| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 12
Շնագայլը (չախկալ) շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է: Բնակվում է հիմնականում տաք ու չոր կլիմայով վայրերում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայի հարավարևելյան շրջաններում: Հայաստանում տարածված է Արաքս գետի առափնյա եղեգնուտներում, Արմավիրի մարզից Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տավուշի մարզում: Ապրում է ժայռաճեղքերում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), երբեմն զբաղեցնում է աղվեսի ու գորշուկի լքված բները: Արտաքինով նման է գայլի: Մարմնի երկարությունը 68–105 սմ է, կենդանի զանգվածը՝ 6–14 կգ: Դունչը սուր է, պոչը՝ կարճ: Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ: Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն:
Просмотров:
373
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նկարիչ Գրիգոր Շլդյանը XX դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչներից է:
Просмотров:
375
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է
Просмотров:
299
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Հովհաննես Շիրազը XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ:
Просмотров:
571
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ցանկացած շինարարության համար անհրաժեշտ են ամենաբազմազան շինանյութեր՝ սկսած պարզագույն նյութերից՝ կավ, փայտանյութ, մինչև ապակի, պողպատ ու երկաթբետոն, որոնցով երկնաքերներ են կանգնեցնում ժամանակակից խոշոր քաղաքներում: Գոյություն ունի շինարարության երկու հիմնական եղանակ: Առաջինը պատերի կառուցումն է պինդ շինանյութով՝ քարով, աղյուսով: Այդպիսի պատերը կոչվում են կրող. իրենց վրա են պահում հարկերի ծածկն ու շենքի տանիքը: Մյուս եղանակը շենքի փայտե, պողպատե կամ երկաթբետոնե հիմնակմախքի կառուցումն է, որն իր վրա է կրում հարկերի, հաճախ նաև տանիքի ծանրությունը: Փայտե հիմնակմախքը ս
...
Читать дальше »
Просмотров:
350
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շիկատակը (մահամորմ, լուսնի ծաղիկ) մորմազգիների ընտանիքի բազմամյա թունավոր խոտաբույս է: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մահամորմը և կովկասյան շիկատակը: Առավել տարածված է կովկասյան շիկատակը՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի անտառային շրջաններում՝ 700–1800 մ բարձրություններում: Արմատները բազմաթիվ են, խոշոր: Ցողունը կանգուն է (բարձրությունը՝ 0,6–2 մ): Ծաղիկները մեկական են, կախված, սովորաբար՝ դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ: Տերևները մուգ կանաչ են, խոշոր, ձվաձև, հերթադիր: Պտուղը սև, փայլուն հատապտուղ է:
Просмотров:
431
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Բանաստեղծ, դրամատուրգ, գեղագետ, պատմաբան Ֆրիդրիխ Շիլլերը գերմանական դասական գրականության հիմնադիրներից է, ռոմանտիզմի ներկայացուցիչ:
Просмотров:
422
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն Ուշ Վերածննդի եվրոպական դրամատուրգիայի գագաթն է:
Просмотров:
445
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շերամը (մետաքսագործ, կերպասագործ) իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է: Ընտանեցվել է Չինաստանում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ: Արհեստական ընտրության միջոցով բուծվել են նոր, տնտեսական բարձր հատկանիշներով տարբեր ցեղեր: Ժամանակակից շերամապահության մեջ օգտագործվում են ավելի բարձր և որակյալ բոժոժի բերք տվող շերամի հիբրիդներ: Շերամը Հայաստան է ներմուծվել VI–VIII դարերում (հավանաբար` Պարսկաստանից): Թիթեռի թևերի բացվածքը 4–6 սմ է, բերանային ապարատը թերզարգացած է: Թրթուրը (շերամորդը) սնվում է թթենու տերևներով: Կերակրման բնականոն պայմաններում (23–25օC-ում) թրթո
...
Читать дальше »
Просмотров:
368
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շաքարները բուսական և կենդանական ծագում ունեցող բյուրեղական քաղցրահամ նյութեր են: Պարունակում են ածխածին, ջրածին և թթվածին տարրերը և պատկանում են ածխաջրերի դասին: Օրգանիզմը շաքարներից ստանում է էներգիա, որն ապահովում է նրա բոլոր կենսական շարժընթացները: Շաքարներն օրգանիզմ են մտնում սննդի միջոցով: Առավել տարածված է սախարոզը, որի կենցաղային անվանումն է շաքար: Այն ստանում են շաքարեղեգից և շաքարի ճակնդեղից: Թողարկվում է բյուրեղանման շաքարավազի և շաքար-ռաֆինադի (կտորների, ռաֆինացված շաքարավազի, շաքարի փոշու) ձևով: Սննդի մեջ անմիջական սպառումից բացի, շաքարը նաև որպ
...
Читать дальше »
Просмотров:
374
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շարժիչները մեխանիզմներ են, որոնք էներգիայի որևէ տեսակը փոխակերպում են մեխանիկական աշխատանքի: Շարժիչները նաև էներգիա են արտադրում ավտոմեքենաներն ու տրանսպորտի այլ միջոցներ շարժման մեջ դնելու համար: Առաջին շարժիչները ջրանիվն ու հողմաղացն էին, որոնք օգտագործում էին ջրի և քամու էներգիան: Ջրանվի դեպքում հոսող ջուրը հարվածում է թիերին և պտտում երկանքին միացված թիանիվը: Արդյունքում` ջուրը սկսում է ցորեն աղալ: Մարդիկ հարկադրեցին աշխատել նաև քամուն՝ բլուրների վրա հողմաղացներ կանգնեցնելով:
Просмотров:
322
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շաշկու մասին առաջին հիշատակությունները մեզ հասել են հին եգիպտական աղբյուրներից և ունեն գրեթե հինգհազարամյա պատմություն: Խաղում են երկուսով՝ երկգույն վանդակներով քառակուսի խաղատախտակի վրա, սև ու սպիտակ խաղաքարերով: Նպատակն է ոչնչացնել մրցակցի խաղաքարերը կամ խաղատախտակի վրա ստեղծել այնպիսի դրություն, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից: Այժմ կան շաշկու ռուսական, անգլիական, ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ: Դրանք իրարից տարբերվում են դաշտերի (վանդակների) և խաղաքարերի թվով: Ռուսական շաշկին տարածված է նաև մեր հանրապետությունում: Այն խաղ
...
Читать дальше »
Просмотров:
346
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության մեջ առանձնանում է դրամատուրգիան, որը հայ գրականության բացառիկ արժեքներից է:
Просмотров:
414
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ստեփան Շահումյանը կուսակցական, հասարակական-քաղաքական գործիչ է, հրապարակախոս, քաղաքագետ:
Просмотров:
360
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Արմենակ Շահմուրադյանը (տենոր) հայ դասական վոկալ-կատարողական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է, ժողովրդական ու հոգևոր երգերի լավագույն կատարողներից:
Просмотров:
258
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ֆրանսահայ նկարիչ Էդգար Շահինը XX դարի փորագրության նշանավոր վարպետներից է. նրա ազգային ինքնատիպ արվեստը հայ և եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է:
Էդգար Շահինը մանկության տարիներին ապրել է Կոստանդնուպոլսում, սովորել է Գատըգյուղի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում) Մխիթարյան դպրոցում, 1890–
...
Читать дальше »
Просмотров:
295
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը: Նրա «Որոգայթ փառաց» (1773 թ.) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում:
Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում
...
Читать дальше »
Просмотров:
445
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս VI դարում: Առասպելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիք է: «Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում, որտեղ պարսկերեն շահ են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» նշանակում է «մահացավ»: Հայաստանում շախմատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից և այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատրունգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ: Եվրոպայում շախմատի մասին հիշատա
...
Читать дальше »
Просмотров:
432
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Երգիչ (բաս), Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆեոդոր Շալյապինը ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է:
Просмотров:
342
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Շագանակենին (ծաբլենի, մաշկամրգի) հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է 10 (այլ տվյալներով՝ 14) տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Չինաստանում, միջերկրածովյան երկրներում, Ռուսաստանում և Այսրկովկասում: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ սովորական շագանակենին: Հատուկենտ հանդիպում է Սյունիքի մարզի անտառներում: Հազվագյուտ տեսակ է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Արմատային համակարգը հզոր է և խոր: Բարձրությունը 30–35 մ է, տրամագիծը՝ 2 մ: Սաղարթը գմբեթաձև է, խիտ, ճյուղավորվող: Տերևները խոշոր են, հերթադիր, երկար, սրածայր: Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկս
...
Читать дальше »
Просмотров:
622
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նկարիչ Մարկ Շագալը XX դարի մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչներից է:
Просмотров:
308
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նվենին (էվկալիպտ) մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նվենու 525 տեսակ՝ տարածված Ավստրալիայում և մոտակա կղզիներում: Կովկասի սևծովյան ափերին մշակվում է 30, իսկ ՀՀ-ում (Երևանում)՝ 2 տեսակ: Տարիքից կախված՝ տերևների ձևը և դասավորությունը տարբեր են, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ: Ծաղիկները կանոնավոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղկաբույլում կամ հուրանում հավաքված, հազվադեպ՝ մեկական: Պտուղը 3–5-փեղկանի տուփիկ է: Նվենիներն ունեն կարևոր գեղազարդիչ նշանակություն, նաև չորացնում են խոնավ հողերը: Կեղևից ստան
...
Читать дальше »
Просмотров:
422
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նվագախումբը երաժշտական ստեղծագործությունը տարբեր գործիքներով համատեղ կատարող երաժիշտների խումբ է:
Մշտական կազմով նվագախմբերը երևան են եկել XVI դարում: Ժամանակակից իմաստով նվագախմբերի ձևավորումը կապված է XVI–XVII դարերի սահմանագծին բազմաձայն երաժշտության նոր ժանրերի՝ օպերայի, օրատորիայի, կոնցեր
...
Читать дальше »
Просмотров:
386
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նորվեգիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզում: Երկրի տարածքը ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք 1750 կմ երկարությամբ և 7–430 կմ լայնությամբ: Նորվեգիային են պատկանում Յան Մայեն, Բուվե կղզիները և վարչական հատուկ միավոր Շպիցբերգեն կղզեխումբը: Լեռնային երկիր է: Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, հյուսիսում Ֆինմարկեն սարահարթն է: Ծովամերձ նեղ (40–50 կմ) շերտն զբաղեցնում են դաշտավայրերը: Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդներով: Ընդերքում կան երկաթի, նիկելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի հանքավայրեր: 196
...
Читать дальше »
Просмотров:
336
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նորավանքը XIII–XIV դարերի ճարտարապետական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ամաղու գյուղից
Просмотров:
334
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նոր Զելանդիա պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում: Զբաղեցնում է Կուկի նեղուցով իրարից բաժանվող 2 խոշոր՝ Հյուսիսային (114,7 հզ. կմ2) և Հարավային (150,6 հզ. կմ2) կղզիները, Թրի Քինգս, Ստյուարտ, Սներս և մերձափնյա այլ փոքր կղզիներ: Բրիտանական համագործակցության անդամ է: Նորզելանդական կղզիները ձգվում են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք 1700 կմ երկարությամբ: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Թասմանի ծովի ջրերով: Ունեն լեռնային մակերևույթ: Հյուս
...
Читать дальше »
Просмотров:
308
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
«Նոյ» անունը եբրայերեն է. նշանակում է հանգիստ, մխիթարություն կամ, ըստ այլ մեկնությունների, նոր: Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը: Մարդիկ հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ: Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է 120 տարի, բայց ապարդյուն: Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին: Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում:
Просмотров:
426
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նոճին (կիպարիս) նոճազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նոճու մոտ 20 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտում: Ղրիմում, Այսրկովկասում և Միջին Ասիայում մշակվում է նոճու 11 տեսակ: Առավել տարածված է մշտադալար նոճին: ՀՀ չոր մերձարևադարձային գոտում աճեցվում են մշտադալար և արիզոնյան նոճիները: Ծառի սաղարթը բրգաձև է, բարձրությունը՝ մինչև 30մ: Ասեղնատերևները մանր թեփուկանման են՝ խեժային գեղձիկներով: Կոները գնդաձև են, բազմանիստ, շուտ բացվող: Սերմերը մանր են, տափակ, կարմրագորշավուն, թևավոր: Բա
...
Читать дальше »
Просмотров:
414
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նոբելյան մրցանակն ամենամյա միջազգային պատվավոր պարգև է, շնորհվում է ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի, բժշկագիտության, գրականության, տնտեսագիտության (1969 թ-ից) բնագավառների
Просмотров:
325
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նշենին վարդազգիների ընտանիքի ծառ կամ թուփ է: Հայտնի է նշենու 40 տեսակ՝ տարածված Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի, Այսրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում: ՀՀ-ում հայտնի է նշենու 3 տեսակ՝ Ֆենցլի, նաիրյան և սովորական: Հանդիպում է Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, ժայռոտ լանջերին և այլուր: Սովորական նշենին տարածված է նաև մշակության մեջ՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում:
Просмотров:
310
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665 թ-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը՝ բակալավրի գիտական աստիճանով: 1669– 1701 թթ-ին գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672 թ-ին Նյուտոնն ընտըրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703–23 թթ-ին՝ նախագահ: 1695 թ-ից եղել է Դրամահատարանի տեսուչ, իսկ 1699 թ-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705 թ-ին նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր՝ գիտական վաստակի համար): Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիների
...
Читать дальше »
Просмотров:
442
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են: Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգի գործունեութ
...
Читать дальше »
Просмотров:
446
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ֆրիդրիխ Նիցշեն նոր ժամանակների ամենաազդեցիկ փիլիսոփաներից է, «կյանքի փիլիսոփայության» հիմնադիրը:
Ֆրիդրիխ Նիցշեն ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում: Սովորել է Նաումբուրգի գիմնազիայում, որտեղից, բացառիկ ունակությունների համար, տեղափոխվել է Պֆորտի դպրոց: 1862 թ-ին ընդունվել է Բոննի համ
...
Читать дальше »
Просмотров:
603
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
ՀՀ և ՌԴ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը ժամանակակից հայկական մոնումենտալ քանդակագործության
Просмотров:
400
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նիկոլայ II-ը Ռուսաստանի վերջին կայսրն է (1894–1917 թթ.) Ռոմանովների արքայատոհմից. հաջորդել է հորը` Ալեքսանդր III կայսրին:
Նիկոլայ II-ը հայտնի իրավաբան, պրոֆեսոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի դաստիարակությամբ տանը գիմնազիայի դասընթացին համապատասխան կրթություն ստանալուց հետո 1885–90 թթ-ին հատուկ ծրագրով մասնագիտացել է իրավաբանության և տնտեսագիտության մեջ, անցել Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացը, դարձել է գնդապետ (1892 թ.), անգլիական բանակի ծովակալ (
...
Читать дальше »
Просмотров:
304
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նիկարագուա պետությունը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Նրան են պատկանում նաև Կարիբյան ծովի մի շարք փոքր կղզիներ: Արևմուտքում ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի, արևելքում՝ Կարիբյան ծովի ջրերով: Ռելիեֆը բազմազան է. կենտրոնում և հյուսիսում են գետահովիտներով մասնատված Կորդիլիերա Իսաբելա, Կորդիլիերա դե Դարիեն բարձրավանդակները և Ուապա լեռները, արևելյան մասը (Մոսկիտյան ափը) կուտակումային հարթավայր է: Խաղաղօվկիանոսյան ափին ձգվում է Էլ Վիեխո (1780 մ), Մոմոտոմբո (1258 մ), Օմետեպե (1556 մ) և այլ գործող հրաբուխների շարքը: Ընդերքում կան ոսկու, արծաթի, պղնձի, նիկելի, նավթի հանքավայրեր:
Просмотров:
349
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նիդեռլանդներ պետությունը գտնվում է Արևմտյան Եվրոպայում՝ Հյուսիսային ծովի ափին: «Նիդեռլանդներ» բառացի նշանակում է ցածրադիր հողեր: Եվ, իրոք, երկրի մեծ մասը ծովի մակերևույթից ցածր է: Գիտնականները պարզել են, որ 100 տարվա ընթացքում Նիդեռլանդների տարածքն իջնում է մոտավորապես 1 մ-ով: Դարեր ի վեր երկրի բնակիչները փորձել են գտնել ծովի դեմն առնելու միջոցներ: Նրանք ծովափի և գետերի երկայնքով հողապատնեշներ են կառուցել, որպեսզի իրենց տներն ու դաշտերը փրկեն ողողումներից: Ավելին, Նիդեռլանդներում շատ հարյուրամյակների ընթացքում թմբերի ու ամբարտակների օգնությամբ ծովերից նվաճել են երկրի ողջ տարածքի 1/3-ը: Զուր չէ, որ այստեղ ընդունված է «Աստված ստեղծել է հողը, իսկ հոլանդացիները՝ Հոլանդիան» ասացվածքը:
Просмотров:
391
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նիգերիան պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Հարավում ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Երկիրն իր անունն ստացել է Աֆրիկայի արևմուտքում սկիզբ առնող Նիգեր գետի անունից: Երկրի ռելիեֆում գերակշռում են դաշտավայրերն ու սարավանդները: Ափամերձ հարթավայրում ամբողջ տարին շոգ է ու խոնավ: Մշտադալար ճահճապատ անտառները, որոնք ունեն արժեքավոր բնափայտով ծառատեսակներ (կարմրածառ, երկաթածառ, պանդանուս), զբաղեցնում են տարածքի 30 %-ը: Դեպի հյուսիս տեղանքը գնալով բարձրանում է: Առավել բարձրադիրը Ջոսի սարավանդն է: Այստեղ նույնպես ամբո
...
Читать дальше »
Просмотров:
269
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նիգերը պետություն է Արևմտյան Աֆրիկայում՝ Սահարա անապատի հարավում: Երկրի տարածքի մեծ մասն ունի 200–500 մ բարձրություն, կենտրոնում խիստ մասնատված Աիր սարավանդն է: Ընդերքում կան ուրանի, անագի, վոլֆրամի, երկաթի, նավթի, ֆոսֆորիտների պաշարներ, քարաղի կուտակումներ: Նիգերում շուրջ տարին շոգ է ու չոր, տարեկան տեղումները հյուսիսում 100 մմ են, հարավում՝ 600 մմ: Միակ խոշոր գետը երկրի տարածքի հարավ-արևմուտքով հոսող Նիգերն է (որից էլ առաջացել է երկրի անվանումը. բերբերների լեզվով նեգիրեն նշանակում է գետ), շատ են ժամանակավոր հոսքերը և ստորգետնյա ջրերը: Երկրի հարավ-արևելքում է Չա
...
Читать дальше »
Просмотров:
336
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչ է, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնայ
...
Читать дальше »
Просмотров:
357
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը հայ թատրոնի խոշոր դեմքերից է. համամարդկային իդեալներով ներշնչված նրա արվեստը մեծ ավանդ ու խոր հետք է թողել
Просмотров:
469
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ներսիսյան դպրոցը հիմնադրվել է 1824 թ-ին, Թիֆլիսում՝ Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ: Իր 100-ամյա գործունեության ընթացքում դպրոցը եղել է հայ մշակույթի օրրան, տվել հազարավոր շրջանավարտներ, որոնք անգնահատելի
Просмотров:
730
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի, 1166 թ-ից) միջնադարյան
Просмотров:
449
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ներկերը գունավոր նյութեր են, որոնք օգտագործվում են առարկաներին գեղեցիկ տեսք տալու և մակերևույթը քայքայումից պաշտպանելու նպատակով: Ներկերը կազմված են թաղանթ առաջացնող նյութերից և գունանյութերից: Հաճախ պարունակում են նաև լուծիչներ: Որպես թաղանթ առաջացնող նյութեր՝ օգտագործվում են ձեթերը, օլիֆները, լաքերը, պոլիմերների ջրային էմուլսիաները, բուսական կամ կենդանական սոսինձները, հեղուկ ապակին և այլն: Գունանյութերով են պայմանավորված ներկերի գույնը, ծածկունակությունը, անթափանցելիությունը, հակակոռոզիային հատկությունը և այլն: Մածուկային ներկերը պատրաստում են գունանյութը սոսնձանյութում տրորելու միջոցով: Օգտագործելուց առաջ մածուկային ներկերը նոսրացնում են օլիֆով կամ այլ լուծիչով: Արտադրվում են նաև օգտագործման համար պատրաստ հեղուկ ներկեր: Փոշեներկերը նստեցնում են առարկայի մակերևույթին, ապա հալում՝ տ
...
Читать дальше »
Просмотров:
415
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Ներկատու են իրենց տարբեր օրգաններում ու հյուսվածքներում ներկող նյութեր արտադրող և կուտակող բույսերը: Այդպիսիք են բակլազգիների, տորոնազգիների, գաղտրիկազգիների, աստղածաղկազգիների, արենախոտազգիների, թթազգիների առանձին տեսակներ: Բույսերից ներկ ստանում են դրանք տաք ջրով, թթվային կամ հիմնային լուծույթներով լուծամզելու, երբեմն՝ հյութը մամլաքամելու միջոցով:
Просмотров:
406
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Օրգանիզմի ներզատիչ (հունարեն՝ էնդոկրին) համակարգը կազմված է ներզատիչ գեղձերից և նյարդային համակարգի հետ մասնակցում է օրգանիզմի բոլոր կարևոր կենսական գործառույթների կարգավորմանը: Ներզատիչ գեղձերը տարբեր ձևերի ու մեծության են և տեղադրված են մարմնի տարբեր մասերում: Դրանք արտատար ծորաններ չունեն և արտադրած նյութերը (հորմոններ) անհրաժեշտության դեպքում անմիջապես անցնում են արյան ու ավշի մեջ և, տարածվելով ամբողջ օրգանիզմում, համաձայնեցնում են տարբեր հյուսվածքների և օրգանների գործառույթները: Ներզատիչ համակարգն ընդգրկում է ենթատեսաթումբը (հիպոթալամուս), ստորին մակուղեղը (հիպոֆիզ), վերին մակուղեղը (էպիֆիզ) կամ կոնաձև գեղձը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, ուրցագեղձը, ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակները, մակերիկամներն ու սեռական գեղձերը:
Просмотров:
431
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Հասարակածային տրամագիծը՝ 49.500 կմ Զանգվածը՝ 1,02x1026 կգ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 4.500 մլն կմ Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 4.300 մլն կմ Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 17 ժամ 6 րոպե
Просмотров:
326
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նեպալը պետություն է Հարավային Ասիայում՝ Հիմալայների կենտրոնական մասում: Տարածքը լեռնային է. հաշվվում են 8000 մ-ից բարձր 10-ից ավելի լեռնագագաթներ, այդ թվում՝ երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ Ջոմոլունգման (Էվերեստ՝ 8848 մ): Երկրի միայն հարավային հատվածն է գտնվում Ինդոս-Գանգեսյան դաշտավայրում: Ընդերքում կան պղնձի, ոսկու, քրոմի, շափյուղայի, նավթի, գազի պաշարներ: Կլիման մուսսոնային է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ. ստորոտներին և նախալեռներում տարածված են ծառաթփուտային ջունգլիները, դրանցից վեր մշտադալար անտառներ են, ավելի վեր՝ բարձրլեռնային մարգագետինները, 5000 մ-ից բարձր հավերժական ձյան գոտին է:
Просмотров:
278
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
«Նեմեսիսը» ՀՀԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն էր՝ ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող
Просмотров:
255
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նաուրուն պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ համանուն կղզու վրա: Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին): Մակերևույթը մինչև 65 մ բարձրության սարահարթ է, ափերը շրջապատված են բուստային խութերով: Հարավ-արևմուտքում Բուադա լճակն է: Կլիման հասարակածային է: Խմելու ջուրը ներմուծվում է: Ծովափնյա ցածրադիր դարավանդները պատված են կոկոսյան արմավենու տնկարկներով: Շատ են ծովային թռչունները: Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որ
...
Читать дальше »
Просмотров:
309
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նարգեսը (նարցիս) շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույս է: Հայտնի է նարգեսի մոտ 60 տեսակ՝ տարածված Միջերկրածովյան երկրներում: Նեղտերև վայրի նարգեսը հանդիպում է Անդրկարպատներում: ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում: Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում: Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35սմ: Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև: Ծաղիկները հիմնականում մեկական են, կան նաև ողկույզներով: Պտուղը տուփիկ է: Նարգեսի բոլոր տեսակները թուն
...
Читать дальше »
Просмотров:
356
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝
Просмотров:
399
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նատյուրմորտը կերպարվեստի ժանր է. պատկերում է անկենդան առարկաներ (կահ-կարասի, սպասք, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, ձկներ, մասնագիտական պիտույքներ և այլն):
Просмотров:
468
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
Просмотров:
350
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
Просмотров:
409
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
|
Մարդիկ նավեր և նավակներ կառուցել են շատ վաղուց: Արդեն մ.թ.ա. 4000 թ-ին հին եգիպտացիները կարողանում էին հնդկեղեգից նավակներ պատրաստել: Հին հույներն ու հռոմեացիները նավարկում էին թիանավերով: Մոտավորապես 3 հզ. տարի առաջ Միջերկրական ծովում երևան եկան այնպիսի նավեր, որոնք, բացի թիերից, նաև առագաստներ ունեին: Այդ նավերը ծովով բեռներ էին փոխադրում, դուրս գալիս ռազմերթի: Դեռևս մեր թվականությունից հազար տարի առաջ փյունիկեցիները և հույները պատրաստում էին առագաստաթիավոր փայտե ռազմանավեր՝ գալերներ: 700–1000 թթ-ին վիկինգներն իրենց ռազմական երկարաքիթ առագաստանավերով՝ դրակարներով, նվաճեցին գրեթե ողջ Հյուսիսային Եվրոպան: Չինացիները ծովերով երթևեկում էին ջոնկաներով՝ քառանկյուն առագաստներով խոշոր հարթահատակ նավերով:
Просмотров:
327
|
Добавил:
Erik
|
Дата:
12.03.2013
|
| |
|