Четверг, 26.06.2025, 04:40Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Ջորջոնե
16:54
Ջորջոնե
Իտալացի նկարիչ Ջորջոնեն վենետիկյան դպրոցի անվանի ներկայացուցիչներից է, Բարձր Վերածննդի արվեստի հիմնադիրներից, ռոմանտիզմի նախարարապետը: 

Ջորջոնեն (իսկական անուն-ազգանունը՝ Ջորջո Բարբարելլի դա Կաստելֆրանկո) հավանաբար աշակերտել է վենետիկյան դպրոցի ճանաչված նկարիչ Ջովաննի Բելլինիին: 1507–08 թթ-ին Ջորջոնեն մասնակցել է Դոժերի պալատի հարդարմանը, ստեղծել որմնանկարներ Վենետիկի գերմանական իջևանատանը (իր աշակերտ Տիցիանի հետ): Նրա ստեղծագործության մեջ գերակշռում են հաստոցային աշխարհիկ գեղանկարները: \Վաղ շրջանի գործերում («Հովիվների երկրպագությունը», 1505 թ., «Հուդիթ», 1505 թ., «Տիրամայրը մանկան և սրբերի հետ», 1500-ական թթ., և այլն) արտացոլվել են նկարչի բանաստեղծական պատկերացումներն աշխարհի և մարդու հարուստ կենսական ուժերի մասին: Ջորջոնեի հասուն շրջանի ստեղծագործություններին («Երեք փիլիսոփա», մոտ 1504 թ., «Ամպրոպ», մոտ 1508 թ.) բնորոշ են բնության ու մարդկանց ներքին կենսական շունչը, բնորդի բնական վերապատկերումը, նուրբ հուզական մթնոլորտը: Նրա լավագույն գործերից են նաև «Երիտասարդի դիմանկարը» (1504–06 թթ.), «Լաուրայի դիմանկարը», 1506 թ.), «Անտոնիո Բրոկկարդոյի դիմանկարը» (1508–10 թթ.), որոնք առանձնանում են կերպարների քնարական-հուզական երանգավորմամբ: Որոշ կտավներում զգալի է բնությունն առանձին արտահայտելու մղումը, որն էլ պայմանավորել է գեղանկարչական նոր ժանրի՝ բնանկարի ձևավորումը: Ջորջոնեն ժամանակի նկարիչներից (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել Սանտի) առաջինն է խորհրդանշանային կոմպոզիցիաներից անցել բանաստեղծական ազատ իմպրովիզացիաների:
Ջորջոնեն վերջին շրջանի գործերում («Քնած Վեներան», 1505–10 թթ., նկարն ավարտել է Տիցիանը, «Գյուղական համերգ», 1510 թ., և այլն) հստակեցրել է իր գլխավոր թեման՝ մարդու և բնության ներդաշնակ միասնությունը. նուրբ ու թափանցիկ լուսաստվերի օգնությամբ օրգանապես միահյուսել է մարդկային ֆիգուրն ու բնապատկերը: 
Ջորջոնեն սկզբնավորել է XVI դարի վենետիկյան գեղանկարչության բուռն ծաղկման փուլը, մեծապես ազդել է եվրոպական գեղանկարչության վրա:
 Ջորջոնեի գործերը պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Լուվր, Դրեզդենի պատկերասրահ, Էրմիտաժ, Վաշինգտոնի ազգային պատկերասրահ և այլն):
Просмотров: 388 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: