 |

| Пятница, 10.04.2026, 05:48 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Декабрь » 1 » Դոմինիկա
|
Դոմինիկան պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովում՝ Փոքր Անտիլյան կղզեխմբի Դոմինիկա կղզում: Բրիտանական համագործակցության անդամ է: Մակերևույթը լեռնային է: Կենտրոնում գտնվում է կղզու ամենաբարձր կետը՝ Դյաբլոտեն հրաբուխը (1447 մ): Կլիման արևադարձային է: Հաճախակի են արևադարձային փոթորիկները: Կղզին հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1493 թ-ի նոյեմբերի 3-ին, և քանի որ այդ օրը կիրակի էր, այն անվանել է Դոմինիկա, որը թարգմանաբար նշանակում է կիրակնօրյա: Երկիրը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1978 թ-ին: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են ադամաթուզ, կոկոսյան արմավենի, կակաո, ցիտրուսներ և այլն:
|
|
Просмотров: 305 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |