Среда, 25.06.2025, 16:03Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 5 » Էլ Գրեկո
16:37
Էլ Գրեկո
Էլ Գրեկոն (իսկական անուն-ազգանունը՝ Դոմենիկո Թեոտոկոպուլի) աշակերտել է Կրետե կղզու սրբանկարիչներին (ուսուցիչ՝  Միքայիլ Դամասկինոս): Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդույթները: Մոտ 1567 թ-ին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ). սովորել է Տիցիանի արվեստանոցում: Այստեղ  նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–75 թթ.), «Մարխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ: 1570 թ-ին  Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզեին: Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են: 1577 թ-ին նա տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում. այստեղ Էլ Գրեկոն, դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները («Սուրբ Մավրիկիոսի չարչարանքը», 1580–82 թթ., «Կոմս Օրգասի թաղումը», 1586–88 թթ., «Տոլեդոն ամպրոպի պահին», 1596–1600 թթ., «Հոգեգալուստ», 1610–14 թթ.,  «Պետրոս և Պողոս առաքյալները», 1614 թ. և այլն): 
Էլ Գրեկոն 1610–14 թթ-ին ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեդոյից» գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում:
Էլ Գրեկոյի ստեղծագործություններն ամբողջությամբ ներկայացվել են նրա մահից 300 տարի անց՝ XX դարի սկզբին:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 355 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: