 |

 |
| Суббота, 20.12.2025, 01:24 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Декабрь » 1 » Եղրևանի
|
Եղրևանին (յասաման) ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թուփ կամ ծառ է: Հայրենիքը Արևելյան և Կենտրոնական Ասիան է: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական և պարսկական. լավ աճում են գրեթե բոլոր մարզերում՝ տնամերձ պարտեզներում: Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ: Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ): Եղրևանին օգտագործում են նաև գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ստանալու համար: Առհասարակ կարճատև է ծաղկում, սակայն գիտնականներն ստացել են բազմաթիվ նոր սորտեր, որոնց ծաղկման շրջանները տարբեր են: Եվ եթե պարտեզներում մարդիկ մշակեն մի քանի տարբեր սորտեր, ապա կարող են շուրջ 1 ամիս վայելել ծաղկած եղրևանու գեղեցկությունն ու բուրմունքը: Եղրևանին բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով: Ցրտադիմացկուն է, պահանջկոտ է հողի խոնավության նկատմամբ: Թուփը ստվերադիմացկուն է, սակայն փարթամ ծաղկում է արևի առատ լույսի պայմաններում:
|
|
Просмотров: 439 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |