Среда, 25.06.2025, 16:35Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Դոմինիկյան Հանրապետություն
00:11
Դոմինիկյան Հանրապետություն
Դոմինիկյան Հանրապետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Հայիթի կղզու արևելյան մասում: Մակերևույթը լեռնային է: Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը` 3175 մ՝ Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները: Կան բոքսիտների, նիկելի, ոսկու, երկաթի պաշարներ:
Կլիման արևադարձային է: Հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը: Գետերը (Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ: Լճերից նշանավոր է Էնրիկիլիոն: Տարածքի անտառներն իրենց տեղը զիջել են մշակովի հողատարածքներին:
Մինչև XV դարի վերջը Հայիթի կղզում բնակվում էին հնդկացիական ցեղեր: 1492 թ-ին Ք. Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց կղզին և այն անվանեց Էսպանյոլա` իր հայրենի Իսպանիայի անունով: XV դարի վերջից կղզու արևելյան մասը (այժմյան Դոմինիկյան Հանրապետության տարածքը) իսպանական Սանտո Դոմինգո գաղութն էր (1496 թ-ին այստեղ հիմնված քաղաքի անունով): Անկախություն է ձեռք բերել 1865 թ-ին:
Երկրի բնակչության 70%-ը մուլատներ են, իշխող կրոնը՝ կաթոլիկությունը: Խոշոր քաղաքներն են Սանտո Դոմինգոն և Սանտյագոն:
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն ենԱրդյունահանում են բոքսիտ, նիկել: Առավել զարգացած է սննդի, հիմնականում շաքարի արդյունաբերությունը: Կան փայտասղոցման, կահույքի, տեքստիլ, քիմիական ձեռնարկություններ: Արտահանության համար մշակում են շաքարեղեգ, սուրճ, կակաո, ծխախոտ, ադամաթուզ, ներքին սպառման համար՝ բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ և այլն: Անհրաժեշտ պարենամթերքը, սարքավորումները, մեքենաները, դեղորայքը ներմուծվում են: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 301 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: