 |

| Воскресенье, 05.04.2026, 15:20 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 15 » Ջիբութի
|
Ջիբութին պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Բաբ էլ Մանդեբի նեղուցի և Ադենի ծոցի ափին: Երկրի մակերևույթը գերազանցապես լեռնային է: Խոր իջվածքները հաճախ փոխարինվում են ուղղաձիգ բարձրություններով ու լեռնաշղթաներով: Կլիման շոգ է, չոր: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Խոշոր լճերից են Ասալը և Աբեն: Տարածված են կիսաանապատները: Երկիրը եղել է ֆրանսիական գաղութ: 1967 թ-ի մարտին հայտարարվել է ինքնավար՝ Աֆարների և իսաների ֆրանսիական տարածք անվամբ: 1977 թ-ի հունիսի 27-ին Ջիբութին հռչակվել է անկախ պետություն: Երկրում բնակվում են աֆարներ, իսաներ, կտարներ և այլք: Բնակչության հիմնական զբաղմունքը քոչվոր և կիսաքոչվոր անասնապահությունն է: Զբաղվում են նաև ձկնորսությամբ, մարգարտի արդյունահանությամբ: Կան նավաշինական, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
|
|
Просмотров: 311 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |