Среда, 25.06.2025, 15:51Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 03
Սրանք թերատամնավոր կաթնասունների խմբի կենդանիներ են, որոնց առջևի ատամները բացակայում են, կամ ընդհանրապես ատամներ չունեն: Ամերիկա մայրցամաքի բնաշխարհիկներ են: Հայտնի է զրահակիրների՝ 20, մրջնակերների՝ 3 և ծույլերի 5 տեսակներ:
Զրահակիրները տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Հյուսիսային Ամերիկայի հարավային մասում: Բնակվում են տափաստաններում, անապատներում ու սավաննաներում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 424 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է՝ Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք: 1989 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ-ին: Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբ ... Читать дальше »
Просмотров: 325 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Սովորաբար զսպանակները պատրաստում են մետաղից. դրանք լինում են տարբեր՝ բարակ, հարթ շերտերի, մետաղալարերի կամ ձողերի տեսքով: Զսպանակներում թաքնված է էներգիա, որը կարող է արագ կամ դանդաղ անջատվել: Էներգիա անջատվելիս զսպանակը կարող է տեղաշարժել որևէ առարկա կամ պտտել մեխանիզմի որևէ բաղկացուցիչ տարր: Որոշ լարովի խաղալիքներում օգտագործվում են պարուրաձև զսպանակներ:
Որպես կանոն` զսպանակները պատրաստում են հատուկ տեսակի այնպիսի պողպատից, որը զսպանակների առավելագույն սեղմման, ճկման և ձգման դեպքում կվերադարձնի դրանց նախնական դիրքին: Բացի այդ, զսպանակների պողպատը չպետք է ճաքի կամ կոտ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 289 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Գրող, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ստեփան Զորյանը, խորապես կապված լինելով ազգային կյանքին ու մշակույթին, իր 
արվեստում համադրել է նաև եվրոպական ու ռուսական 
ռեալիզմի լավագույն ավա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 469 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Նորավեպի (նովել) չգերազանցված վարպետ, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական 
գրականության վրա: Ժամանակակիցները նրան կնքել են 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 445 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

cԶկեռենին վարդազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թուփ է կամ ցածրաբուն ծառ: Հայտնի է զկեռենու 2 տեսակ՝ սովորական կամ գերմանական և մերձարևադարձային կամ ճապոնական: Սովորական կամ գերմանական զկեռենին աճում է Իրանում, Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Կովկասում, Ղրիմում, ՀՀ-ում՝ Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում՝ կաղնու-բոխու լուսավոր անտառներում, անտառեզրերին, թփուտներում: Բարձրությունը 3–6 մ է: Ճյուղերը կարմրամոխրագույն են կամ դարչնագույն՝ կարճ, ուղիղ, փոքրաքանակ փշերով: Տերևները ձվաձև են կամ նշտարաձև, մանր ատամնաեզր, վերևից՝ մուգ կանաչ, ներքևից՝ սպիտակ, խիտ խավոտ: Ծաղիկները մեկական են, խոշոր, սպիտակ: Ծաղկում է մայիսին: Պտուղը խնձորանման է, տանձանման, կլորավուն, գորշ, դեղնավուն կամ կարմրավուն: Պտղամիսը գորշ դարչնագույն է, տտիպ, թթվաշ: Տերևները, կեղևը և ... Читать дальше »
Просмотров: 318 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զինված ուժերը (ԶՈւ) պետության կարևորագույն զինված 
կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի 
անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: ... Читать дальше »
Просмотров: 266 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զիմբաբվեն գտնվում է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է:
Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները: Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ):
Կլիման արևադարձային է: Խոշոր գետերն են Զամբեզին և Լիմպոպոն:
Просмотров: 308 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զենքը հակառակորդի կենդանի ուժը, տեխնիկան և ամրաշինական կառույցները ոչնչացնելու համար կիրառվող սարքերի և միջոցների ամբողջությունն է: Զինված պայքարում հակառակորդին 
ոչնչացնելու համար օգտագործվող միջոցները կոչվում են 
Просмотров: 319 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զգացողության օրգաններ
Զգայարանների օգնությամբ մարդն ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մարդու հիմնական զգայարանները 5-ն են՝ տեսողության, լսողության, հոտառության, համ ... Читать дальше »
Просмотров: 566 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զբոսայգիները ծառուղիներով, ջրային ավազաններով, խաղահրապարկներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով, բնական կամ արհեստական կանաչապատ տարածքներ են, որտեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է զբոսնել, մաքուր օդ շնչել, հանգստանալ, իսկ գարնանը, ամռանը և աշնանը՝ զովանալ սաղարթախիտ ծառերի ստվերում, շատրվանների մոտ, նավարկել ջրավազաններում, պտտվել կարուսելով, ճոճվել ճոճանակով, մտնել «ծուռ հայելիների» սենյակը և լիաթոք ծիծաղել, վեր ու վար անել, փոքրիկ էլեկտրաավտոմեքենաներ վարել, «փորձարկել» բազմապիսի տիեզերական սարքեր, համերգ լսել, խաղալ խաղահրապարակներում, իսկ որոշ զբոսայգիներում, օրինակ` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող Դիսնեյլենդ մանկական զբոսայգում, սեփական աչքերով տեսնել գրքերից ծանոթ և սիրելի հեքիաթների աշխարհը: 
< ... Читать дальше »
Просмотров: 261 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զաքարյանների իշխանապետությունը (Զաքարյանների պետություն, Զաքարյան Հայաստան) ավատատիրական պետություն էր (XII դարի վերջ – XIV դարի կես) Հյուսիսարևելյան Հայաստանում՝ Զաքարյան իշխանատոհմի գլխավորությամբ: Իշխանապետության հիմնադիր Սարգիս Զաքարյանի (Սարգիս Մեծ) հոր՝ Զաքարիայի անունով հայ մատենագրության մեջ տոհմը կոչվել է Զաքարյան: Զաքարյանների տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում:

Просмотров: 451 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զատկաբզեզները (զատիկներ) կազմում են բզեզների առանձին ընտանիք: ՀՀ-ում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում:
Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1,1–16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին, մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով): Վերնաթևերն ունեն խճողված խիտ կերպավորում:
Կարմիր մեջքին սև, հաճախ յոթ կետ ունեցող կլորիկ, շատ համակրելի զատիկին հավանաբար բոլորդ գիտեք: Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, ... Читать дальше »
Просмотров: 770 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Զամբիայի Հանրապետություն
Զամբիան գտնվում է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Տարածքը զբաղեցնում են 1000–1300 մ բարձրության ալիքավոր սարահարթերը: Կան տեկտոնական իջվածքներ: Ամենաբարձր կետը Մուչինգա լեռների Մումպու գագաթն է (1893մ): Կան պղնձի, կապարի, ցինկի, մանգանի, վանադիումի, քարածխի պաշարներ:
Просмотров: 257 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)


Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի մայր բուհն է: Համալսարանից է ճյուղավորվել հանրապետո ... Читать дальше »
Просмотров: 406 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երևանը Հայաստանի Հանրապետության  (նաև նախորդ 2 
հանրապետությունների, Հայաստանի 12-րդ)  մայրաքաղաքն է. արդյունաբերական, գիտամշակութային կենտրոն, օդային, 
Просмотров: 313 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է 
հիմնադիր արքա Երվանդ Սակավակյացի անունով:

Քսենոփոնը և Մովսես Խորենացին որպես Երվանդունիների առաջին գահակալներ հիշում են Երվանդ Ա Սակավակյացին և նրա որդի Տիգրան Երվանդյանին: Պերգամոնյան հունարեն մի արձանագրության մեջ Հայաստանի սատրապ (կառավարիչ) Երվանդ Բ- ... Читать дальше »
Просмотров: 422 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939 թ-ի սեպտեմբերի 1 – 1945 թ-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ: Սանձազերծել են XX դարի 30–40-ական թվականների առավել ագրեսիվ 
տերությունները (Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա): Ավարտվել է նրանց պարտությամբ:

Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման ... Читать дальше »
Просмотров: 1762 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երկիրը որևէ ազգի կամ ազգերի կողմից բնակեցված տարածք է, որը հարևան երկրներից սահմանազատվում է պետական սահմանով: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա ներկայումս հաշվվում է մոտ 250 երկիր, որոնցից 193-ը ինքնիշխան պետություններ են: Կան նաև այլ կարգավիճակ ունեցող երկրներ (գաղութային, ինքնահռչակ, փաստացի անկախ և այլն): Ինքնիշխան են համարվում քաղաքականապես անկախ երկրները, որոնք ինքնուրույն են իրենց ներքին և արտաքին գործերում, կարող են ընդունել օրենքներ, թողարկել դրամ, կնքել պայմանագրեր և այլն:
Երկրները ... Читать дальше »
Просмотров: 415 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երկրաչափությունը մաթեմատիկայի ճյուղերից է: Այն ուսումնասիրում է երկչափ պատկերների, օրինակ՝ քառակուսու կամ եռանկյան, և եռաչափ մարմինների, օրինակ՝ բուրգի կամ խորանարդի հատկությունները: Որպես օրինակ` ասենք, որ բոլոր քառակուսիների երկու ընդհանուր հատկություններն են, որ յուրաքանչյուր քառակուսու անկյունագծերը (հակադիր անկյուններն իրար միացնող ուղիղ գծերը) իրար հավասար են և հատման կետում միշտ կիսվում են: 
Երկրաչափությունում պատկերների շատ կարևոր հատկություններից են դրանց մակերեսները և անկյունների միջև եղած հարաբերությունները:
Դեռևս մ. թ. ա. II հազարամյակի սկզբին եգիպտացիներին հայտնի էին երկրաչափական պար ... Читать дальше »
Просмотров: 671 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզո ... Читать дальше »
Просмотров: 356 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երկրաբանությունը գիտությունների համալիր է՝ երկրագնդի, մասնավորապես երկարկեղևի կազմի, ֆիզիկական հատկությունների, տեկտոնիկայի, կառուցվածքի, զարգացման պատմության, օգտակար հանածոների առաջացման, տեղաբաշխման և որոնման մասին:
Երկրաբանական պատկերացումների և ուսումնասիրությունների պարզունակ մեթոդներ մշակվել են դեռևս Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում, Եգիպտոսում: «Գեոլոգիա» բառը արդի իմաստով առաջինն օգտագործել է նորվեգացի բնախույզ Մ. Էշոլտը 1657 թ-ին: Երկրաբանությունը գիտական հիմքի վրա է դրվել ... Читать дальше »
Просмотров: 280 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Այդպես են կոչվում, օրինակ, ձեզանից շատերին քաջ ծանոթ գորտերը և տրիտոնները, որոնց միշտ էլ կարող եք տեսնել լճում, գետում, ջրամբարում: Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի 2600 տեսակ: Լինում են անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր: ՀՀ-ում տարածված են պոչավոր երկկենցաղների 2 տեսակ՝ փոքրասիական տրիտոնը, սովորական տրիտոնը, և անպոչ երկկենցաղների 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտը, կանաչ դոդոշը, սովորական ծառագորտը, փոքրասիական ծառագորտը, փոքրասիական գորտը, լճագորտը: 
Просмотров: 555 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Միջին հեռավորությունը Արեգակից՝ 149,6 մլն կմ
Արեգակի շուրջը շարժման միջին արագությունը` 29,8 կմ/վ
Հասարակածի երկարութունը՝ 40.075,7 կմ
Հասարակածա ... Читать дальше »
Просмотров: 350 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երկաթուղում գնացքները շարժվում են մետաղե հարթ ռելսերով, որոնք ավելի հարմար են սովորական ճանապարհից: Ուղևորներով կամ բեռներով վագոնները շարժման մեջ դնելու համար օգտագործում են լոկոմոտիվներ (անիվներով շարժիչներ): Մեկ լոկոմոտիվն ի վիճակի է քաշել բազմահազար տոննանոց շարժակազմ:
Մերձքաղաքային գնացքները բազմաթիվ ուղևորներ են տեղափոխում աշխատանքի և այնտեղից` տուն: Եվրոպայում և Ճապոնիայում լայնորեն տարածված են արագընթաց գնացքները, որոնց արագությունը մոտ 300 կմ/ժ է: Բեռնատար գնացքները տեղափոխում են բեռներ ու հարմարեցված են տարբեր նյ ... Читать дальше »
Просмотров: 407 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Fe
Երկաթը սպիտակ, արծաթափայլ, պլաստիկ մետաղ է: 
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքներն ընդգրկված են սև մետաղաձուլության մեջ: Մետաղների համաշխարհային արտադրանքի մոտ 95 %-ը կազմում են սև մետաղները:
Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին` մ.թ.ա. I հազարամյակի սկզբին: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշ ... Читать дальше »
Просмотров: 342 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երիտթուրքերը (երիտասարդ թուրքեր) Օսմանյան կայսրությունում 
հակասուլթանական շարժումը գլխավորող թուրքական բուրժուազիայի ներկայացուցիչներն էին, որոնք 1889 թ-ին Կոստանդնուպոլսում 
Просмотров: 348 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երիկամները մարդու և ողնաշարավոր կենդանիների արտաթորության զույգ օրգաններ են: Լոբաձև են, հարթ` վառ դարչնագույն մակերեսով: Հասուն մարդու յուրաքանչյուր երիկամը կշռում է 120–200 գ, երկարությունը 10–12 սմ է, լայնությունը՝ 5–6 սմ, հաստությունը՝ 3–4 սմ: Տեղակայված են ողնաշարի գոտկային հատվածի 2 կողմերում: Երիկամները շրջապատված են ճարպաբջջանքով և շարակցահյուսվածքային թերթիկներով, որոնց շնորհիվ պահվում են կմախքի ու մկանների գոյացրած փոսում: Երիկամի միջային եզրին գտնվում է դրունքը, որտեղից երիկամ են մտնում արյան անոթները, նյարդերը, դուրս է գալիս միզածորանը:
Երիկամները կազմվ ... Читать дальше »
Просмотров: 557 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երգչախումբը երգիչների խումբ է, բաղկացած է մի քանի ենթախմբից, որոնցից յուրաքանչյուրը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս` նվագակցությամբ կամ առանց նվագակցության: Երգչախմբերը, ըստ կազմի, լինում են կանանց, տղամարդկանց, մանկական և խառը:

Պատմական զարգացման ընթացքում փոփոխվել են երգչ ... Читать дальше »
Просмотров: 271 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Աշխարհի 8700 տեսակ թռչունների միայն մի մասն է երգում: Կան թռչուններ (օրինակ՝ սպիտակ արագիլը), որ ընդհանրապես ձայն չունեն՝ համր են, և որպես «խոսելու» միջոց օգտվում են կտուցի կափկափյուններից:
Մի շարք թռչուններ (թութակ, ագռավ, կաչաղակ, սիրամարգ) արձակում են կռռոցներ, ճիչեր, բվվոցներ, սուլոցներ և այլ ձայներ, որոշները նույնիսկ ընդունակ են բառեր, նույնիսկ նախադասություններ արտաբերելու: Երգելու ունակություն ունեն միայն որոշ թռչունների տեսակներ, որոնց էլ արդարացիորեն անվանում են իսկական երգիչներ: Նրանց մեղեդային, սրնգային դայլայլը հաճելի է և շոյում է մարդու լսողությունը: Մարդկ ... Читать дальше »
Просмотров: 423 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)

Երգը երաժշտական փոքրածավալ ստեղծագործություն է, երաժշտության ժանր:

Երգը երաժշտության ամենատարածված ձևն է, որը մարդուն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Երգեր ենք լսում ռադիոյով, հեռուստատեսությամբ, համերգների ժամանակ, տանը, դրսում, մի խոսքով՝ ամենուր: Երգի մեջ մ ... Читать дальше »
Просмотров: 380 | Добавил: Erik | Дата: 03.12.2012 | Комментарии (0)