Среда, 25.06.2025, 16:50Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 1 » Եվրոպական Միություն
15:40
Եվրոպական Միություն
Եվրոպական Միությունը (Եվրամիություն) ներկայումս 27 եվրոպական երկրներ միավորող, հիմնականում սոցիալ-տնտեսական, քաղաքական, անվտանգության և բնապահպանական նպատակներ հետապնդող, 
քաղաքակրթական ընդհանրությունների հենքի վրա ստեղծված 
տարածաշրջանային վերպետական կազմակերպություն է:

Եվրոպայի միասնականության գաղափարը դարերի պատմություն ունի, սակայն դրա իրականացման անհրաժեշտությունը հրատապ է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո: 1957 թ-ին Բելգիան, Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները Հռոմում ստորագրել են պայմանագիր՝ Եվրոպական տնտեսական ընկերակցության կազմավորման մասին, որը 1993 թ-ին Մաաստրիխտի պայմանագրով պաշտոնապես վերանվանվել է Եվրոպական Միություն: Նույն պայմանագրով ստեղծված ընդհանուր շուկան  մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորություն է տալիս` առանց մաքսային տուրքի և այլ սահմանային խոչընդոտների: 1999 թ-ին մտցվել է ընդհանուր դրամական միավոր՝ եվրո, որը կարևոր նշանակություն ունի տնտեսական ինտեգրման առումով: 
Եվրամիությունը հեշտացրել է եվրոպական երկրների առևտրական գործարքները: Ներկայումս եվրոյի գոտում են միության 27 անդամներից 15-ը: Եվրամիության երկրները պարտավորվել են վարել միասնական քաղաքականություն՝ արտաքին քաղաքականության և անվտանգության, ներքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների, շրջակա միջավայրի պահպանության, հանցագործությունների դեմ պայքարի, արդարադատության և այլ հարցերի շուրջ:
2004 թ-ին մշակվել է համաեվրոպական սահմանադրությունը, և որպեսզի այն իրավական ուժ ստանա, պետք է ընդունեն Եվրամիության բոլոր երկրները:
Եվրամիությանն անդամակցելու համար տվյալ երկիրը պետք է բավարարի որոշակի տնտեսական և քաղաքական պահանջների, որոնք ընդունված է անվանել Կոպենհագենյան չափանիշներ:
Եվրամիության հիմնական կառույցներն են Նախարարների խորհուրդը, Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը, Վերահսկիչ պալատը, Եվրադատարանը, Կենտրոնական բանկը: 
Նախարարների խորհուրդ է կոչվում Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև նրանց տեղակալների՝ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը: Խորհրդի անդամ է նաև Եվրահանձնաժողովի նախագահը: Խորհուրդը սահմանում է Եվրամիության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները:
Եվրամիության խորհուրդն օժտված է գործադիր և օրենսդրական իշխանությամբ, որի համար էլ այն համարվում է որոշումներ ընդունող առանցքային մարմին: Յուրաքանչյուր իրավական ակտ պետք է արժանանա Եվրամիության խորհրդի հավանությանը:
Եվրահանձնաժողովը Եվրամիության բարձրագույն գործադիր մարմինն է. օժտված է նաև ածանցյալ օրենսդրական իրավասություններով: Նստավայրը Բրյուսելում է: Եվրահանձնաժողովն ունի 27 անդամ (յուրաքանչյուր երկրից՝ մեկական): Հանձնաժողովը ղեկավարում է նախագահը, որի թեկնածությունը պետությունների կամ կառավարությունների ղեկավարների առաջարկությամբ հաստատում է Եվրախորհրդարանը:
Եվրախորհրդարանն ունի 786 պատգամավոր, որոնք ընտրվում են անդամ-երկրների քաղաքացիներից՝ ուղղակի քվեարկությամբ: Խորհրդարանի հիմնական գործառույթը Եվրամիության բյուջեի հաստատումն է: Խորհրդարանն օժտված է նաև Հանձնաժողովին անվստահություն հայտնելու իրավասությամբ: Խորհրդարանի նիստերը գումարվում են Ստրասբուրգում և Բրյուսելում:
Եվրադատարանը դատական իշխանությունն իրականացնող մարմինն է, որը կարգավորում է անդամ-երկրների, հաստատությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած վեճերը: Նստավայրը Լյուքսեմբուրգում է:
Վերահսկիչ պալատը Եվրամիության ֆինանսական վերահսկողությունն իրականացնող մարմին է: 
Կենտրոնական բանկը Եվրամիությունում եվրոյի գոտու միասնական դրամավարկային քաղաքականությունն իրականացնող ֆինանսական հաստատություն է: Նստավայրը Ֆրանկֆուրտում է:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 339 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: