Среда, 25.06.2025, 15:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 5 » Էյնշտեյն Ալբերտ
16:55
Էյնշտեյն Ալբերտ
Էյնշտեյնը դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի տղա: Դպրոցն ավարտելուց շատ չանցած, սակայն, Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվեց մաթեմատիկայով և սկսեց ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները ճանաչում գտան: 1 տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակեց մի քանի գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխեցին գիտնականների մտածելակերպը:
Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չկարողացան դրանք հասկանալ: Նա ստեղծեց ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծ ավանդ ներդրեց չափազանց փոքր մասնիկների (ինչպիսիք, օրինակ, էլեկտրոններն ու պրոտոններն են) վարքագծի տեսությունում (քվանտային տեսություն): Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և Տիեզերքի կառուցվածքը:
Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում: Ըստ այդ տեսության` ստացվում էր, որ եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղեր, նրա երկարությունը կփոքրանար, իսկ զանգվածը կաճեր: Հարաբերականության տեսության հիմնական դրույթեներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկյանում 300 հզ. կմ-ի: Էյնշտեյնի տեսությունը նաև կապ հաստատեց էներգիայի ու զանգվածի միջև, և այն արտահայտվում է E= mc2 բանաձևով, որտեղ E –ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c –ն` լույսի արագությունը: 
1914 թ-ին նա վերադարձավ Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ Էյնշտեյնը նշանավոր դարձավ ողջ աշխարհում և 1921 թ-ին արժանացավ ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:
Սակայն Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման հետ ազգությամբ հրեա Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվեց ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռեց թողնել Գերմանիան և 1933 թ-ին արտագաղթեց ԱՄՆ, որտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը:
Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը. նա ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման շարժման  ականավոր առաջամարտիկ էր: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 273 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: