Երգչուհի Լիլի Չուգասզյանն օպերային արվեստի նշանավոր դեմքերից է, աշխարհի լավագույն կոնտրալտոներից:
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գաղթել է Սեբաստիայից (Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանն աշակերտ
... Читать дальше »
ՀՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը հաստոցային,
մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության անվանի ներկայացուցիչներից է: Նա հայ քանդակագործությունը հարստացրել է ստեղծագործական նոր եղանակներով ու պլաստիկ լուծումներով:
Չղջիկները (թռչող մկներ) միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին: Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք: ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում:
Տեսակների մեծ մասը բնակվում է ՀՀ հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում:... Читать дальше »
Չիչխանը (ձիափշատ, փշարմավ) փշատազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է 3 տեսակ՝ տարածված գլխավորապես Եվրասիայի բարեխառն գոտում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ դժնիկանման չիչխանը: Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլուր: Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում, գետափերին և այլ խոնավ վայրերում՝ (մինչև 2100 մ բարձրություններում):
Ցողունի բարձրությունը մինչև 10 մ է: Ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն: Տերևներրը մանր են, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն: Երկտուն է. արակ
... Читать дальше »
Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքի մեծությամբ աշխարհի` 4-րդ (Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո), իսկ բնակչության թվով 1-ին պետությունն է: Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ: Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով:
Մակերևույթը խիստ բազմազան է: Տարածքի ավելի քան 80 %-ը լեռնային է: Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը` 4000–
... Читать дальше »
Չիլին պետություն է Հարավային Ամերիկայի հարավ-արևմուտքում: Խաղաղ օվկիանոսի ափով 4300 կմ երկարությամբ ձգվում է հյուսիսից հարավ:
Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Անդյան լեռները, որոնք առաջացնում են երկայնակի ձգվող 3 գոտի՝ Գլխավոր Կորդիլիերա, Առափնյա Կորդիլիերա և նրանց միջև գտնվող միջլեռնային իջվածքը` Երկայնակի հովիտը: Հարավում և արևելքում են Պատագոնիայի և Հրո Երկիր հարթավայրերը, հյուսիսում՝ Ատակամա անապատը: Անդերի առանձին գագաթներ ունեն ավելի քան 6000 մ բարձրություն (առավելագույնը՝ 6880 մ՝ Օխոս դել Սալադո լեռ) և ծածկված են սառցադաշտերով: Չիլին գտնվում է ակ
... Читать дальше »
Ուինստոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի պետական և քաղաքական գործիչ է: 1924 թ-ից ցկյանս եղել է պառլամենտի պատգամավոր, 1940–45 և 1951–55 թթ-ին՝ երկրի վարչապետ: Համարվում է ամենահայտնի բրիտանացին:
Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը ծագումով անգլիական հայտնի ազնվական
... Читать дальше »
Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում: Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով:
1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների բերումով Հարավսլավիան տրոհվեց 5 ինքնիշխան պետությունների, որոնցից մեկը Սերբիայի և Չեռնոգորիայի միությունն էր: 2006 թ-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որի արդյունքում Չեռնոգորիան հայտարարեց իր անկախությունը:
Չեխիան պետություն է Եվրոպայի կենտրոնում: Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Չեխական զանգվածը, որը եզրավորված է Շումավա, Չեխական Անտառ, Հանքային Լեռներ, Սուդետներ միջին բարձրության լեռներով (բարձրագույն կետը` Սնեժկա լեռ, 1602մ): Հարավում և կենտրոնում Չեխ-Մորավական բարձրավանդակն է: Օգտակար հանածոներից կան քարածուխ, երկաթ, գունավոր մետաղներ, շինանյութեր և այլն: Չեխիայով է հոսում Էլբա գետը (վերին հոսանքները)` իր մի շարք վտակներով (Վլտավա, Օտավա):
Կլիման բարեխառն է` տաք ամառներով և ցուրտ ձմեռներով: Օդի միջին ջերմաստիճանն ամռանը +20... Читать дальше »
Չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ-ներ) չճանաչված թռչող մարմիններ են: ՉԹՕ-ների՝ որպես այլմոլորակային սարքերի մասին պատկերացումը գալիս է վաղ անցյալից: Այդ են վկայում տարբեր երկրներում հայտնաբերված ժայռապատկերներում հանդիպող հուր արձակող, երկնքում թռչող տարօրինակ առարկաների պատկերները: Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ պատմել են, որ երկնքում տեսել են ինչ-որ տարօրինակ առարկաներ: Սակայն այդպիսի վկայություններն անհամեմատ շատացան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: 1947 թ-ին ամերիկյան մի օդաչու Վաշինգտոն քաղաքի (ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգ) վրայով ինքնաթիռը վարելիս հաղորդեց, որ երկնքում տեսնում է կլորավուն, ափսեներ հիշեցնող օբյեկտներ: Այդ դեպքից հետո ՉԹՕ-ները հաճախ սկսեցին անվանել նաև «թռչող ափսեներ»:
Միքայել Չամչյանը պատմաբան է, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ: Նրա «Պատմություն Հայոց...» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո:
Չամչյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Սբ Ղազար կղզո
... Читать дальше »
Չադը պետություն է Կենտրոնական Աֆրիկայում: Ռելիեֆում գերակշռում են 250–400 մ բարձրության տափարակ հարթավայրերը: Երկրի ծայր հյուսիսում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը` մինչև 3415 մ), հյուսիս-արևելքում՝ Էրդի ու Էննեդի սարավանդները: Տարածքի հյուսիսային կեսը զբաղեցնում է քարքարոտ ու ավազոտ Սահարա անապատը: Ընդերքում կան բոքսիտի, անագի, վոլֆրամի, երկաթի, նավթի հանքավայրեր:
Որսորդությունը վայրի կենդանիների ու թռչունների որսն է: Մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է: Հնում որսորդությունը (նաև որսի սպառումը) կոլեկտիվ բնույթի էր և սովորաբար զուգակցվում էր հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ: Որսորդության հնագույն գործիքներից էին քարը, քարե, փայտե և ոսկրե կացինը, տեգը, նիզակը, պարսատիկը, ցանցը, թակարդը, իսկ մետաղամշակությունից հետո՝ մետաղե սուրը, թուրը, դաշույնը, կացինը և այլն: Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը. մինչև հրազենի երևան գալը (XII դար) այն եղել է որսորդության հիմնական զենքը: Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն:
Որորները կազմում են քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Մերձափնյա են: Մարմնի երկարությունը 20–75 սմ է (բևեռային որոր), կենդանի զանգվածը՝ 200–1500 գ: Այս թռչունների տեսակները բազմաթիվ են ու բազմազան, և բոլորը կենսակերպով նման են միմյանց: Որորները լավ թռչում են, հիանալի լողում ու քայլում, երկար ժամանակ մնում են ծովում և նույնիսկ քնում ջրի վրա: Որոշ տեսակներ ունեն բարակ, ուղիղ և սրածայր կտուց, մյուսները՝ ավելի հզոր, կեռ ծայրով, ելուստավոր ներքնակտուց, հաճախ՝ վառ գունավորված: Թևերը երկար են, սուր, հարմարված` երկարատև թռիչքների, որոշ որորներ ընդունակ են սավառնաթռիչքի: Ունեն համեմատաբար կարճ ոտքեր՝ ամբողջական կամ կտրտված լողաթաղանթներով: Փետրածածկը խիտ է և չթրջվող: Արուները և էգերը միագույն են, բայց խիստ գունափոխվում են՝ ըստ տարեշրջանի և տարիքի. գերակշռում են սպիտակը, մոխրագույնը, սև
... Читать дальше »
Որդեր (հելմինթներ, ճիճուներ)՝ առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է: Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ:
Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին: Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ: Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ: Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում: Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այ
... Читать дальше »
Որդան կարմիրը կամ կարմրորդերը կոկցիդների ենթակարգի տարբեր ընտանիքների միջատներ են, որոնց էգերն օգտագործվում են կարմիր ներկի՝ կարմինի ստացման համար: Առավել արժեքավոր են հայկական, մեքսիկական և լեհական որդան կարմիրները: Հայաստանում տարածված որդանների 3 տեսակից ներկ ստանալու համար օգտագործվել է միայն մեկը՝ բուն հայկական կամ արարատյան որդան կարմիրը, որը ներկայումս հանդիպում է Արարատյան դաշտի աղուտներում և բնաշխարհիկ է:
Հայկական որդան կարմիրը ներկատու հայտնի միջատներից ամենախոշորն է: Նրա էգերն անթև են, ձվաձև, ունեն 4–12 մմ երկարություն: Արուները թևավոր են, երկար հովհար
... Читать дальше »
Ոսպնյակները կոր մակերևույթներով սահմանափակված լուսաթափանց նյութից (ապակի, քվարց և այլն) պատրաստված մարմիններ են, որոնք ձևափոխում են լույսի փունջը: Ակնոցի ապակիները կամ պլաստիկները հատուկ եղանակով մշակված ոսպնյակներ են, որոնք փոխում են իրենց միջով անցնող լուսային ճառագայթների ուղղությունը:
Կան տարբեր չափերի ոսպնյակներ՝ մանրադիտակի մանրիկ ոսպնյակներից մինչև աստղադիտակներում օգտագործվող 1 մ-ից ավելի տրամագծով հսկաները: Մեր աչքի ակնաբյուրեղները նույնպես ոսպնյակներ են:
Ոսկրը մարդու և ողնաշարավոր կենդանիների կմախքի հիմնական մասն է: Այն կազմված է առավելապես ոսկրային, նաև նյարդեր, արյան ու ավշային անոթներ գոյացնող այլ հյուսվածքներից: Ըստ ձևի և կառուցվածքի՝ տարբերում են երկար կամ խողովակավոր, տափակ կամ լայն ու կարճ ոսկրեր: Ոսկրի կառուցվածքային միավորը ոսկրաբջիջներն են (օստեոններ), որոնք գոյացնում են անզեն աչքով տեսանելի ոսկրային թիթեղիկներ: Ըստ այդ թիթեղիկների դասավորության խտության՝ տարբերում են ներքին կամ հոծ և արտաքին կամ սպունգանման ոսկրանյութ: Երկար ոսկրերում գերակշռում է հոծ նյութը, կարճերում՝ սպունգանմանը: Թիթեղիկներով սահմանազատված խորշիկները լցված են ոսկրածուծով: Ոսկրերը, բացառությամբ հոդաճառով ծածկված հոդամակերեսների, պատված են արյան անոթներով ու նյարդերով հարուստ, բաց վարդագույն շարակցահյուսվածքային թաղանթով (շրջոսկր), որը մասնակցում է ոսկրի
... Читать дальше »
Ոսկին դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է: Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է:
Բնության մեջ ոսկին հանդիպում է և՜ բնածին, և՜ քիմիական միացությունների ձևով: Բնածին ոսկու խոշոր կտորներին տրվում են հատուկ անուններ, և պահվում են թանգարաններում: Ավստրալիայում հայտնաբերված ամենախոշոր կտորները՝ «Հոլտերմանի սալը» (93,5 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել: Ռուսաստանում բնածին ոսկու ամենախոշոր (36 կգ) կտորը գտնվել է Ուրալում 1842 թ-ին և կոչվել է «Մեծ եռանկյուն»: Աշխարհում ոսկու հիմնական պաշարները գտնվում են Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապ
... Читать дальше »
Ոսկերչությունը, արծաթագործությունն ու ակնագործությունը զարդեր և գեղարվեստական այլ իրեր ստեղծող հնագույն ու տարածված արհեստներ են, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակներ:
Ոջլախոտը (անիծած հարս) գորտնուկազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է ոջլախոտի շուրջ 200, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ գարշահոտ, գալարուն, Շովիցի, արևելյան, պարսկական և այլն: Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում: Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները:
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15–150 սմ: Տերևները հերթադիր են, թաթաձև հատվածավոր կամ թաթաձև բաժանված: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝
... Читать дальше »
Ողնուղեղը մարդու և ողնաշարավոր կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի ամենաստորին բաժինն է: Հասուն մարդու ողնուղեղի երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Պարանանման է` տեղադրված ողնաշարի խողովակում և շրջապատված ուղեղապատյաններով, որոնք ողնուղեղը պաշտպանում են վնասվածքներից: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը: Ողնուղեղի հաստությունը տարբեր հատվածներում տարբեր է. առավել ցայտուն են պարանոցային և գոտկասրբոսկրային հաստացումները, որտեղ ձևավորվում են վերին ու ստորին վերջույթների համապատասխան նյարդերը: Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մա
... Читать дальше »
Սրանք միջատակերների կարգի կաթնասուն կենդանիներ են. արտաքնապես միմյանցից տարբերվում են, սակայն համարվում են մոտ ազգակիցներ: Հանդիպում են գրեթե բոլոր բնակլիմայական և լանդշաֆտաաշխարհագրական գոտիներում:
Ոզնիները մանր ու միջին մեծության կենդանիներ են: Մեծամասնության թաթերը հնգամատ են՝ լավ զարգացած ճանկերով: Ականջները մեծ են կամ թերաճ, որոշ տեսակների դունչը ձգված է, կնճիթաձև, շարժունակ: Ատամները թույլ են տարբերակված: Ոզնին ասես գլորվում է գետնի վրայով` իր շարժուն քթով հոտոտելով այն ամենը, ինչ կարելի է ուտել՝ միջատներ ու նրանց թրթուրները, խխունջներ և ա
... Читать дальше »
Ոզնագլխիկը (ոզնենի) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Հայտնի է շուրջ 120, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ գնդագլխիկավոր, փշոտ, բազմափուշ, սովորական և այլն՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Տավուշի մարզերում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20–100 սմ և ավելի: Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված: Ծաղկաբույլը ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա խմբված, միածաղիկ զամբյուղ է և կազմում է գնդաձև գլխիկ: Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից: Սրանք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջակ
... Читать дальше »
Շուշին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) համանուն շրջանի վարչական կենտրոնն է: Առաջին անգամ հիշատակվել է XV դարում:
Շուշին Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում է՝ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին՝ Ստեփանակերտից 11 կմ հարավ: Կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –2 ... Читать дальше »
Շուշանբանջարը (ղմի, քեղակարոս) նեխուրազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում: ՀՀ-ում հանդիպում է շուշանբանջարի 5 տեսակ՝ ոսկեզօծ, վարդագույն, խոշորապտուղ, երկարամազ, սոխուկավոր (պալարակիր) կամ մանդակ՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի անտառներում, բացատներում, անտառեզրերին, լեռների խոտածածկ լանջերին, թփուտներում:
Ցողունն ուղղաձիգ է (բարձրությունը՝ 20–160 սմ), ճյուղավորվող, ստորին մասում՝ փշանման մազմզուկներով պատված: Տերևները փետրաձև կտրտված են: Ծաղկաբույլը
... Читать дальше »
Շուշանը շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր բույս է: Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100) տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի անտառներում և լեռնալանջերին: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ Շովիցի և հայկական՝ տարածված Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում:
Սոխուկը թեփուկավոր է, ցողունը՝ չճյուղավորվող, կանգուն (բարձրությունը՝ 100–110 սմ), տերևապատ: Տերևները գծային են, նշտարաձև, ձվաձև, հերթադիր կամ տերևափնջերով դասավորված: Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները խոշոր են, դեղին՝ շագանակագույն բծերով, կարմիր կամ նարընջագույն (1
... Читать дальше »
Գրող, դերասան, կինոռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վասիլի Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է սոցիալ-հոգեբանական տիպերի բազմազանությունը. նրա հերոսները ժողովրդից ելած արտասովոր մարդիկ են՝ բարոյապես մաքուր ու պահանջկոտ:
Վասիլի Շուկշինը 1943 թ-ին ավարտել է յոթնամյա դպրոցը, ընդունվել Բիյ
... Читать дальше »
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմ
... Читать дальше »
Շրի Լանկան (մինչև 1972 թ.՝ Ցեյլոն) պետություն է Ասիայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով: Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները: Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է: Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր:
Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է: Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղում
... Читать дальше »
Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում` Ալպերում, գտնվող Շվեյցարիա պետությունը համարվում է աշխարհամասի ամենագեղեցիկ երկիրը:
Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք պատկանում են Ալպյան համակարգին: Ամենաբարձր կետը Դյուֆուր լեռնագագաթն է (4634 մ): Լեռների լանջերը ծածկված են ձյունով, գագաթները՝ հավերժական սառույցով: Երկրի տարածքով 375 կմ երկարությամբ հոսում է Հռենոսը` Արե վտակով, Ռոն, Ինն և այլ գետեր, խոշոր լճերն են Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե, Նևշատելյան:
Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում` Սկանդինավյան թերակղզու արևելքում և հարավում: Նրան են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ: Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը:
Կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրիդերիկ Շոպենը լեհական դասական երաժշտության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը համաշխարհային երաժշտության բարձրագույն նվաճումներից է:
Ֆրիդերիկ Շոպենը դաշնամուրի առաջին դասերն առել է քրոջից՝ Լյուդվիգայից: 3 տարեկանից նվագել է, 7-ից՝ ստեղծագործել, իսկ 8-ից հանդես է եկել համերգներով: 1816–2
... Читать дальше »
Շոկոլադը կակաոյի տրորած սերմերի, կակաոյի յուղի, շաքարի (սովորաբար` շաքարի փոշու) և անհրաժեշտ համ ու բուրմունք տվող հավելանյութերով պատրաստվող հրուշակեղեն է: Կակաոյի սերմերն ունեն դառը, տտիպ համ և մանուշակագույնից մինչև մոխրագույն ու սպիտակ գունավորում: Նոր հավաքած, փափուկ մասերից մաքրած սերմերը 2–7 օր ֆերմենտացնում են, որի ընթացքում սերմերը դառնում են շագանակագույն և ձեռք բերում դուրեկան բույր ու համ: Այնուհետև դրանք չորացնում են արևի տակ կամ տաք օդով: Կակաոյի սերմերի միջուկը պարունակում է ջուր, ճարպ, յուղ, օսլա, գլյուկոզ, ֆրուկտոզ, սպիտակուց, թեոբրոմին, կոֆեին, աղաղանյութեր, հանքային նյութեր:
Շնկոտեմը կաղամբազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 9 (11) տեսակ՝ դաշտային, հարթապտղանի, հովանոցավոր, Շովիցի, Զանգեզուրի և այլն՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի՝ ստորինից մինչև վերին լեռնային գոտիների խոնավ բացատներում, գետափերին և այլուր:
Ցողունը կանգուն է (բարձրությունը՝ 5–60 սմ), երբեմն՝ թույլ ճյուղավորվող: Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը պատիճակ է, սերմերը հարթ կամ կետիկավոր ե
... Читать дальше »
Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ: Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով: Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան:
Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վազում և լողում են: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր: Ապրում են 10–12 (16–17) տարի: Հիմնական և լրա
... Читать дальше »
Շնդեղը շուշանազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր խոտաբույս է: Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝ Շովիցի, զանգեզուրյան, Նինայի, Գոհարի, ստվերային, հիանալի կամ սքանչելի: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, օշինդրային կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում (500–3200 մ բարձրություններում):
Ցողունը կարճ է (բարձրությունը՝ 10–30 սմ) կամ բացակայում է: Տերևները երկարավուն են, նշտարաձև կամ էլիպսաձև: Ծաղիկները մեկական են կամ խմբերով՝ ձագ
... Читать дальше »
Շնաձկները և կատվաձկները ձկների յուրատեսակ խումբ են կազմում, որի հիմնական տարբերիչ հատկանիշը աճառային կմախքն է:
Շնաձկները պատկանում են թերթախռիկավորների ենթադասի ձկների վերնակարգին: Հայտնի է 20 ընտանիք, մոտ 250 տեսակ: Հիմնականում տարածված են արևադարձային և հեռավորարևելյան ծովերում: Ունեն իլիկաձև մարմին. երկարությունը 0,5 մ-ից (սև ծակող շնաձուկ) 20 մ է (հսկա շնաձուկ), լողափամփուշտ չունեն: Նրանց հիմնական տարբերիչ հատկանիշն աճառային կմախքն է: Աճառից են կազմված նաև մեծ ականջներն ու քիթը: