 |

 |
| Суббота, 20.12.2025, 12:04 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Декабрь » 1 » Եղեգնակատու
|
Եղեգնակատուն (խաուս) կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Տարածված է Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Առաջավոր և Հարավարևմտյան Ասիայի գետահովիտներում: ՀՀ-ում տարածված է Արարատի, Արմավիրի (Արաքս գետի հովտում), Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում: Բույնը շինում է թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է այլ կենդանիների հին բները: Մարմինը կարճ է՝ 57–90 սմ, պոչը՝ 21–31 սմ, քաշը՝ մինչև 12 կգ: Վայրի կատուներից ամենամեծն է: Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրագույն է, բերանի շուրջը, ծնոտի և կոկորդի շրջանը՝ սպիտակավուն, ականջների ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով: Ոտքերը երկար են: Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Ունենում է մինչև 6 ձագ, որոնց կաթով կերակրում է 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից: Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին՝ նաև ցերեկը: Մորթին սակավարժեք է: Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին:
|
|
Просмотров: 449 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |