Среда, 25.06.2025, 16:49Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Դիզայն
00:00
Դիզայն
Դիզայնն արտադրական իրերը, սարքավորումները և շրջակա 
միջավայրը գեղագիտորեն ձևավորելու արվեստն է. սերտորեն կապված է գիտության ու տեխնիկայի առաջընթացին՝ միտված 
մարդկության զարգացման հեռանկարային խնդիրներին: 

«Դիզայնն» անգլերեն է. նշանակում է նախագծել, մտահղանալ: Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին: Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ: Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ: Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով: 
Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները: Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են  դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը: Մեծ է դիզայնի դերը արդյունաբերության մեջ արտադրանքի մրցունակության ապահովման առումով:
Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի  ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները: Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները: Ամերիկացի գեղագետ Թոմաս Մոնրոն, օրինակ, մեր օրերում դասական արվեստների շարքում դիզայնի ոլորտ է ներառում նաև պլաստիկ վիրաբուժությունը, դիմահարդարումը, օծանելիքի պատրաստումը, խոհարարությունը, հագուստի նորաձևությունը և այլն: Դրանց գումարվում է նաև առարկաների կիրառական նպատակահարմարության խնդիրը, որի անհրաժեշտությունը նկատել էին դեռևս Սոկրատեսը (մ. թ. ա. VI–V դարեր) և արաբ փիլիսոփա, բժիշկ Մուհամեդ Ֆարաբին (870–950 թթ.): 
Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները: Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ: 
Բարձրաճաշակ առարկաների արտադրությունը պետք է փոխշահավետ լինի և՜ արտադրողի, և՜ սպառողի համար: Միայն նախագծման, արտադրության և սոցիալական միջավայրի, սպառողի պահանջարկի, առարկայի օգտակարության և գեղեցկության հատկանիշների համակողմանի համադրմամբ արտադրանքը կարող է դառնալ առավել օգտակար և հարմարավետ:
Դիզայնի տեսական խնդիրների մշակմամբ զբաղվող կենտրոններ են ստեղծվել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում, Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցը Գերմանիայում, Արվեստների թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայում և այլն: 
Միլանում կազմակերպվում են արդյունաբերական դիզայնի ամենամյա էքսպո-ցուցահանդեսներ:
Մեծ է դիզայնի զարգացման հեռանկարը նաև Հայաստանում, որտեղ նույնպես վերջին տարիներին բացվել են դիզայնի կենտրոններ: Դիզայնի բաժիններ են ստեղծվել Երևանի թատերարվեստի և կինոյի ինստիտուտում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում և այլուր, գործում են նաև դիզայնի մասնագիտական քոլեջներ:
Просмотров: 278 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: