Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված (2001 թ-ից) պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին,
թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով
Թատրոնն արվեստի տեսակ է, որն արտահայտվում է հասարակության առջև դերասանի խաղով պայմանավորված բեմական գործողությամբ: Թատերական ներկայացումը գրական երկի և բեմական գործողության համադրությամբ ստեղծվող իրականություն է:
«Թեատրոն» բառը հունարեն է. նշանակում է հանդիսավայր, ներկայացում: Բեմական գործողությունը թատրոնի առանձնահատուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի անմիջակա
... Читать дальше »
Թառափը պատկանում է կռճիկային գանոիդների (հունարեն՝ «գանոս» – փայլուն) ձկնախմբի մեջ մտնող թառափազգիների ընտանիքին: Տարածված է Սիբիրի գետերում (սիբիրյան թառափ), Կասպիցծովում, Վոլգա և Կուր գետերի ստորին ավազաններում, Ազովի ու Սև ծովերի ավազաններում (ռուսական թառափ): Դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է: Թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ-ի: Բազմանում է միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում: Թառափը ձվադրում է գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում է ջրի հատակին: Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով: Թառափը սնվում է մանր ձկ
... Читать дальше »
Թանգարանը գիտամշակութային հիմնարկ է, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում և հանրությանն է ներկայացնում բնապատմական, նյութական ու հոգևոր մշակույթի արժեքները: Թանգարանների ֆոնդերում հիմնականում պահվում են իրեր, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ:
Թամարը (Թամար Մեծ) Վրաստանի թագուհին էր 1184–1213 թթ-ին, վրաց Բագրատունիների ականավոր ներկայացուցիչներից: Նրա օրոք Վրաց թագավորությունը հասել է հզորության ու ծաղկման գագաթնակետին: Պետությանը և թագուհուն նեցուկ են դարձել Սարգիս Զաքարյանը (Սարգիս Մեծ) և նրա որդիներ
ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր
ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով
Թաիլանդը գտնվում է Հարավարեվելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզու կենտրոնում և Մալակկա թերակղզու հյուսիսային մասում՝ Մյանմայի, Լաոսի, Կամբոջայի, և հարավում՝ Մալայզիայի հարևանությամբ: Նրան են պատկանում նաև Հարավչինական ծովի մի քանի կղզիներ, որոնցից ամենախոշորներն են Սամույը, Պհանգանը, Չանգը՝ Սիամի ծոցում, և Սալանգը, Թորաթաոն, Պրաթոնգն ու Լանթան՝ Անդամանյան ծովում:
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է: Նա իր ստեղծագործությամբ հարել է իմպրեսիոնիզմին (տպավորապաշտություն), տուրք տվել սիմվոլիզմին (խորհրդապաշտություն), սակայն նախընտրել է աշխարհի ռեալիստական ճանաչողությունը: