Среда, 25.06.2025, 16:11Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Դիրիժոր
00:06
Դիրիժոր
Դիրիժորը նվագախումբ, երգչախումբ, օպերային և բալետային խմբերի երաժշտական կատարումները ղեկավարող անձն է:

«Դիրիժորը» ֆրանսերեն է. նշանակում է ուղղություն տալ, ղեկավարել: Նախապես դիրիժորի դերը սահմանափակվել է չափ տալով, իսկ ավելի ուշ այդ դերն ստանձնել է գեներալ–բասը՝ նվագամասը կլավեսինով կամ երգեհոնով կատարող երաժիշտը: Գեներալ-բասը լավ լսելի էր յուրաքանչյուր երաժշտի և թույլ չէր տալիս շեղվել տակտից:
XVIII դարի 2-րդ կեսին գեներալ-բասին փոխարինել է առաջին ջութակահարը, որին անվանել են կոնցերտմայստեր: Նա և' ջութակ է նվագել, և' չափ տվել աղեղով: 
XIX դարի կեսերին նվագախմբերը մեծացել, համալրվել են նոր երաժշտական գործիքներով, բարդացել է բազմաձայն ստեղծագործությունների նոտագրումը, որի համար անհրաժեշտ էր նրբաճաշակ և երաժշտական հարուստ գիտելիքներ ունեցող ղեկավար: Դիրիժորն աստիճանաբար դարձել է երաժշտական նվագախմբի լիիրավ ղեկավարը: Ելույթի ժամանակ նա կանգնում է դիրիժորական նոտակալի առջև՝ դեմքով դեպի նվագախումբը, աջ ձեռքում՝ դիրիժորական փայտիկը (առաջին անգամ օգտագործել է Ի.Ֆ. Մոզելը 1812 թ-ին Վիեննայում) կամ առանց փայտիկի: Դիրիժորից է կախված ստեղծագործության կատարման տեմպը՝ արագությունը: 
Փորձերի ընթացքում դիրիժորը մշակում է երաժշտության տակտը: Նրա առջև՝ նոտակալին դրվում է պարտիտուրը՝ նվագախմբային ստեղծագործության նոտագրությունը, որին նայելով նա հետևում է յուրաքանչյուր երաժշտի նվագին: Պարտիտուրի մեջ կոմպոզիտորը նշում է հիմնական տեմպերը, զանազան նրբերանգներ՝ հնչերանգների փոփոխությունները, կատարվող ստեղծագործության բնույթը և այլն: Նա ապահովում է ստեղծագործության կատարման ներդաշնակ միասնականությունը, տեխնիկական կատարելությունը, նվագախմբին կամ երգչախմբին հաղորդում է իր գեղարվեստական նպատակը, կատարվող ստեղծագործության սեփական մեկնաբանումը: Դիրիժորի տեխնիկան  ձեռքերի շարժումների հատուկ մշակված համակարգ է. էական են նաև նրա հայացքն ու դիմախաղը: 
Հաճախ կոմպոզիտորը` որպես դիրիժոր, ինքն է ղեկավարում նվագախումբը կամ երգչախումբը (կամ երկուսը միասին)` իր իսկ ստեղծագործությունը ներկայացնելիս:
Դիրիժոր են անվանում նաև գործիքային, երգի-պարի անսամբլների, թատերական նվագախմբերի ղեկավարներին, զինվորական նվագախմբի դիրիժորին անվանում են կապելմայստեր, իսկ երգչախմբի դիրիժորին՝ խմբավար:
Ճանաչված դիրիժորներից են Արթուր Նիկիշը, Լեոպոլդ Ստոկովսկին, Լեոնարդ Բեռնսթայնը, Արթուրո Տոսկանինին, Հերբերտ ֆոն Կարայանը, Եվգենի Մռավինսկին, Եվգենի Սվետլանովը, Յուրի Տեմիրկանովը, Ռիկարդո Մուտին, Լորին Մաազելը, Վալերի Գերգիևը, Կոստանդին Սարաջևը, Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, Միքայել Թավրիզյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Դավիթ Խանջյանը, Հովհաննես Չեքիջյանը, Լորիս 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 289 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: