Четверг, 26.06.2025, 04:58Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Չերչիլ Ուինստոն
16:27
Չերչիլ Ուինստոն
Ուինստոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի պետական և քաղաքական գործիչ է: 1924 թ-ից ցկյանս եղել է պառլամենտի պատգամավոր, 1940–45 և 1951–55 թթ-ին՝ երկրի վարչապետ: Համարվում է ամենահայտնի բրիտանացին:

Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը ծագումով անգլիական հայտնի ազնվական Մարլբորո տոհմից է: Կրթությունն ստացել է Հառոուի արտոնյալ և թագավորական ռազմահեծելազորային դպրոցներում: Գործունեությունն սկսել է Կուբայում՝ որպես զինվորական թղթակից: 1896–98 թթ-ին ծառայել է Հնդկաստանում, մասնակցել է Սուդանի դեմ ռազմական գործողություններին: 1899–1902 թթ-ի անգլո-բուրական պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից, գերի է ընկել, ապա փախել է: 
Վերադառնալով Անգլիա՝ նվիրվել է քաղաքական գործունեությանը, կարճ ժամանակում դարձել պետական հայտնի գործիչ: Եղել է գաղութների գծով նախարարի տեղակալ (1906–08 թթ.), առևտրի (1908–10 թթ.), ներքին գործերի (1910–11 թթ.), ռազմածովային (1911–15 թթ.) նախարար: Առաջին աշխարհամարտի (1914– 1918 թթ.) ժամանակ Դարդանելի ռազմագործողության կազմակերպիչներից էր, որի ձախողման պատճառով պաշտոնաթող է եղել: 1917–18 թթ-ին ռազմական մատակարարման նախարարն էր Դեյվիդ Լլոյդ Ջորջի կոալիցիոն կառավարության մեջ: 1918–22 թթ-ին ղեկավարել է ռազմական և ավիացիայի նախարարությունները, Խորհրդային Ռուսաստանի հակառակորդներից էր և նրա դեմ զինված պայքարի գլխավոր կազմակերպիչներից: 1924–29 թթ-ին ֆինանսների նախարարն էր:
Չերչիլը եվրոպացի սակավաթիվ պետական գործիչներից է, որ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. համոզված էր, որ, կազմակերպելով հայերի տեղահանումը և ոչնչացումը, թուրքական կառավարող շրջանակները հետապնդել են զուտ քաղաքական նպատակներ, և որ հայերը նման գործողությունների առիթ չեն տվել: Ունենալով ժողովրդավարական կայուն հայացքներ՝ Չերչիլը հանդես է եկել ֆաշիստական ու կոմունիստական վարչակարգերի դեմ՝ դրանք համարելով մարդու իրավունքները ոտնահարող և ժողովրդավարությունը ճնշող համակարգեր:
Մեծ Բրիտանիայի՝ Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) մեջ մտնելուց հետո Չերչիլը 1939 թ-ի սեպտեմբերին նշանակվել է ռազմածովային նախարար, իսկ 1940 թ-ի մայիսին գլխավորել է կոալիցիոն կառավարությունը: Ղեկավարել է Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմելու նպատակով երկրի վերակառուցման գործընթացը, վճռական քայլեր արել հակահիտլերյան կոալիցիա ստեղծելու համար: 1941 թ-ի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակումից հետո, Չերչիլը հայտարարել է խորհրդային ժողովրդի պայքարին աջակցելու մասին: Պատերազմի տարիներին մասնակցել է դաշնակից երկրների (ԱՄՆ, ԽՍՀՄ, Անգլիա) ղեկավարների՝ Թեհրանի (1943 թ.), Ղրիմի և Պոտսդամի (երկուսն էլ՝ 1945 թ-ին) խորհրդաժողովներին: Լինելով հեռատես քաղաքական գործիչ՝ նա փորձել է կանխել խորհրդային զորքերի մուտքը Արևմտյան Եվրոպա, պատերազմից հետո հանդես է եկել պարտված Գերմանիայի տնտեսական հզորության վերականգնման օգտին, իսկ 1944 թ-ին կոչ է արել ստեղծել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ ժողովրդավարական պետությունների ռազմաքաղաքական միություն՝ ընդդեմ Խորհրդային Միության:
1945 թ-ի պառլամենտական ընտրություններում Չերչիլի ղեկավարած Պահպանողական կուսակցությունը պարտվել է, և նրա կառավարությունը հրաժարական է տվել: 1951 թ-ին պահպանողականները Չերչիլի գլխավորությամբ կրկին իշխանության են եկել և ղեկավարել երկիրը մինչև 1964 թ.: Սակայն 1955 թ-ին ծերացած Չերչիլն ինքնակամ պաշտոնաթող է եղել և հեռացել քաղաքական ակտիվ գործունեությունից:
Չերչիլն ստեղծել է բազմաթիվ գեղանկարներ, գրել է պատմահուշագրական երկեր, որոնցից հատկապես նշանավոր է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված 6-հատորյա աշխատությունը, որի համար 1953 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
Просмотров: 328 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: