| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 15
Իտալացի նկարիչ Ջորջոնեն վենետիկյան դպրոցի անվանի ներկայացուցիչներից է, Բարձր Վերածննդի արվեստի հիմնադիրներից, ռոմանտիզմի նախարարապետը:
Ջորջոնեն (իսկական անուն-ազգանունը՝ Ջորջո Բարբարելլի դա Կաստելֆրանկո) հավանաբար աշակերտել է վենետիկյան դպրոցի ճանաչված նկարիչ Ջովաննի Բելլինիին: 1507–08 թ
...
Читать дальше »
Просмотров:
406
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Իտալացի նկարիչ Ջոտտոն Նախավերածննդի արվեստի նշանավոր ներկայացուցիչներից է և Վերածննդի արվեստի նախակարապետը: Նրա ստեղծագործությամբ եվրոպական գեղանկարչության մեջ սկզբնավորվել է նոր փուլ:
Просмотров:
775
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը մոդեռնիստական և հետմոդեռնիստական արձակի նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն առանձնանում է խորհրդանշական մեկնաբանություններով և հոգեբանական վերլուծության վարպետությամբ:
Просмотров:
433
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ջիվանին աշուղական արվեստի ազգային դպրոցի հիմնադիրն է: Նա հայ աշուղական երգը մաքրել է օտար երաժշտությունից, բարբառային արտահայտություններից, հարստացրել ժողովրդական երաժշտության
Просмотров:
429
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Դերասան, ռեժիսոր, ՀՀ, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ (ՌԴ) ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի նշանավոր
Просмотров:
386
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ջիբութին պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Բաբ էլ Մանդեբի նեղուցի և Ադենի ծոցի ափին: Երկրի մակերևույթը գերազանցապես լեռնային է: Խոր իջվածքները հաճախ փոխարինվում են ուղղաձիգ բարձրություններով ու լեռնաշղթաներով: Կլիման շոգ է, չոր: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Խոշոր լճերից են Ասալը և Աբեն: Տարածված են կիսաանապատները: Երկիրը եղել է ֆրանսիական գաղութ: 1967 թ-ի մարտին հայտարարվել է ինքնավար՝ Աֆարների և իսաների ֆրանսիական տարածք անվամբ: 1977 թ-ի հունիսի 27-ին Ջի
...
Читать дальше »
Просмотров:
306
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի նախագծի հեղինակն է, ԱՄՆ-ի երրորդ նախագահը (1801–09 թթ.),
Просмотров:
338
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Երբ տաք առարկաները սառչում են, նրանցից անջատվում է էներգիա, և նրանց ջերմաստիճանն իջնում է: Էներգիայի այդ տեսակը կոչվում է ջերմային էներգիա կամ ջերմություն: Ջերմությունը կարող է թափանցել պինդ մարմինների, հեղուկների, գազերի և նույնիսկ դատարկ տարածության միջով: Բոլոր նյութերը կազմված են մշտապես շարժվող փոքրագույն մասնիկներից՝ ատոմներից և մոլեկուլներից: Օրինակ՝ պինդ մարմնում, ասենք երկաթի չորսվակում, ատոմները մշտապես տատանվում են: Եթե չորսվակը տաքացնենք, ապա նրա ատոմները կստանան ավելի շատ էներգիա, և տատանումները կարագանան: Իսկ եթե չորսվակը բավականաչափ տաքանա, նրա ատո
...
Читать дальше »
Просмотров:
423
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում անընդհատ մեծանում է մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը, ինչի պատճառով փոխվում են մթնոլորտի ֆիզիկաքիմիական հատկությունները: Առավել վտանգավոր են քլոր, ֆտոր պարունակող օրգանական միացությունները, որոնց փոքր քանակներն անգամ շատ անբարենպաստ ազդեցություն են թողնում: Ածխաթթվական գազի, մեթանի և քիմիական մի շարք այլ միացությունների քանակների ավելացման հետևանքով նվազում է մթնոլորտից դեպի Տիեզերք ջերմության ճառագայթման կարողությունը, և մթնոլորտի վերին շերտերից դեպի Երկիր վերադարձող ջերմության քանակը մեծանում է: Մթնոլորտը գյուղատնտեսական ջերմոցի ապակե ծածկույթի նման բաց է թողնում արեգակնային կարճալիք ջերմային ճառագայթները, բայց արգելակում է Երկրի տաքացած մակերևույթից արձակվող երկարալիք ջերմային ճառագայթումը, այդ պատճառով տվյալ երևույթը կոչվում է ջերմոցային էֆեկտ: Դրա հետևանքով տեղի է ունենում Երկրի կլիմայի աստիճանական տաքացում: XIX դարի
...
Читать дальше »
Просмотров:
791
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը խորհրդահայ թատրոնում ստեղծել է ազգային տիպական բնավորություններ և ցայտուն դերապատկերներ:
Просмотров:
340
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ջայլամները, կազուարները, նանդուները և կիվիները պատկանում են անողնուց թռչունների փոքր խմբին: Էվոլյուցիոն զարգացման ընթացքում կորցրել են թռչելու հատկությունը: Կրծոսկրը շատ փոքր է, իսկ ողնուցը իսպառ բացակայում է: Թևերը թույլ են, թերզարգացած կամ զարգացած, սակայն թռիչքի համար՝ ոչ պիտանի, այդ պատճառով դրանց անվանում են վազող թռչուններ: Ջայլամներից հայտնի է 1 սեռի 1 տեսակ, որն ապրում է Աֆրիկայում և կոչվում է աֆրիկական ջայլամ: Ժամանակակից թռչուններից ամենախոշորն է. մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են ան
...
Читать дальше »
Просмотров:
331
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ջազը ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության ժանր է. սկզբնավորվել է 1880-ական թվականներին, ԱՄՆ-ի հարավային
Просмотров:
331
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ալեքսանդր Պուշկինը XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչն է, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիրը:
Просмотров:
410
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պրիմատները բարձրակարգ ընկերքավոր կաթնասունների առանձին կարգ են: Բաժանվում են 2 ենթակարգի՝ կիսակապիկների և կապիկների: Հայտնի են պրիմատների մոտ 200 ժամանակակից տեսակներ՝ միավորված 50 սեռում: Տարածված են Աֆրիկայի, Ասիայի, Հարավային և, մասամբ, Կենտրոնական Ամերիկայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում: Մարմնի երկարությունը 13–175 սմ է, կենդանի զանգվածը՝ 60 գ–180 կգ: Մեծամասնությունը պոչավոր է, կան նաև անպոչ տեսակներ (մարդանման կապիկներ): Մազածածկը առատ է: Շատ պրիմատներ ունեն վառ գունավորում: Աչքերը դարչնագույն են կամ դեղին: Վերջույթները հնգամատ են: Բութ մատը
...
Читать дальше »
Просмотров:
322
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պրադոն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, որտեղ պահվում են իսպանական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն, նաև XII–XIX դարերի եվրոպացի նկարիչների լավագույն գործերից: Բացվել է 1819 թ-ին, Մադրիդում:
Просмотров:
370
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Աշխարհում պտղատու այգիներն զբաղեցնում են մոտ 25 մլն հա: Մարդն անհիշելի ժամանակներից սերմեր է տնկել իր կացարանի մոտ և սովորել է պահպանել համեմատաբար լավ պտուղ տվողները: Նման ընտրության շնորհիվ ժամանակի ընթացքում ստեղծվել են պտղատու բույսերի նոր՝ մշակովի ձևերը, որոնք վայրի տեսակներից խիստ տարբերվում են իրենց հյութալի ու խոշոր, քաղցր ու հաճելի պտուղներով:
Просмотров:
273
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պերճ Պռոշյանի ստեղծագործությունը հայ դասական ռեալիստական արձակի մնայուն արժեքներից է: Իր վեպերում հայ գյուղը նա ներկայացրել է ամբողջական պատկերով՝ սոցիալական տեղաշարժերով,
Просмотров:
536
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պորտուգալիա պետությունը գտնըվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու արևմուտքում: Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Երկրի հյուսիսային մասը հիմնականում սարահարթային է: Գերիշխում են 1000– 1200 մ բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրերը: Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն վոլֆրամի (ամենախոշորը` Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը` Եվրոպայում) և անագի պաշարներ:
Просмотров:
481
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից: Պոլիմերները յուրաքանչյուր միկրոօրգանիզմի, բույսի, կենդանու կարևոր մասն են: Բնափայտի հիմնական պոլիմերը թաղանթանյութն է (ցելյուլոզ): Պոլիմերներ են նաև մարդու մկանային հյուսվածքը, մաշկը, մազերը և այլն:
Просмотров:
1055
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ամերիկացի գրող, քննադատ Էդգար Պոն դետեկտիվ ժանրի ու «սարսափի նովելի» հիմնադիրն է և գիտաֆանտաստիկ ժանրի
Просмотров:
409
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պյութագորասի կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի: Հասուն տարիքում նա Հունաստանից տեղափոխվել է Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը և հիմնադրել դպրոց, որը կոչվել է «Պյութագորասյան միություն»: Իր զարգացրած փիլիսոփայական ուսմունքում Պյութագորասն ամեն ինչի հիմքը համարել է թվերը, որոնց վերագրել է խորհրդապաշտական և կենսական իմաստներ: Հետագայում այդ ուսմունքը զարգանալով վերածվել է փիլիսոփայական ուղղության, որը հայտնի է իբրև պյութագորասականություն: Մաթեմատիկայի բնագավառում Պյութագորասի անվան հետ են կապված ապացուցման մեթոդի ներմուծումը երկրաչափության մեջ, երկրաչափա
...
Читать дальше »
Просмотров:
429
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պնակիտը կամ ամփոփ սկավառակը (անգլերեն՝ CD – compact disk) այսօր ծանոթ է բոլոր նրանց, ովքեր օգտվում են համակարգչից: CD-ն տեղեկության սկավառակաձև օպտիկական կրիչ է, որի վրա գրանցված տեղեկությունն ընթերցվում է լազերային ճառագայթով: Առաջին CD-ներն ի հայտ են եկել 1979 թ-ին և լայն կիրառություն գտել 1981 թ-ից սկսած: Դրանք սկզբում նախատեսված էին միայն ձայնային տեղեկություն գրանցելու համար. թողարկվել են 650 Մեգաբայթ ծավալով ու խաղարկման 74 րոպե տևողությամբ և 700 Մեգաբայթ ծավալով ու 80 րոպե տևողությամբ սկավառակներ: Ավելի ուշ միայն CD-ն հարմարեցվել է նաև ոչ ձայնային տեղեկութ
...
Читать дальше »
Просмотров:
314
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պղինձը կարմիր, կռելի, փափուկ մետաղ է: Հայտնի է վաղ անցյալից: Դեռևս քարեդարյան մարդը կարող էր քարե գործիքների օգնությամբ բնածին պղնձին իր ուզած ձևը տալ: Պղնձից կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումով սկսվել է պղնձի դարը, որը տևել է մինչև մ. թ. ա. IV հազարամյակի վերջը: Մ. թ. ա. 3000 թ-ին Քեոփսի բուրգը կառուցելիս քարերը հղկել են պղնձե գործիքներով: Անցյալում լեռնային ապարները մշակում էին` խարույկի մեջ շիկացնելով: Ավելի ուշ, կրակի մեջ օդ ներփչելով, ապարում պարունակվող պղնձի օքսիդներից և կարբոնատներից` ածխի առկայությամբ, ստացել են մետաղական պղինձ: Հին եգիպտացիները պղինձն ստանում էին Սինայի թերակղզու, իսկ հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», քիմիական նշանը՝ Cu) հանքերից: Մ.թ.ա. III հազարամյակում հայտնաբերվել է անագի, կապարի և այլ մետաղների
...
Читать дальше »
Просмотров:
417
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Հասարակածային տրամագիծը՝ 2.274 կմ Զանգվածը՝ 1,79x1022 կգ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 5.900 մլն կմ Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 4.300 մլն կմ Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 6 երկրային օր 9 ժամ
Просмотров:
310
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պլուտարքոսը հին հույն բարոյախոս փիլիսոփա է և պատմագիր: Նրա որոշ երկեր դրվել են եվրոպական մանկավարժության հիմքում:
Просмотров:
370
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Հույն փիլիսոփա Պլատոնն անտիկ իդեալիզմի խոշորագույն ներկայացուցիչն է: Նրա փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա. ստեղծվել են պլատոնականություն և նորպլատոնականություն փիլիսոփայական ուղղությունները:
Просмотров:
360
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Մաքս Պլանկը 1874–77 թթ-ին սովորել է Մյունխենի, 1877–78 թթ-ին՝ Բեռլինի համալսարաններում: 1885 թ-ից եղել է Քիլի, 1889 թ-ից՝ Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1894 թ-ին ընտրվել է Բեռլինի, 1926 թ-ին` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների, 1926 թ-ին՝ նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: 1930–37 թթ-ին նա եղել է Վիլհելմ կայսրի (1948 թ-ից՝ Մ. Պլանկի անվան) ընկերության նախագահը: Պլանկի հետազոտությունները նվիրված են թերմոդինամիկայում էնտրոպիայի և անշրջելիության հասկացությունների ճշտմանը, թերմոդինամիկայի 2-րդ սկզբունքի հիմնավորմանը: Գերմանացի ֆիզիկոս և քիմիկոս Վ. Նեռն
...
Читать дальше »
Просмотров:
327
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պլազման իոնացած գազ է, որում դրական և բացասական լիցքերի քանակները հավասար են: Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը: Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով: Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի դեպքում` էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձումը իոնոլորտից: Լաբորատոր պայմաններում և արդյունաբերության մեջ պլազման ստացվում է էլեկտրական պարպումներով, այրման ու պայթյունի դեպքում, գազապարպումային լամպերում, պլազմային արագացուցիչներում, գեներատորներում և այլուր:
Просмотров:
347
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պինգվինները պատկանում են ջրլող թռչունների հատուկ կարգի, որն ընդգրկում է 6 սեռի 17 տեսակ՝ տարածված Անտարկտիդայի ափերին, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի հարավային ափերին: Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից: Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ: Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է: Ոտքերը կարճ են, հաստ: Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ (փուփուլավոր պինգվիններ): Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են:
Просмотров:
398
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Նկարիչ, քանդակագործ և գրաֆիկ, ծագումով իսպանացի Պաբլո Պիկասսոն XX դարի խոշորագույն արվեստագետներից է, կուբիզմի հիմնադիրներից, ֆրանսիական գեղանկարչության ամենավառ ներկայացուցիչներից:
Պաբլո Պիկասսոն (իսկական ազգանունը՝ Ռուիս-Պիկասսո) նկարել է 10 տարեկանից: Նկարչության առաջին դասերն առել է
...
Читать дальше »
Просмотров:
578
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Երգչուհի և դերասանուհի Էդիտ Պիաֆը ֆրանսիական քնարական երգի լեգենդար վարպետներից է (շանսոնիե): Թատրոնում և կինոյում ստեղծել է ինքնատիպ դերասանական ոճ:
Просмотров:
311
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պերուն պետություն է Հարավային Ամերիկայի արևմուտքում: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով: Երկրի տարածքը բաժանվում է 3 ֆիզիկաաշխարհագրական մարզերի՝ առափնյա գոտի (Կոստա), լեռնային (Սիեռա), նախալեռների ու հարթավայրերի (Սելվա): Կոստան զբաղեցնում է առափնյա 80–180 կմ լայնության գոտին, Սիեռան՝ Պերուական Անդերը՝ Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան Կորդիլիերներ լեռնաճյուղերով, Սելվան՝ Ամազոնի դաշտավայրի արևմտյան մասը և Լա Մոնտանյա հարթավայրը: Սիեռայում են գտնվում երկրի ամենաբարձր լեռնագագաթը (6768 մ, Ուասկարան լեռ), բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ: Ընդերքում կան պղնձի, կապարի, ցինկի, նավթի պաշարներ:
Просмотров:
499
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պետրոս Մեծը Ռուսաստանի 13-րդ ցարն է (1682 թ-ից), կառավարել է 1689 թ-ից, ռուսական առաջին կայսրն է (1721 թ-ից), Ալեքսեյ Միխայիլովիչ ցարի որդին, զորավար և դիվանագետ: Հիմնադրել է ռուսական նավատորմը և Սանկտ Պետերբուրգ քաղաքը:
Просмотров:
299
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ֆրանչեսկո Պետրարկան Վերածննդի մարդասիրական մշակույթի և իտալական ազգային պոեզիայի հիմնադիրն է: Նրա քնարերգությամբ նշանավորվել է իտալական և եվրոպական բանաստեղծության
Просмотров:
429
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ֆրանչեսկո Պետրարկան Վերածննդի մարդասիրական մշակույթի և իտալական ազգային պոեզիայի հիմնադիրն է: Նրա քնարերգությամբ նշանավորվել է իտալական և եվրոպական բանաստեղծության
Просмотров:
317
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Հունգարիայի Ազգային հերոս, բանաստեղծ Շանդոր Պետեֆին հունգարական ազգային պոեզիայի հիմնադիրն է:
Просмотров:
533
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պետական պարգևները՝ շքանշանները, մեդալները, պատվավոր կոչումները, շնորհվում են հայրենիքին և ժողովրդին բացառիկ ու ակնառու ծառայություններ մատուցած անձանց, գիտամշակութային, առողջապահության և տնտեսության բնագավառներում աչքի ընկնող հաջողություններ ու
Просмотров:
380
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, պետության ինքնիշխանության պաշտոնական տարբերանշաններ են:
Просмотров:
537
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պեստիցիդները (թունաքիմիկատներ) քիմիական միացություններ են, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական կենդանիների արտաքին մակաբույծների, մարդկանց ու կենդանիների հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարելու համար: Պեստիցիդներ են նաև տերևաթափները (դեֆոլիանտներ), ցամաքեցնող նյութերը (դեսիկանտներ), բույսերի աճումն ու զարգացումը կանոնավորող նյութերը (աուքսիններ, ռետարդանտներ), վանող նյութերը (ռեպելենտներ): Պեստիցիդ բառն առաջացել է լատիներեն «պեստիս»՝ վարակ, և «ցիդ»՝ սպանել, բառերից: Դեռևս մ. թ. ա. 2500 թ-ին Բաբելոնի բնակիչներին հայտնի էին ծծմբի միջատասպան և տզասպան հատկությունները: Մինչև XX դարի կեսերը բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործում էին ծծումբ, արսեն, ծխախոտ ու երիցուկ: Պեստիցիդները լայն կիրառություն են ստացել
...
Читать дальше »
Просмотров:
411
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Ֆրանսիացի գրող և քննադատ Շառլ Պեռոն համաշխարհային հեքիաթագրության հիմնադիրներից է: Նա հեքիաթը դարձրել է գրական ժանր:
Շառլ Պեռոն մասնագիտությամբ իրավաբան էր, 1663–95 թթ-ին եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի քարտուղարը, 1621 թ-ից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ: Առաջին երկը «Տրոյայի պար
...
Читать дальше »
Просмотров:
404
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պեկինը Չինաստանի մայրաքաղաքն է, երկրի տնտեսական, գիտական և մշակութային խոշոր կենտրոնը:
Պեկինը (չինարեն՝ Բեյցզին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) գտնվում է Չինական մեծ հարթավայրում՝ Սիշանյան լեռների ստորոտում՝ Յունդիհե գետի ավազանում: Կլիման բարեխառն է, մուսոնային: Հունվարի միջին ջերմաստի
...
Читать дальше »
Просмотров:
335
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պարույր Հայկազնը Աթենքի ճարտասանական դպրոցի ղեկավարն էր, անվանի փիլիսոփա և հռետոր, հունարենի մեծ գիտակ:
Просмотров:
343
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Սեֆյան Պարսկաստանի և օսմանյան Թուրքիայի միջև պատերազմները տեղի են ունեցել XVI–XVIII դարերում՝ Հայաստանին, Այսրկովկասին, Միջագետքին, ինչպես նաև տարածաշրջանի ռազմավարական և առևտրական ճանապարհներին տիրելու նպատակով: Պատերազմներին նպաստել է նաև կողմերի միջև առկա կրոնական հակամարտությունը. թուրքերը հերձված են հայտարարել շիիզմը, պարսիկները՝ սուննիզմը: Պատերազմներն աղետաբեր են եղել Հայաստանի համար, որը տևականորեն բաժանվել է արևելյան 2 բռնապետությունների միջև:
Просмотров:
387
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Հակոբ Պարոնյանը հայ երգիծական գրականության ականավոր ներկայացուցիչներից է, երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը:
Просмотров:
312
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պարկավոր կաթնասունների խմբին են պատկանում ագեվազը, պարկավոր արջը, պարկամկները, վալլաբները, վոմբատները և այլն: Նրանք բնակվում են Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Ամերիկայում: Տեսակների մեծամասնության էգերի փորի վրա կա հատուկ պարկ, որոշ տեսակների փորի վրա՝ մաշկածալք, որոնց մեջ կրում են ձագերին՝ մինչև նրանց լրիվ ամրակազմ դառնալը: Պարկավորների ձագերը ծնվում են շատ փոքր ու թերզարգացած: Որոշ տեսակների ձագերը բրնձի հատիկի չափ են: Սակայն նրանց առջևի վերջույթներն ուժեղ են՝ կառչուն մագիլներով: Պարկավորների ձագերն աճում են շատ դանդաղ:
Просмотров:
512
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պարարտանյութերն օրգանական և անօրգանական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում նրա սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հատկությունները: Ըստ ազդեցության բնույթի` պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութեր), ըստ բաղադրության` օրգանական և հանքային:
Просмотров:
299
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պարաշյուտներն անկում կատարող օբյեկտների (նաև մարդու) արագությունը փոքրացնող և փափուկ վայրէջք ապահովող սարքեր են: Միջին քաշով մարդու համար ազատ անկման արագությունը մոտ 200 կմ/ժ է և զարգանում է թռիչքի պահից ընդամենը 10 վայրկյան անց: Ահա այդ արագությունն է անհրաժեշտ նվազեցնել մինչև մարդու համար անվտանգ մեծություն:
Просмотров:
356
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պարագվայը պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում: Երկրի տարածքն զբաղեցնում են Բրազիլական սարահարթն ու Պարագվայ գետի հովիտը: Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ հանքավայրեր: Կլիման արևադարձային է: Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը: Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները: Կենդանա
...
Читать дальше »
Просмотров:
293
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պատմագիտությունը գիտություն է պատմական աղբյուրների, անցյալին վերաբերող փաստերի ու իրողությունների մասին, որոնցով հնարավոր է հավաստել պատմական գործընթացը, նկարագրված փաստերի անաչառությունը և եզրահանգումներ անել դրանց պատճառների մասին:
Просмотров:
499
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պատատուկը պատատուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույս է, թուփ կամ կիսաթուփ: Հայտնի է պատատուկի 180, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Կալվերտի, փոփոխական, նեղատերև, դաշտային և այլն: Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, խճային ավազուտներում, անտառներում, այգիներում, որպես մոլախոտ (դաշտային պատատուկը)՝ ցանքերում: Ցողունը փաթաթվող է կամ ուղղաձիգ, երկարությունը՝ մինչև 1 մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր, նետասլաքաձև, ձվաձև: Պտուղը երկբուն, քառափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, աղաղանյու
...
Читать дальше »
Просмотров:
338
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պավլովը 1875 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, 1879 թ-ին՝ Բժշկավիրաբուժական ակադեմիան: Նույն թվականից եղել է Ս. Բոտկինի անվան կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ: 1884–86 թթ-ին կատարելագործվել է Բրեսլաուում և Լայպցիգում, 1890 թ-ին ընտրվել է Բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, միաժամանակ ղեկավարել մի շարք ինստիտուտների ֆիզիոլոգիայի լաբորատորիաները, 1925 թ-ից` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Պավլովի հիմնական հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառությանը, մարսողությանը և բարձրագույն նյարդային գործունեության
...
Читать дальше »
Просмотров:
273
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Իտալացի երգիչ (տենոր) Լուչանո Պավարոտտին համաշխարհային օպերային արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է:
Просмотров:
296
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պաստյորը 1847 թ-ին ավարտել է Փարիզի բարձրագույն դպրոցը: 1849 թ-ից եղել է Ստրասբուրգի, 1854 թ-ից՝ Լիլի, 1867 թ-ից՝ Փարիզի համալսարանների պրոֆեսոր, Փարիզի մանրէաբանության ինստիտուտի (այժմ՝ Պաստյորի անվան) առաջին տնօրենը: Պաստյորն առաջինն է բացահայտել, որ գինեթթվի օպտիկական ակտիվությունը պայմանավորված է նրա բյուրեղների անհամաչափ (ասիմետրիկ) կառուցվածքով: Այդ աշխատանքները հետագայում դարձան տարածական քիմիայի հիմքը: 1857 թ-ից նա զբաղվել է խմորման երևույթի ուսումնասիրությամբ. պարզել է, որ կաթնաթթուն առաջանում է շաքարի խմորման ժամանակ՝ կաթնաթթվային հատուկ բակտերիաների կենսագործունեության հետևանքով: Պաստյորը բացահայտել է, որ սպիրտային խմորումը կարող է ընթանալ միայն միկրոօրգանիզմների (խմորասնկերի) առկայությամբ, և դրանով վերջնականապես հերքել է գերմ
...
Читать дальше »
Просмотров:
302
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Գրող, թարգմանիչ Բորիս Պաստեռնակի ստեղծագործությանը բնորոշ են առօրյա` սովորական իրողությունների բանաստեղծականացումը, բնության հավերժական գաղտնիքների և առեղծվածների բացահայտումը, կյանքի ու մահվան մասին փիլիսոփայական մտորումները:
Բորիս Պաստեռնակը վաղ տարիքից հետաքրքրվել է նկարչությամբ և երաժշտութ
...
Читать дальше »
Просмотров:
347
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Բլեզ Պասկալը ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական արտակարգ ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, իսկ 16 տարեկանում նա ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641 թ-ին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով: 1653 թ-ին Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հա
...
Читать дальше »
Просмотров:
407
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պապուա-Նոր Գվինեա պետությունը գտնվում է Օվկիանիայում՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան մասը, Բիսմարկի, Լուիզիադա կղզեխմբերը, Սողոմոնի կղզիների հյուսիսային մասը, Տրոբրիան, Դ’Անտրկաստո, Մուրուա կղզիները և մոտ 200 մեծ ու փոքր այլ կղզիներ: Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000–4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները: Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ: Հաճախակի են երկրաշարժերը: Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի,
...
Читать дальше »
Просмотров:
372
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:
Просмотров:
372
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պաշտամունքային կառույցները տարբեր կրոնների ծիսական արարողությունների կատարման վայրերն են, ժողովուրդների
Просмотров:
368
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պանիրը կաթից պատրաստվող սննդամթերք է: Պանրի արտադրությունը բաղկացած է կաթի պաստերացման, մակարդման, շիճուկի հեռացման, ստացված մակարդուկի կտրատման, կաղապարման, մամլման, աղադրման և պանրի հասունացման գործողություններից: Պանրի հասունացման ընթացքում կաթնաշաքարը մանրէների ազդեցությամբ վերածվում է կաթնաթթվի, և ածխաթթվական գազի անջատման շնորհիվ պանրի խիտ զանգվածում առաջանում են ծակոտիներ: Պատրաստի պանրի վրա չոր կեղև առաջանալուց հետո այն կամ պարաֆինապատում են, կամ ծածկում պոլիմերային թաղանթով: Աղաջրային պանիրները հասունանում են աղաջրում, չունեն կեղև և աղի են: «Կանաչ» պանիրը պատրաստում են յուղազրկած կաթից. նրան գույն և բնորոշ հոտ տալու համար կաթնազանգվածին ավելացնում են հացհամեմի կանաչ տերևների փոշի:
Просмотров:
308
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
«Պանթեոն» (հունարեն է. նշանակում է բոլոր աստվածների սրբավայր) անունը փոխանցվել է Հռոմի աստվածներին նվիրված տաճարի անվանումից: Այնտեղ թաղված են իտալացի նշանավոր գեղանկարիչ Ռաֆայելը, Միացյալ Իտալիայի առաջին թագավորները և ուրիշներ: Բոլոր երկրներում կան նման առանձնացված գերեզմանատուն-պանթեոններ:
Просмотров:
407
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում: Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է: Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը: Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը:
Просмотров:
277
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պայթուցիկ նյութերն այրվում են ակնթարթորեն, վայրկյանի չնչին մասում վերածվում մինչև հազար աստիճան ջերմաստիճան ունեցող շիկացած գազի և, վայրկենաբար ընդարձակվելով բոլոր ուղղություններով, ահռելի ուժով կործանում են ճանապարհին հանդիպող ամեն ինչ: Այդ շարժընթացը կոչվում է պայթյուն: Պայթուցիկ նյութերն օգտագործվում են ռումբերում, արկերում, հրթիռներում և զենքի բազմաթիվ այլ տեսակներում: Բայց հաճախ պայթուցիկ նյութերն օգտագործվում են նաև խաղաղ նպատակներով, օրինակ՝ հրավառություններ կազմակերպելու, բազմահարկ շենքը քանդելու, ժայռը պայթեցնելու, հանքահոր կառուցելու համար: <
...
Читать дальше »
Просмотров:
324
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պակիստանը պետություն է Հարավային Ասիայում՝ Արաբական ծովի ափին: Երկրի արևելյան և հարավարևելյան մասերում տարածվում է Ինդոս գետի ցածրադիր հարթավայրը, որի հյուսիսային մասը կոչվում է Փենջաբ, իսկ հարավայինը՝ Սինդ, որը ողողվում է Արաբական ծովի ջրերով: Հյուսիսում վեր են խոյանում Հինդիկուշի (ամենաբարձր գագաթը Տիրիշմիր լեռն է, 7690 մ) և Հիմալայների համակարգին պատկանող բարձր լեռները: Երկրում մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները: Ընդերքում կան նավթի, գազի, ածխի, երկաթի, մանգանի, կապարի, ցինկի, քրոմիտների, ծարիրի, բարիտի, ծծմբի, քարաղի, գիպսի, կրաքարերի և կավերի հանքա
...
Читать дальше »
Просмотров:
343
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Պալյանները XVIII–XIX դարերի ճարտարապետների, արվեստագետների և ազգային-հասարակական գործիչների գերդաստան են Կոստանդնուպոլսում: Հիմնվելով բյուզանդական ու հայկական ճարտարապետության ավանդույթների, արևմտյան ճարտարապետության նորարարությունների վրա՝ նրանք եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և նախանշել նրա զարգացման ուղիները:
Просмотров:
488
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
|
Իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին XIX դարի ամենախոշոր ջութակահարներից է, երաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության հիմնադիրներից. մշակել է ջութակի տեխնիկայի այնպիսի հնարավորություններ, որոնցով կանխորոշվել է ջութակի արվեստի
Просмотров:
322
|
Добавил:
Erik
|
Дата:
15.03.2013
|
| |
|