն գալապագո՝ կրիա), որոնք հարուստ են բնաշխարհիկ կենդանիներով, հատկապես կրիաներով, և 1965 թ-ից հայտարարվել է ազգային պարկ: Արևմտյան ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Անդ-Սիեռայի բարձրավանդակը, որը կազմված է Արևմտյան և Արևելյան Կորդիլիերներից, միջլեռնային սարավանդներից ու գոգավորություններից: Կորդիլիերների ստորոտին՝ տեկտոնական իջվածքների ուղղությամբ բարձրանում են ավելի քան 30 հրաբխային կոներ՝ Չիմբորասո (6262 մ), Կայամբե (5796մ),
... Читать дальше »
Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին:
Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին. ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ:
Էլեկտրականությունը մեր տրամադրության տակ գտնվող էներգիայի ամենաօգտակար տեսակներից է: Էլեկտրականությամբ են աշխատում գրպանի լապտերները, հեռուստացույցները, սառնարանները, լվացքի մեքենաները, էլեկտրաքարշները և շատ սարքեր ու սարքավորումներ: Էլեկտրականությունը ստացվում է ինչպես մեր ձեռքին գտնվող փոքրիկ մարտկոցներից, այնպես էլ մեզանից հեռու գտնվող հսկա գեներատորներից:
Հազարամյակներ շարունակ մարդիկ ականատես են եղել բնության ահեղ երևույթին՝ կայծակի շլացուցիչ բռնկմանը, և միայն մեզանից շուրջ 100 տարի առաջ նրանք սովորեցին օգտագործել բնության էլեկտրական ուժերը, էլեկտրականությանը «հար
... Читать дальше »
Էլեկտրական հոսանքն անհրաժեշտ է ամենուրեք՝ գործարանում և անասնապահական ֆերմայում, բնակարանում ու գնացքում, հեռախոսակայանում և այլուր: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր:
Էլեկտրական էներգիան արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները կամ դինամոմեքենաները: Լինում են տարբեր գեներատորներ՝ և՜ փոքր, որոնց էներգիան բավարարում է միայն 1 սենյակ լուսավորելու համար, և՜ հսկա, որոնք կարող են էլեկտրաէներգիա տալ մեծ քաղաքին:
Էլ Գրեկոն (իսկական անուն-ազգանունը՝ Դոմենիկո Թեոտոկոպուլի) աշակերտել է Կրետե կղզու սրբանկարիչներին (ուսուցիչ՝ Միքայիլ Դամասկինոս): Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդույթները: Մոտ 1567 թ-ին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ). սովորել է Տիցիանի արվեստանոցում: Այստեղ նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–75 թթ.), «Մարխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ: 1570 թ-ին Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզեին: Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են: 1577 թ-ին նա տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում. այստեղ Էլ Գրեկոն, դուրս գալով իտալական գեղա
... Читать дальше »
10 տարեկանից Թոմասն արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում: Դրանց համար դրամ էր հարկավոր, և պատանին լրագրավաճառ դարձավ գնացքում: Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել: Բայց շատ չանցած՝ լաբորատորիայում հրդեհ բռնկեց, և վագոնն այրվեց: Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը, սակայն, ոչ ոքի չհետաքրքրեց: Երկրորդ հայտնագործությունը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր:
1869 թ-ին Էդիսոնն իր հայտնագործած հեռագրության սկզբունքների համար ստացավ դրամական խոշո
... Читать дальше »