Среда, 25.06.2025, 16:22Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Դրամագիտություն
00:15
Դրամագիտություն
Դրամագիտությունը (լատիներեն՝ նումիզմատիկա) պատմական օժանդակ գիտություն է. 
ուսումնասիրում է դրամահատության, դրամական շրջանառության պատմությունը, 
մետաղադրամները, դրամական գանձերը, մեդալները, շքանշանները և այլն:

Դրամագիտության հիմնական աղբյուրը հին դրամներն են, որոնք, որպես շրջանառության միջոց, արհեստագործական արտադրանք, գեղարվեստական ստեղծագործություն և արձանագրագիտական աղբյուր, ուսումնասիրվում են գրավոր և հնագիտական աղբյուրների հետ միասին: XV–XVII դարերում ստեղծվել են բազմաթիվ մասնավոր, իսկ XVIII դարում՝ Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի թանգարաններին առընթեր` դրամական հավաքածուներ: Այս շրջանում դրամները դիտվել են սոսկ իբրև արվեստի առարկաներ: 
Դրամագիտությունը` որպես գիտություն, ձևավորվել է XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին: Առավել արժեքավորներից են հունա-հռոմեական, բյուզանդական, հին ու միջնադարյան հայկական և արաբատառ արձանագրություններով դրամները:
Հայկական հին դրամների մասին գիտական հետաքրքրությունն սկզբնավորվել է եվրոպական երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա և այլն): XIX դարում հայկական հին դրամների ուսումնասիրմանը մեծապես նպաստել են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները: Սակայն հայկական դրամագիտությունը` որպես ինքնուրույն գիտաճյուղ, զարգացել է XIX դարի 2-րդ կեսից: Ֆրանսիացի հայագետ Վիկտոր Լանգլուան 1850 թ-ից մի շարք աշխատություններում անդրադարձել է հայկական դրամների դասակարգմանը, անվանումներին, դրամագիտությանն առնչվող այլ խնդիրների: 1859 թ-ին արևելագետ Բարտոլոմեյն առաջին անգամ մեկնաբանել է հայկական դրամական միավորների անվանումները: 
XIX դարի կեսից կիլիկյան դրամներին և հայկական կնիքներին նվիրված մի շարք աշխատություններ է հրատարակել դրամագետ Գուստավ Շլումբերժեն: 1890 թ-ին Էռնեստ Բաբելոնը տարբեր երկրների հավաքածուների հիման վրա ներկայացրել է Ծոփքի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի Արտաշիսյան թագավորների դրամների դասավորությունը: Հայկական դրամների հավաքման ու քննության գործում կարևոր ներդրում ունի Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, դրամագետ Կղեմես Սիպիլյանը: 1904 թ-ին դրամագետ Ալեքսանդր Պետրովիչը հրապարակել է պարթև Արշակունիների դրամների հատկանշական ցուցակը (կատալոգ), որտեղ ընդգրկված են նաև հին հայկական դրամներ:
1919 և 1960 թթ-ին Վիեննայում լույս է տեսել Հակոբոս Տաշյանի «Արշակունի դրամներ» աշխատությունը, որտեղ, ըստ դրամների և գրավոր աղբյուրների, ներկայացվել են նաև հայ-պարթևական առնչությունները: 1923–36 թթ-ին Ժակ դը Մորգանի հրատարակած «Արևելքի երկրների կատալոգում» ներկայացված են նաև Ծոփքի Երվանդունիների և Մեծ Հայքի Արտաշիսյանների դրամները:
Կովկասագետ Եվգենի Պախոմովի 9-հատորանոց աշխատությունում (1926–66 թթ.) մանրամասն ներկայացված է Այսրկովկասում հայտնաբերված գանձերի և դրամների ցուցակը: Կարապետ Բասմաջյանը «Հայկական ընդհանուր դրամագիտություն և Հայաստանի վերաբերյալ դրամներ» (1936 թ.) ուսումնասիրությամբ առաջին անգամ ամփոփ  քննության է առել հայկական դրամները:
1921 թ-ից դրամներ են հավաքում և ուսումնասիրում Հայաստանի պատմության պետական թանգարանում, իսկ 1940-ական թվականներին հիմնվել է դրամագիտության բաժինը, որտեղ կենտրոնացվել են տարբեր երկրների դրամներ՝ սկսած մ. թ. ա. V դարից: Այստեղ ուսումնասիրվել են հայկական բոլոր, ինչպես և Հայաստանի պատմությանն առնչվող տարբեր երկրների դրամախմբերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Բաժինն զբաղվում է դրամների հայտնաբերման, դասակարգման, դրամաշրջանառության, հայկական մեդալների, թղթադրամների ուսումնասիրության և այլ խնդիրներով: Սփյուռքահայ դրամագետ Զարեհ Պտուկյանի աշխատությունները նվիրված են առավելապես Կիլիկյան Հայաստանի, Արտաշիսյան, հռոմեական դրամների ուսումնասիրությանը: 
2007 թ-ին Հայկական հանրագիտարանի հրատարակած «Սուրբ Հայաստան» կատալոգում դրամագետ Արմինե Զոհրաբյանը ներկայացրել է VII– XIV դարերի Հայաստանի դրամական շրջանառությունը և Կիլիկիայի հայկական դրամները: Հին և միջնադարյան դրամներին նվիրված երկեր են հրատարակել Խաչիկ Մուշեղյանը, Պերճ Կարապետյանը, Պերճ Սապպաղյանը, Տիգրան Կույումուջյանը, Մեսրոպ Աբգարյանցը, Ռուբեն Վարդանյանը, Մկրտիչ Զարդարյանը և ուրիշներ:
1975 թ-ին Եղիա Ներսիսյանի ջանքերով Լոս Անջելեսում հիմնադրվել է Հայկական դրամագիտական ընկերությունը, որը հրատարակում է «Հայ դրամագիտական հանդեսը» (տարեկան 4 համար՝ հայերեն և անգլերեն), ինչպես նաև առանձին մենագրություններ ու ժողովածուներ:
Просмотров: 411 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: