Среда, 25.06.2025, 16:33Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Եմեն
15:37
Եմեն
Եմենը զբաղեցնում է Արաբական թերակղզու հարավարևմտյան և հարավային մասերը: Ափերը ողողվում են Կարմիր ծովի և Ադենի ծոցի ջրերով: Երկրի մակերևույթը լեռնային է (առավելագույն բարձրությունը՝ 3600 մ, Էն-Նաբի-Շաիբ լեռ) և դեպի ծովափ աստիճանաբար ցածրանում է: Կարմիր ծովի երկայնքով 50–60 կմ լայնությամբ ձգվում է դաշտավայր: Կան մարմարի, կրաքարի, պղնձի ֆոսֆորիտների պաշարներ:
Կլիման արևադարձային է: Մշտական հոսք ունեցող գետեր չկան:
Ժամանակակից Եմենը կազմավորվել է 1990թ-ին՝ Եմենի Արաբական Հանրապետության և Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միավորմամբ: Երկրի հիմնական բնակիչներն արաբներն են:
Տնտեսության հիմքը երկրագործությունն է: Մշակում են կորեկ, սորգո, սուրճ, ծխախոտ, բամբակենի, կոկոսյան և փյունիկյան արմավենիներ, համեմունքայինմշակաբույսեր: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: 
Կան թեթև, սննդի, նավթավերամշակման, նավաշինական, բամբակազտիչ ձեռնարկություններ:
Եմենի մայրաքաղաք Սանան տնտեսական և մշակութային կենտրոն է. հին թաղամասերի կողքին ստեղծվում են ժամանակակից կառույցներով նորերը, որոնք, սակայն, պահպանում են ավանդական ճարտարապետական տարրերը: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 279 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: