Четверг, 26.06.2025, 04:51Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Ջեֆերսոն Թոմաս
16:47
Ջեֆերսոն Թոմաս
Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի նախագծի 
հեղինակն է, ԱՄՆ-ի երրորդ նախագահը (1801–09 թթ.), 
պետության հիմնադիրներից, լուսավորիչ:

Թոմաս Ջեֆերսոնն ստացել է բազմակողմանի կրթություն, խորապես ուսումնասիրել է Ջոն Լոկի, Շառլ Մոնտեսքյուի, Ժան-Ժակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթ-ին եղել է Վիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թ-ին ընտրվել է Անգլիայից հյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսի պատգամավոր: 1776 թ-ին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է նույն տարվա հուլիսի 4-ին (այդ օրն ԱՄՆ-ում նշվում է որպես երկրի անկախության օր), և ԱՄՆ-ն անկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»: 
Ջեֆերսոնը մասնակցել է Վիրջինիայի հասարակական կարգի ժողովրդավարացման գործընթացին: 1786 թ-ին նա առաջարկել է օրենքի նախագիծ՝ կրոնական ազատության մասին, համաձայն որի՝ անգլիկան եկեղեցին զրկվել է պետական կրոնի արտոնություններից, իսկ ԱՄՆ-ի 1787 թ-ի 2-րդ սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատվել է պետությունից: 
1779–81 թթ-ին Ջեֆերսոնն ընտրվել է Վիրջինիայի նահանգապետ: 1785–89 թթ-ին դեսպանորդ էր Փարիզում, եղել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ականատեսն ու համակիրը: 1790–93 թթ-ին Ջորջ Վաշինգտոնի առաջին կառավարության պետական քարտուղարն էր. վարել է հեղափոխական Ֆրանսիային քաղաքական, դիվանագիտական և նյութական օգնություն ցուցաբերելու քաղաքականություն: 1796 թ-ին Ջոն Ադամսի կառավարության փոխնախագահն էր, 1801–09 թթ-ին՝ ԱՄՆ-ի նախագահը: Վարել է չափավոր քաղաքականություն, վերացրել է իր նախորդի հետադիմական օրենքները, կրճատել բանակն ու նավատորմը, պետական ապարատը: 1803 թ-ին Ֆրանսիայից գնել է Լուիզիանայի նահանգը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ (1808–09 թթ.): 1809 թ-ին Ջեֆերսոնը հեռացել է քաղաքական կյանքից ու զբաղվել գիտական աշխատանքով: 1819 թ-ին հիմնադրել է Վիրջինիայի համալսարանը, որը գլխավորել է մինչև կյանքի վերջը: 
Ջեֆերսոնը XVIII դարի Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է, հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար:
1796 թ-ին Ջեֆերսոնն ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության նախագահ: Զբաղվել է նաև լեզվաբանության, բուսաբանության, աշխարհագրության, ազգագրության և այլ հարցերով, հատկապես ճարտարապետությամբ: Մասնակցել է Վաշինգտոնի հատակագծման ու ԱՄՆ-ի Կապիտոլիումի նախագծման աշխատանքներին: Նախագծել է մի շարք հասարակական շենքեր ու առանձնատներ Վիրջինիայում. հայտնի են Մոնտիչելլոյի նրա առանձնատունը Շառլոտսվիլի մերձակայքում, Ռիչմոնդի Կապիտոլիումը, Վիրջինիայի համալսարանը Շառլոտսվիլում և այլն:
Ջեֆերսոնի գրքերի հավաքածուի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը:
Просмотров: 333 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: