Среда, 25.06.2025, 16:12Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Դիմապատկեր
00:01
Դիմապատկեր
Դիմապատկերը կերպարվեստի ժանր է, մարդու կամ մարդկանց խմբի պատկերումը:

Դիմապատկերը գեղանկարչության և գրաֆիկայի մեջ կոչվում է դիմանկար, քանդակագործության մեջ՝ դիմաքանդակ: Դիմապատկեր է նաև ինքնանկարը: Դիմապատկեր ստեղծվում է անմիջականորեն բնորդից, փաստական նյութերի հիման վրա, հիշողությամբ կամ երևակայությամբ: 
Դեռևս անտիկ աշխարհում լայնորեն տարածված դիմապատկերը  զգալի ազդեցություն է թողել Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի և այլ շրջանների դիմապատկերի արվեստի վրա, և, ըստ տեղի ավանդույթների, ունեցել է ինքնատիպ զարգացում: Վերածննդի դարաշրջանում դիմապատկերն աննախընթաց զարգացման է հասել Սանդրո Բոտտիչելլիի, Դոնատելլոյի, Լեոնարդո դա Վինչիի, Տիցիանի (Իտալիա), Յան վան Էյքի (Նիդեռլանդներ), Ալբրեխտ Դյուրերի, Լուկաս Կրանախի (Գերմանիա) և ուրիշների արվեստում: XVII դարում նոր որակ և իմաստավորում ունեին Ռեմբրանդի, Ֆրանս Հալսի (Հոլանդիա), Ռուբենսի (Ֆլանդրիա), Դիեգո Վելասկեզի (Իսպանիա) և ուրիշների ստեղծած դիմապատկերները: XVIII–XIX դարերում այդ ժանրի նշանակալի գործեր են ստեղծել նկարիչներ Անտուան Վատտոն, Գյուստավ Կուրբեն, Օգյուստ Ռենուարը (Ֆրանսիա), Կարլ Բրյուլլովը, Իլյա Ռեպինը, Վալենտին Սերովը (Ռուսաստան) և ուրիշներ: XX դարից դիմապատկերը ձեռք է բերել նոր բովանդակություն և վերարժևորվել է. առաջնային է դարձել մարդու հոգեբանական կերպարի ստեղծումը: Հայաստանի տարածքում հայտնաբերվել են դիմաքանդակներ՝ հելլենիզմի և նախորդ շրջանի արձանների գլուխներ: Գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են միջնադարյան դիմաքանդակները: Նշանավոր են XI դարի Գագիկ Ա-ի արձանը, XIII–XIV դարերի մանրանկարների դիմապատկերները: Հայաստանում և հայկական գաղթավայրերում դիմապատկերի ժանրը զարգացել է XII–XIII դարերում: Դիմանկարի նշանավոր ներկայացուցիչներ են Հովնաթանյանները, Մինասը, Հովհաննես Մրքուզը, Բոգուշները, Բոգդան Սալթանովը և ուրիշներ: XIX–XX դարերում դիմապատկերներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Ստեփան Աղաջանյանը, Հակոբ Գյուրջյանը, Եղիշե Թադևոսյանը, Փանոս Թերլեմեզյանը, Էդգար Շահինը և ուրիշներ:
XX դարի դիմապատկերի վարպետ է Մարտիրոս Սարյանը, նշանավոր են նաև Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Երվանդ Քոչարը, Նիկողայոս Նիկողոսյանը, Ալեքսանդր և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանները, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը, Հակոբ Հակոբյանը, Արա Շիրազը և ուրիշներ: 
Просмотров: 430 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: