Среда, 25.06.2025, 16:46Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Եկատերինա II
15:26
Եկատերինա II
Եկատերինա II-ը Ռուսաստանի կայսրուհին էր 1762–96 թթ-ին: Նրա գահակալումը նշանավորվել է ռազմական մեծ 
իրադարձություններով, կայսրության ընդլայնմամբ ու 
հզորացմամբ:

Եկատերինա II Ալեքսեևնան (Սոֆյա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ Ցերբստսկայա) սերում է գերմանական սնանկացած իշխանական տոհմից: 1744 թ-ից բնակվել է Ռուսաստանում. 1745 թ-ին ամուսնացել է թագաժառանգ` ապագա Պյոտր III կայսեր հետ: 1762 թ-ին գվարդիականների օգնությամբ գահընկեց է արել ամուսնուն, որին շուտով սպանել են, և տիրացել գահին: 
Եկատերինան Եվրոպայում ճանաչվել է որպես կիրթ և բազմաշնորհ միապետ. նրան անվանել են Լուսավորյալ միապետուհի: Նամակագրություն է ունեցել ֆրանսիական լուսավորիչների, մասնավորապես Դիդրոյի հետ: Ֆրանսուա Վոլտերին համարել է իր ուսուցիչը: 
Եկատերինան ճկուն դիվանագետ էր և իրեն շրջապատել է պետական ու ռազմական գործիչներով (Պյոտր Ռումյանցև, Գրիգորի Պոտյոմկին, Ֆեոդոր Ուշակով, Ալեքսանդր Սուվորով և ուրիշներ): Ամրապնդել է տեղական կառավարումը, վերակառուցել Սենատը: Եվրոպական Ռուսաստանում 20-ի փոխարեն ստեղծել է 50 նահանգ, որոնք բաժանվել են գավառների: Նահանգները կառավարել են ազնվականները: Հատուկ շնորհագրերով կարգավորել է ռուսական քաղաքների ինքնակառավարումը, բնակչության բուժօգնության նպատակով ստեղծել է Բժշկական կոլեգիա (կառավարման բարձրագույն մարմին):
Եկատերինա II-ի օրոք տեղի է ունեցել գյուղացիական պատերազմը 
(1773–75 թթ.)՝ Եմելյան Պուգաչովի գլխավորությամբ: Ռուս-թուրքական պատերազմների (1768–74 թթ-ի և 1787–91 թթ-ի) հետևանքով Ռուսաստանը վերջնականապես հաստատվել է Սև ծովում, 1783 թ-ին Ղրիմի խանությունը մտել է Ռուսական կայսրության մեջ: Նույն թվականի Գեորգիևյան դաշնագրով Ռուսաստանն իր հովանավորության տակ է առել նաև Արևելյան Վրաստանը: 
Եկատերինա II-ը մասնակցել է լեհ-լիտվական պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի 3 բաժանումներին (1772, 1793 և 1795 թթ.), որոնցով Բելառուսը, Աջափնյա Ուկրաինան, Լիտվան, Լատվիայի հարավային շրջանները միացվել են Ռուսաստանին, իսկ մնացած մասերը՝ Պրուսիային և Ավստրիային:
Եկատերինա II-ը մի շարք վիպագրական, դրամատիկական, հրապարակախոսական, գիտահանրամատչելի ստեղծագործությունների հեղինակ է:
Դեռևս 1760–70-ական թթ-ին հայ գործիչները (Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի) դիմել են Եկատերինա II-ին («Հյուսիսի Շամիրամին»)՝ ակնկալելով նրա օգնությունը` ազատագրելու Հայաստանը թուրք-պարսկական լծից: 1768 թ-ի հրովարտակով Եկատերինա II-ը պատրաստակամություն է հայտնել «հանուն քրիստոնեության» օգնել ու հովանավորել «ազնիվ հայ ժողովրդին»: 1769 թ-ին աստրախանցի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը Եկատերինա II-ին է ներկայացրել Հայաստանի ազատագրման և Ռուսաստանի հովանու ներքո հայկական պետականությունը վերականգնելու իր ծրագիրը: Կայսրուհին արտոնել է Ղրիմից հայերի գաղթը և Նոր Նախիջևանի հայկական գաղութի հիմնադրումը (1870 թ.), իսկ Մոլդովայից ու Բեսարաբիայից գաղթած հայերին` Գրիգորիուպոլիս քաղաքի հիմնումը (1872 թ.): Հովհաննես Լազարյանի՝ Հայաստանի ազատագրության ծրագիրը 1870 թ-ի հունվարի 10-ին Ալեքսանդր Սուվորովը ներկայացրել է Եկատերինա II-ին և մեկնել Աստրախան՝ այսրկովկասյան արշավանքը նախապատրաստելու: Միևնույն ժամանակ կազմվել և ցարական կառավարությանն է ներկայացվել Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետություն ստեղծելու ևս 2 ծրագիր: 
Ռուսաստանի զորքերը` կոմս, գեներալ Վալերիան Զուբովի հրամանատարությամբ, 1796 թ-ին շարժվել են Այսրկովկաս և գրավել Դերբենտը, Բաքուն, Շամախին ու Գանձակը: Սակայն նույն տարվա նոյեմբերին մահացել է Եկատերինա II-ը, գահ բարձրացած նրա որդի Պավել I-ի հրամանով դադարեցվել է արշավանքը, և ռուսական զորքերը 1797 թ-ին հեռացել են Այսրկովկասից:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 341 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: