 |

 |
| Суббота, 20.12.2025, 03:07 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Декабрь » 5 » Էվոլյուցիա
|
Հույն Նաուկրատի որդի Էվկլիդեսն ապրել ու աշխատել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Պտղոմեոս I-ի օրոք: Նրա գլխավոր աշխատանքը՝ 13 գրքով շարադրված «Սկզբունքները» (լատիներեն՝ «Տարրեր»), նվիրված է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության հարցերին: Նա դրանով հանրագումարի է բերել իրենից առաջ ստեղծված` Թալեսի, Պյութագորասի, Արիստոտելի և այլոց «հունական մաթեմատիկան»: Էվկլիդեսը կարողացել է եղած երկրաչափական առանձին-առանձին գիտական ճշմարտությունները վերածել խիստ տրամաբանական ու կապակցված գիտության: Էվկլիդեսյան երկրաչափությունն սկսվում է պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, այնուհետև մեկը մյուսի հետևից շարադրված են այդ գիտության թեորեմները, որոնցից յուրաքանչյուրի ապացուցումը հենվում է նախորդ՝ արդեն ապացուցված թեորեմների վրա: Էվկլիդեսը մշակել է նաև երկու ամբողջ թվի կամ երկու բազմանդամի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և կամ երկու հատվածի ընդհանուր չափը գտնելու մեթոդը, որը կոչվում է Էվկլիդեսի ալգորիթմ: Էվկլիդեսի անվան հետ են կապված Էվկլիդեսի տարածություն և Էվկլիդեսի հեռավորություն հասկացությունները: «Սկզբունքները» հայերեն է թարգմանել Անանիա Շիրակացին դեռևս VII դարում: Հայտնաբերվել է նաև աշխատության XVII դարի մանկավարժ և մատենագետ Գրիգոր Րաբունապետ Կեսարացու ամբողջական թարգմանությունը: Պահպանվել են նաև Էվկլիդեսի «Պատկերների տրոհման մասին» (պահպանվել է արաբերեն թարգմանությամբ) և «Կոնական հատույթներ» աշխատությունները:
|
|
Просмотров: 367 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |